×


Մարկ Սաղաթելյան. “Այսօր վթարից հետո առաջին անգամ ոտքի եմ կանգնել”

Այսօր Մարկ Սաղաթելյանի ծննդյան օրն է: Շոումենի 41-րդ տարեդարձը նշանավորվել է նրանով, որ վթարից հետո առաջին անգամ կարողացել է ոտքի կանգնել:

Մարկ Սաղաթելյանը


“Այսօր վթարից հետո առաջին անգամ ոտքի եմ կանգնել: Վերածնված մարդու աննկարագրելի զգացողություններ ունեմ: Եվս մեկ անգամ շնորհակալություն կողքիս լինելու համար”,- “Facebook”-ի իր էջում գրել է նա: 

Ինչպես հայտնի է, հունիսի 22-ի գիշերը շոումեն Մարկ Սաղաթելյանը եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, “Թաթա Փրոդաքշն”-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը ավտովթարի էին ենթարկվել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Մարկ Սաղաթելյանը


Հումորիստը ծննդյան տարեդարձի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել, որոնց իր արձագանքը հետեւյալն է.“Սիրելի ընկերներ, ծանոթներ, բարեկամներ, իսկական երջանկություն է, որ կաք իմ կյանքում: Շնորհակալ եմ շնորհավորանքների եւ, իհարկե, այն աջակցության համար, որ ստացել եմ ձեզնից երկու եւ կես ամսվա ընթացքում”: 

BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին:):

BRAVO.am
Լուսանկարները` Մարկ Սաղաթելյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW