×


Նարեկ Հախնազարյան

Նարեկ Հախնազարյան

“Դժվարություններ եղան, բայց ինձ հաջողվեց հաղթել” Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ում փորձերի ժամանակ վիրավորել էր ՌԴ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկ Գորենշտեյնն ու փոխարինվել, հաղթել է “Թավջութակ” անվանակարգում:): Մեր տաղանդավոր հայրենակիցը որպես մրցանակ ստացել է ոսկե մեդալ եւ 20 հազար եվրո: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւս շնորհավորել է Նարեկին: Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանը Մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է Չայկովսկու անվան միջազգային մրցույթի պաշտոնական կայքում: Ի դեպ, Նարեկը արժանացել է եւս մեկ մրցանակի: Թավջութակահարը հասցրել է գերել դահլիճը` արժանանալով “Հանդիսաեսի համակրանքին”:): Երկրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսիացի Էդգար Մորոն, երրորդը Իվան Կարիզնան է Բելառուսից: BRAVO.am-ին հաջողվել է զրուցել Մոսկվայում գտնվող` Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող Նարեկ Հախնազարյանի հետ: “Շատ երջանիկ եմ հիմա: Նյարդային պահեր, դժվարություններ եղան, բայց ինձ վերջապես հաջողվեց հաղթել մրցույթում: Շատ ուրախ եմ, որ արդեն իսկ բազմաթիվ հրավերներ եմ ստացել: Երեք տարվա ընթացքում համերգներ եմ ունենալու աշխարհի ամենահայտնի դահլիճներում, օրինակ` Քարնեգի Հոլում”,-ասաց  թավջութակահարը: “Դժվարություններ եղան, բայց ինձ հաջողվեց հաղթել”. Նարեկ Հախնազարյան Նարեկը նաեւ խոսեց իր մրցակիցների մասին` շեշտելով, որ մրցույթի մասնակիցների մասնագիտական մակարդակը շատ բարձր է եւ “թեժ պայքար է ընթացել”: “Այս տարի ամենաուժեղ երաժիշտներից էին ներկայացել մրցույթին: Նման մասնակիցների շարքում հաղթող ճանաչվելն ավելի մեծ պատիվ ու ուրախություն է ինձ համար’’,- նշեց թավջութակահարը: Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Նարեկ Հախնազարյանի շրջագայությունները շուտով կսկսվեն, իսկ Հայաստանում համերգներ դեռեւս չեն նախատեսվում. “Միգուցե ամռան ընթացքում հասցնեմ գալ Երեւան, բայց հանգստանալու համար:)”: BRAVO.am-ը շնորհավորում է Նարեկին ու էլ ավելի մեծ հաջողություններ մաղթում երաժշտին:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Նարեկ Հախնազարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին