Ֆրանսիայի նախագահը կրկին հայր է դառնալու :)
“Բեյբի-բում” կոչվածը տիրել է ամբողջ աշխարհին:): Հանրահայտ մարդիկ մեկը մյուսի հետեւից հղիանում եւ երեխաներ են ունենում: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը` 43-ամյա Կարլա Բրունին եւս բացառություն չէ: Երեք ամիս հետո Սարկոզիների ընտանիքը կհամալրվի եւս մեկ անդամով` Կարլան 6 ամսեկան հղի է:):
Հղիության սկզբում Կարլա Բրունին թաքցնում էր իր վիճակը` հատուկ կրում էր փորը թաքցնող զգեստներ եւ ավելի քիչ երեւում հանրության առջեւ: Այժմ արդեն նա բացեիբաց հպարտությամբ ցուցադրում է իր հղիությունը: Այժմ Սարկոզիները հանգստանում են Ֆրանսիայի հարավում եւ լողազգեստով ցուցադրում Կարլայի կազմվածքը:
Ապագա երեխայի սեռը դեռ հայտնի չէ, բայց Կարլա Բրունիի սկեսրայրը համոզված է, որ թոռնիկը աղջիկ է լինելու: Ի դեպ, Կարլա Բրունին մինչ օրս էլ դեռ պաշտոնապես չի հաստատել, որ հղի է:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.starslife.ru


×
8,384





