Օսկարակիր դերասանուհին որդի է ունեցել
2010 թվականին “Լավագույն դերասանուհի” անվանակարգում “Օսկար” մրցանակի արժանացած Նատալի Փորթմանը եւ իր փեսացու Բենջամին Միլպյեն ծնողներ են դարձել: 30-ամյա դերասանուհին որդի է ունեցել: Նատալիի փեսացուն “Սեւ Կարապը” ֆիլմի խորեոգրաֆն է. նրանք հանդիպել են հենց նկարահանումների ընթացքում:):
Վերջին շրջանում Նատալի Փորթմանը հազվադեպ էր հայտնվում հանրության առջեւ` խոստովանելով, որ սնահավատ է, իսկ հղիությունը չափազանց անձնական երեւույթ է իր համար:
“Եթե ինձնից կախված լիներ, տանից դուրս չէի գա: Բայց աշխատանք ունեմ ու դա էլ իմ կյանքի անբաժանելի մասն է”,- ասել է դերասանուհին: Զույգը դեռ գաղտնի է պահում նորածին որդու անունը:):
Ի դեպ, մի քանի օր առաջ համացանցում են հայտնվել դերասանուհու մերկ լուսանկարները, որոնք արվել են 2000 թվականին: Նատալի Փորթմանը ամենահամեստ դերասանուհիներից մեկն է, եւ պապարացիներին հաջողվել է գաղտնի լուսանկարել նրան հանգստի ընթացքում:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.people.com


×
7,577






