×


Մահացել է “Եզրագծից այն կողմ” սերիալի դերասանուհի Անի Սարգսյանը

42 տարեկանում մահացել է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի Անի Սարգսյանը, որը լայն մասսաներին առավել հայտնի է “Եզրագծից այն կողմ” սերիալում մինչ վերջերս խաղացած Ինայի դերով:

Անթոնի Մարտիրոսյանը եւ Անի Սարգսյանը սերիալի նկարահանումներին

Ինչպես տեղեկացրել է վերոնշյալ սերիալից դերասանուհու խաղընկեր Անթոնի Մարտիրոսյանը, Անին տառապել է քաղցկեցով, արտերկրում քիմիաթերապիայի կուրսն անցնելուց հետո վերջերս էր վերադարձել Երեւան:

“Մյուս շաբաթվա մեջ պետք է նկարահանվեինք նոր տեսարաններում, բայց այսօր առավոտյան իմացա ցավալի լուրը: Հաճախ նկարահանումները տեղի էին ունենում իր տան շրջակայքում, որ շատ ճանապարհ չանցներ ու չհոգներ հիվանդության պատճառով… Վաղն անձնակազմով գնալու ենք հոգեհանգստին”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Անթոնին:

Մահացել է դերասանուհի Անի Սարգսյանը

Անի Սարգսյանի` թատրոնում կերտած դերերից են Ադելան (“Բեռնարդան եւ նրա աղջիկները”), Օվսաննան (“Մուսա լեռան քառասուն օրը”) , Նատոն (“Էլի մեկ զոհ”), Մելին (“Եզոպոս”) եւ այլն:

BRAVO.am-ի անձնակազմը ցավակցում է Անի Սարգսյանի հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին