×


Հրեշտակների շոու

Հրեշտակների շոու

“Victoria’s Secret”-ի նյույորքյան ցուցադրությունը տպավորել է:) “Victori’s Secret” ապրանքանիշը խոստացել էր այս տարի ներկայացնել իր պատմության մեջ ամենից տպավորիչ եւ հիշվող շոուն: Հանդիսատեսի սպասումներն արդարացել են ;): Պոդիումին հայտնվել են ապրանքանիշի բոլոր “հրեշտակները’’` Ադրիանա Լիմա, Ալեսանդրա Ամբրոսիո, Դաուտցեն Կրեզ, Միրանդա Քեր, Լիլի Օլթրիջ, Շանել Իման եւ այլք: “Հրեշտակների” շոուին Աղջիկները ցուցադրել են ապրանքանիշի շքեղ եւ սեքսուալ ներքնազգեստները` կրելով ավանդական դարձած աքսեսուարները` հրեշտակային թեւեր, պոչեր, անձրեւանոցներ:): Շոուի համերգային մասն եւս տպավորիչ է եղել: Ելույթ են ունեցել հանրահայտ Նիկի Մինաժը, Քանյա Վեսթը, Ջեյ Զին, Maroon 5 խմբից Ադամ Լիվայնը: Հանդիսատեսի շարքերում են եղել դիզայներ Դոնա Կարանը, Կարին Ռոյթֆիլդը, Սթիվեն Դորֆը: Շքեղ շոուի լուսանկարները կարող եք դիտել ստորեւ:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը`  Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին