19 Օգոստոս 10
Մարիաննա Հովհաննիսյան
Երգչուհին վերադարձել է Թունիսից
Օրերս երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանն իր ամառային ճանապարհորդությունից վերադարձել է արեւայրուքով, նոր տպավորություններով ու հուշանվերներով: Նա Bravo.am-ին պատմեց թունիսյան իր ուղեւորության մասին ու տրամադրեց լուսանկարներ, որոնցում նոր սանրվածքով է, որն արել է իր նոր տեսահոլովակի համար: :)

Այս ամառ երգչուհին ընտանիքի հետ 2 շաբաթով մեկնել էր Թունիս. «Եվրոպական կուրորտային շատ քաղաքներում ենք եղել, ուր բացի ծովափնյա հանգստից պարտադիր գնացել ենք բոլոր տեսարժան վայրերն ու թանգարանները տեսնելու: Այս անգամ ուզում էինք նոր տեսակի հանգիստ ունենալ եւ որոշեցինք մեկնել Թունիս”:
«Շենքերը բացառապես սպիտակ են, պատուհաններն ու դռները` երկնագույն, ծաղիկները` մորեգույն» :)
Մարիաննան հասցրել է շրջել Թունիսի տարբեր քաղաքներում, որոնցից յուրաքանչյուրն առանձնացնում է իր գեղեցկությամբ. “Պասիվ հանգիստ չեմ սիրում: Գնալ, հասնել ու չտեսնել աֆրիկյան երկրի հետաքրքիր քաղաքներն ու վայրերը ուղղակի հնարավոր չէ: Քանի որ Թունիսը գաղութային երկիր է եղել, հետաքրքիր էր իմանալ ու լսել, որ Էլջեմ քաղաքում նկարահանվել են «Սպարտակ» ու «Գլադիատոր» ֆիլմերը: Կանգնում ես այն վայրում, ուր հազարամյակներ առաջ գլադիատորներ են կռվել, կենդանիներ են բաց թողնվել նրանց վրա… շատ տպավորիչ էր: Եղել ենք նաեւ Կարթագենում, ուր պահպանվել են հռոմեական բաղնիքների պատերը, սյուները”, - պատմում է նա:

“Հայտնի քաղաքներից մեկը Էլբուսայիդն էր, ուր մեծ մասամբ ապրում են արվեստագետներ, երաժիշտներ, նկարիչներ, նույնիսկ եվրոպացի հայտնի նկարիչներն այդ քաղաքն են գալիս հատուկ նկարելու համար: Բացի նրանից, որ քաղաքի շենքերը բացառապես սպիտակ են, պատուհաններն ու դռները` երկնագույն, փողոցների ծաղիկները միայն մորեգույն են, իսկ ծովի տեսարանը շատ յուրահատուկ է հենց այդտեղից: Մոռանում ես, որ մուսուլմանական քաղաքում ես զբոսնում”:
Մարիաննայի խոսքերով, Թունիսում տարածված է հասմիկ ծաղիկը, որի բույրով շնչում է երկիրը. “Թունիսում շատ էին ձիու կառքերը, կային նաեւ «տուկ-տուկ» կոչվող բացօթյա գնացքներ, որոնք ավտոմեքենաների կողքին շատ ակտիվ երթեւեկում էին: Հասմիկ ծաղիկը, կարծես, նրանց խորհրդանիշն էր: Փողոցներում փոքրիկ երեխաներն իրենց տարազները հագած հասմիկի փոքր փնջեր էին վաճառում, ամեն քայլի հանդիպում էի անուշիկ փոքրիկների»: :)

«Ոնց որ Եվրատեսիլը լիներ»:)
“Առհասարակ, ինչ երկրում եղել եմ, անպայման շոփինգի եմ գնացել, որը շատ եմ սիրում, իմ հոբբիներից է, բայց այս անգամ ավելի շատ կենտրոնացել էի հուշանվերների վրա, որովհետեւ իրենց երկրում ավելի զարգացած էր այդ ոլորտը, քան հագուստը: Խորհրդանիշ ուղտով արձանիկներ, համեմունքներ, գլխաշորեր, փայտե ու փղոսկրե զարդեր…”::)
Թունիսը բազմազգ պետություն է, այնտեղ ապրում են արաբներ, ֆրանսիացիներ, իտալացիներ, մահմեդական այլ ազգերի ներկայացուցիչներ: Իսկ հյուրանոցի զբոսաշրջիկներին Մարիաննան համեմատեց Եվրատեսիլի հետ. «Մեր հյուրանոցում հայերն ու ռուսները քիչ էին, բազմաթիվ տուրիստներ կային Իտալիայից, Սերբիայից, Իսպանիայից, Սլովենիայից, Մակեդոնիայից, Ռումինիայից, մի խոսքով ոնց որ Եվրատեսիլը լիներ: Ամեն երեկո շոու ծրագրեր էին կազմակերպվում, մրցույթներ անցկացվում հյուրանոցի այցելուների համար: Մի օր երգի մրցույթ էլ կազմակերպվեց, սկզբում չէի ուզում մասնակցել, բայց երգեցի Ուիթնի Հյուսթոնի երգացանկից մի երգ ու հաղթեցի”: :)

«Ամենահիշարժան երկրները եղել են Իտալիան, Չեխիան, Իսրայելը»
“Ինձ համար Կիպրոսի ուղեւորությունն էր նաեւ տպավորիչ, քանի որ նույն տուրի ժամանակ մի քանի տեղերում եղա: Կիպրոսից նավով գնացինք Իսրայել, եղանք այն բոլոր վայրերում, ուր ծնվել, քայլել, անցել էր Քրիստոսը, այցելեցինք Բեթղեհեմ, Երուսաղեմ… Հետաքրքիրն այն էր, որ Բեթղեհեմում կաթոլիկ, ուղղափառ ուղղությունների կողքին կար նաեւ հայ առաքելական եկեղեցի: Այն տեղը, ուր ծնվել էր Քրիստոսը, կային բազմաթիվ սրբապատկերներ, որոնց վրա հայերեն էր մակագրված. ապշած էի ու հպարտ այդ փաստից”:
Երգչուհու համար ամենահիշարժան երկրները եղել են Իտալիան, Չեխիան, Իսրայելը. «Նաեւ հավանել եմ Բուլղարիայի ոսկե ավազը, հյուրընկալ քաղաքները, որոնք 3 անգամ լինելուց հետո անգիր եմ արել, Դուբայի շոփինգի մեծ կենտրոնները, եվրոպական շունչն ու երկնաքերերը, Անթալիայի սպասարկումը, կազմակերպված տուրիզմ ունենալը: Ցավոք, Հայաստանի տուրիզմը նրանց կեսի չափով էլ զարգացած չէ: Շատ ուրախ կլինեի, եթե մենք էլ նման զարգացած տուրիզմ ու սպասարկում ունենայինք”:

«Ծաղկաձորը շատ եմ սիրում» :)
Մարիաննան նշում է, որ նաեւ հայաստանյան հանգստի սիրահար է. Ծաղկաձորն ամենից շատն է սիրում. “Հայաստանի քաղաքներում էլ ենք հանգստանում, տարվա մեջ մի քանի անգամ Ծաղկաձորում եմ լինում, Նոր տարին այնտեղ ենք անցկացնում. թեկուզ մեկ օրով գնալը հաճելի է ու հարազատ: Միայն Ծաղկաձորով չեմ սահմանափակվում. սիրում եմ Սեւանը, Դիլիջանը, Հանքավանը: Ամռանը արտերկրյա հանգստից հետո կամ առաջ անպայման գնում եմ մեր կուրորտային քաղաքները”:
Նրա կարծիքով, «նորմալ» հանգստանալու համար մեկ անձին հարկավոր է նվազագույնը 1000 դոլար. “Հայաստանից այլ վայր մեկնելու համար ստիպված ենք ավիատոմսին մեծ գումար հատկացնել, մինչդեռ ուրիշ երկրների զբոսաշրջիկներն ավելի շատ ծախսում են հյուրանոցի, ման գալու ու իրենց հաճույքների համար”, - ասում է նա ու ավելացնում, որ դեռ իր աշխատած գումարով չի մեկնել հանգստանալու. «Պատահել է, որ գնացել եմ մրցույթի մասնակցելու, հաղթել եմ, գումար եմ վաստակել: Առաջին այդպիսի մրցույթը Պրահայում էր: Առաջին մրցանակի համար 500 եվրո ստացա, որն ամբողջությամբ ծախսեցի նվերների վրա”: :)

Այլ երկրներում հանգստանալու ժամանակ Մարիաննան տեսահոլովակ նկարահանելու մտադրություն չի ունեցել. “Եթե տեսահոլովակի սցենարը պահանջի, որ ուրիշ երկրում նկարենք, միգուցե մտածեմ, բայց չեմ սիրում, երբ սիրուն քաղաքի տեսարժան վայրերն են նկարում ու մոնտաժելով` երգը հարմարեցնում են գեղեցիկ պատկերներին, արդյունքում այլ երկրի տեսարժան վայրերն ենք դիտում”:
Վերջում Մարիաննա Հովհաննիսյանն ավելացրեց, որ ապագայում որպես զբոսաշրջիկ շատ է ուզում մեկնել Լոնդոն, Փարիզ, Միացյալ Նահանգներ, Իսպանիա ու Թայլանդ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիաննա Հովհաննիսյանի թունիսյան ֆոտոշարքից

Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը

Երգչուհին իր ամառային ճանապարհորդությունից վերադարձել է արեւայրուքով, նոր տպավորություններով ու հուշանվերներով
“Հայտնի քաղաքներից մեկը Էլբուսայիդն էր, ուր մեծ մասամբ ապրում են արվեստագետներ, երաժիշտներ, նկարիչներ, նույնիսկ եվրոպացի հայտնի նկարիչներն այդ քաղաքն են գալիս հատուկ նկարելու համար: Բացի նրանից, որ քաղաքի շենքերը բացառապես սպիտակ են, պատուհաններն ու դռները` երկնագույն, փողոցների ծաղիկները միայն մորեգույն են, իսկ ծովի տեսարանը շատ յուրահատուկ է հենց այդտեղից: Մոռանում ես, որ մուսուլմանական քաղաքում ես զբոսնում”:
Մարիաննայի խոսքերով, Թունիսում տարածված է հասմիկ ծաղիկը, որի բույրով շնչում է երկիրը. “Թունիսում շատ էին ձիու կառքերը, կային նաեւ «տուկ-տուկ» կոչվող բացօթյա գնացքներ, որոնք ավտոմեքենաների կողքին շատ ակտիվ երթեւեկում էին: Հասմիկ ծաղիկը, կարծես, նրանց խորհրդանիշն էր: Փողոցներում փոքրիկ երեխաներն իրենց տարազները հագած հասմիկի փոքր փնջեր էին վաճառում, ամեն քայլի հանդիպում էի անուշիկ փոքրիկների»: :)

Մարիաննան հասցրել է շրջել Թունիսի տարբեր քաղաքներով, որոնցից յուրաքանչյուրն առանձնացնում է իր գեղեցկությամբ
«Ոնց որ Եվրատեսիլը լիներ»:)
“Առհասարակ, ինչ երկրում եղել եմ, անպայման շոփինգի եմ գնացել, որը շատ եմ սիրում, իմ հոբբիներից է, բայց այս անգամ ավելի շատ կենտրոնացել էի հուշանվերների վրա, որովհետեւ իրենց երկրում ավելի զարգացած էր այդ ոլորտը, քան հագուստը: Խորհրդանիշ ուղտով արձանիկներ, համեմունքներ, գլխաշորեր, փայտե ու փղոսկրե զարդեր…”::)
Թունիսը բազմազգ պետություն է, այնտեղ ապրում են արաբներ, ֆրանսիացիներ, իտալացիներ, մահմեդական այլ ազգերի ներկայացուցիչներ: Իսկ հյուրանոցի զբոսաշրջիկներին Մարիաննան համեմատեց Եվրատեսիլի հետ. «Մեր հյուրանոցում հայերն ու ռուսները քիչ էին, բազմաթիվ տուրիստներ կային Իտալիայից, Սերբիայից, Իսպանիայից, Սլովենիայից, Մակեդոնիայից, Ռումինիայից, մի խոսքով ոնց որ Եվրատեսիլը լիներ: Ամեն երեկո շոու ծրագրեր էին կազմակերպվում, մրցույթներ անցկացվում հյուրանոցի այցելուների համար: Մի օր երգի մրցույթ էլ կազմակերպվեց, սկզբում չէի ուզում մասնակցել, բայց երգեցի Ուիթնի Հյուսթոնի երգացանկից մի երգ ու հաղթեցի”: :)

Երգչուհին պասիվ հանգստի կողմնակից չէ
«Ամենահիշարժան երկրները եղել են Իտալիան, Չեխիան, Իսրայելը»
“Ինձ համար Կիպրոսի ուղեւորությունն էր նաեւ տպավորիչ, քանի որ նույն տուրի ժամանակ մի քանի տեղերում եղա: Կիպրոսից նավով գնացինք Իսրայել, եղանք այն բոլոր վայրերում, ուր ծնվել, քայլել, անցել էր Քրիստոսը, այցելեցինք Բեթղեհեմ, Երուսաղեմ… Հետաքրքիրն այն էր, որ Բեթղեհեմում կաթոլիկ, ուղղափառ ուղղությունների կողքին կար նաեւ հայ առաքելական եկեղեցի: Այն տեղը, ուր ծնվել էր Քրիստոսը, կային բազմաթիվ սրբապատկերներ, որոնց վրա հայերեն էր մակագրված. ապշած էի ու հպարտ այդ փաստից”:
Երգչուհու համար ամենահիշարժան երկրները եղել են Իտալիան, Չեխիան, Իսրայելը. «Նաեւ հավանել եմ Բուլղարիայի ոսկե ավազը, հյուրընկալ քաղաքները, որոնք 3 անգամ լինելուց հետո անգիր եմ արել, Դուբայի շոփինգի մեծ կենտրոնները, եվրոպական շունչն ու երկնաքերերը, Անթալիայի սպասարկումը, կազմակերպված տուրիզմ ունենալը: Ցավոք, Հայաստանի տուրիզմը նրանց կեսի չափով էլ զարգացած չէ: Շատ ուրախ կլինեի, եթե մենք էլ նման զարգացած տուրիզմ ու սպասարկում ունենայինք”:

Երգչուհին նաեւ հայաստանյան հանգստի սիրահար է
«Ծաղկաձորը շատ եմ սիրում» :)
Մարիաննան նշում է, որ նաեւ հայաստանյան հանգստի սիրահար է. Ծաղկաձորն ամենից շատն է սիրում. “Հայաստանի քաղաքներում էլ ենք հանգստանում, տարվա մեջ մի քանի անգամ Ծաղկաձորում եմ լինում, Նոր տարին այնտեղ ենք անցկացնում. թեկուզ մեկ օրով գնալը հաճելի է ու հարազատ: Միայն Ծաղկաձորով չեմ սահմանափակվում. սիրում եմ Սեւանը, Դիլիջանը, Հանքավանը: Ամռանը արտերկրյա հանգստից հետո կամ առաջ անպայման գնում եմ մեր կուրորտային քաղաքները”:
Նրա կարծիքով, «նորմալ» հանգստանալու համար մեկ անձին հարկավոր է նվազագույնը 1000 դոլար. “Հայաստանից այլ վայր մեկնելու համար ստիպված ենք ավիատոմսին մեծ գումար հատկացնել, մինչդեռ ուրիշ երկրների զբոսաշրջիկներն ավելի շատ ծախսում են հյուրանոցի, ման գալու ու իրենց հաճույքների համար”, - ասում է նա ու ավելացնում, որ դեռ իր աշխատած գումարով չի մեկնել հանգստանալու. «Պատահել է, որ գնացել եմ մրցույթի մասնակցելու, հաղթել եմ, գումար եմ վաստակել: Առաջին այդպիսի մրցույթը Պրահայում էր: Առաջին մրցանակի համար 500 եվրո ստացա, որն ամբողջությամբ ծախսեցի նվերների վրա”: :)

Ապագայում որպես զբոսաշրջիկ Մարիաննան շատ է ուզում մեկնել Լոնդոն, Փարիզ, Միացյալ Նահանգներ, Իսպանիա ու Թայլանդ
Այլ երկրներում հանգստանալու ժամանակ Մարիաննան տեսահոլովակ նկարահանելու մտադրություն չի ունեցել. “Եթե տեսահոլովակի սցենարը պահանջի, որ ուրիշ երկրում նկարենք, միգուցե մտածեմ, բայց չեմ սիրում, երբ սիրուն քաղաքի տեսարժան վայրերն են նկարում ու մոնտաժելով` երգը հարմարեցնում են գեղեցիկ պատկերներին, արդյունքում այլ երկրի տեսարժան վայրերն ենք դիտում”:
Վերջում Մարիաննա Հովհաննիսյանն ավելացրեց, որ ապագայում որպես զբոսաշրջիկ շատ է ուզում մեկնել Լոնդոն, Փարիզ, Միացյալ Նահանգներ, Իսպանիա ու Թայլանդ:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիաննա Հովհաննիսյանի թունիսյան ֆոտոշարքից
Գնահատեք նյութը
7827 Դիտում
Շաբաթվա Թոփ լուրերը
Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: