×


Մարինե Գյուլումյան

Մարինե Գյուլումյան

“Հայրենի արահետներով”-ը ստորագրվեց :) Մադլենը հոկտեմբերի 12-ին առաջին անգամ մասնակցեց մայրիկի` Մարինե Գյուլումյանի ձայնասկավառակի շնորհանդեսին. “Նախորդ CD-ս երեք տարի առաջ եմ թողարկել, նույնիսկ ամուսնացած չէի:)”: Երեկ “Star City” խանութ սրահում երգահանը “Հայրենի արահետներով”-ը ստորագրեց. “Տրամադրությունս հրաշալի է, եղանակը` նույնպես: Ուրախ եմ շատ”: Մարինեն այս ամսվա 24-ին կվերադառնա Փարիզ, իսկ մինչ այդ երեւանյան արտիստների համար նոր երգեր կգրի. “Վաղվանից բուռն ստեղծագործական կյանքս նորից կսկսվի”: Marine Gyulumyan “Հայրենի արահետներով”-ը Մարինե Գյուլումյանի թվով երրորդ ձայնասկավառակն է: CD-ում 11 ազգային երգ է զետեղված, որոնք կատարում են Շուշան Պետրոսյանը, Արամեն, Սոֆի Մխեյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Դավիթ Թուջարյանը, Արսեն Գրիգորյանը` Ասոն, Վարդան Բադալյանը: “Երգը հոգուդ պետք է կպնի”. Ինգա Արշակյան Ինգա Արշակյանը շնորհանդեսին առանց Անուշի էր եկել: Երգչուհին հավաստիացնում է` քույրը չի ամուսնացել, պարզապես տեսագրության էր:): “Մարինեի հետ առաջին անգամ “Կռունկ” փառատոնին ենք ծանոթացել, երբ մենք նոր էինք սկսում: Նա իր մայրիկի հետ էր եկել, ներկայացնում էր “Եղնիկ” երգը: Այդ ժամանակ շատ հավանեցինք իր երգը, գրագիտությունը: Կոմպոզիտորներ կան, որ կրթություն ունեն, փորձում են ինչ-որ բան սարքել, հոգուդ չի կպնում, իսկ իր դեպքում ինքնաբերաբար է ստացվում, մեղեդին կարծես հոսում է”,- ասաց Ինգա Արշակյանն ու հավելեց. “Ուրախ եմ, որ շատ գրագետ մարդ է ներկայացնում հայկական մշակույթի մի մասնիկը Ֆրանսիայում”: Inga Arshakyan “Երեւի թե նաեւ կարոտն է ստիպում”. Սոֆի Մխեյան Սոֆի Մխեյանի “Կարոտի երազ”-ը “Հայրենի արահետներով” CD-ի առաջին տրեկն է: Երգչուհին եւս եկել էր Մարինե Գյուլումյանին շնորհավորելու: “Ինձ հաջողություն բերած երգերից է “Նայիր իմ աչքերին” ստեղծագործությունը, որ եւս Մարինեի հետ համագործակցության արդյունք է: “Ճանաչիր”-ն էլի նա է հեղինակել, այսօր էլ “Կարոտի երազ”-ի պրեմիերան է: Հենց վերոնշյալ երգը լսեցի, միանգամից սիրահարվեցի: Մարինեն էլ, որ իմ կատարմամբ լսեց, ասաց` կարծես հենց ինձ համար լինի: Տեսահոլովակն էլ արդեն պատրաստ է. նկարահանել եմ մի մարդու, ով ինձ շատ հարազատ է: Շատ ուրախ եմ, որ իմ պատմության մեջ այս երգի միջոցով կարողացա անմահացնել այդ մարդուն: Դեռ չեմ ասի` ում մասին է խոսքը”,- նշեց նա: Sofi Mkheyan & Marine Gyulumyan Սոֆի Մխեյանից հետաքրքրվեցինք` Մարինե Գյուլումյանի հայրենիքից հեռու ապրելու մասին ի՞նչ է մտածում:): “Կարեւորը, որ նրա անձնականում ամեն ինչ լավ լինի: Երեւի թե նաեւ կարոտն է ստիպում, որ այսպիսի հիանալի ստեղծագործություններ ստեղծի: Չնայած` մինչ այդ էլ հետաքրքիր գործեր էր ներկայացնում: Կարեւորը, որ նրա աչքերում փայլ կա ու մուսան այնպիսին է, որ այս ձայնասկավառակն ենք լսում: Արմատներով այստեղ է, իսկ թե ճյուղերը որտեղ են ծիլ տալիս… Աստված տա` բոլոր հնարավոր տեղերում տան”,- ասաց երգչուհին: Marine Gyulumyan Արամեն Մարինե Գյուլումյանն է հորինել Արամը 2004 թվականին եկավ Հայաստան, Մարինե Գյուլումյանը նրա համար Արամե բեմական անունը հորինեց: Երգիչը շնորհակալ է երգահանին իր ստեղծագործական կյանքում մեծ ավանդ ունենալու համար, նշում է` Մարինեն դեռ Արամե անվան հեղինակային իրավունքները չի պահանջում. “Երեւի, որ գլխի ընկնի, կպահանջի:): Սա, իհարկե, կատակ է: Մենք շատ լավ ընկերներ ենք: Ես չեմ սիրում շնորհանդեսների ու նման այլ բաների հաճախել, բայց Մարինե Գյուլումյանին չէի կարող նեղացնել, որովհետեւ շատ սիրում ու հարգում եմ”: Madlen Արամեի անակնկալը, որ ոչ տեսահոլովակ է, ոչ էլ` համերգ` շուտով:) Արամեն Bravo.am-ին տեղեկացրեց, որ նոր ձայնասկավառակ ու մեծ անակնկալ է պատրաստվում մատուցել. “Դա տեսահոլովակ չէ, համերգ չէ: Չեմ ասի` ինչ է, մինչեւ Նոր տարի կիմանաք”: Հետաքրքրվեցինք, գուցե իր անվամբ բրենդային խանութ է բացելու, “Արամե” ապրանքանիշի հագուստ կամ օծանելիք:): “Չգիտեմ:), չեմ ասի: Մեկ ամսից Ռուսաստան եմ մեկնում, կվերադառնամ ու իմ անակնկալները կմատուցեմ”,- ասաց երգիչը: Վարդան Բադալյանի երգը Բեյրութում հիթ է:) Վարդան Բադալյանի համար գրած` Մարինե Գյուլումյանի երգը Երեւանում դեռ չի հնչել: “Կարոտներով հյուսված երազ”-ի խոսքերի հեղինակը Ավետիք Իսահակյանն է: Ձայնասկավառակում միակ երգն է, որի խոսքերը երգահանը չի գրել: “Երաժշտությունը գրել է շատ վաղուց` 1998 թվականին, ոչ մեկին չի տվել, ինձ առաջարկեց: Մարդիկ որ լսում են, կարծում են` ժողովրդական հին երգ է` նոր գործիքավորմամբ: Առաջին համագործակցությունն է, շատ ուրախ եմ, շատ գոհ: Բեյրութի ռադիոյի տվյալներով` հիթ է այնտեղի հայերի համար”,-նշեց նա: Leyla Saribekyan & Marine Gyulumyan Լեյլա Սարիբեկյանն էլ է Մարինե Գյուլումյանին շատ սիրում: “Լուրջ հեղինակ, ստեղծագործող է: Անընդհատ հետեւում եմ նրա ստեղծագործական գործունեությանը: “Կանչում եմ քեզ” երգը մեր առաջին համագործակցությունն է: Հուսանք` մի օր շատ հետաքրքիր համերգ կունենա, ուր բոլորս կերգենք, նաեւ հնարավորություն կունենանք լսելու նրա ավելի մեծ կտավի ստեղծագործությունները”,- ասաց երգչուհին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին