×


Նոնա Գաբրիելյան

Նոնա Գաբրիելյան

Նկարչուհու “Խոսքի գույնը” Օգոստոսի 4-ին “Բյուրոկրատ” գրախանութում հավաքվածներն եկել էին շնորհավորելու նկարչուհի եւ գրող Նոնա Գաբրիելյանին բանաստեղծությունների հավաքածուի շնորհանդեսի առիթով: Հեղինակը հերոսություն համարեց նման շոգին տնից դուրս գալը եւ գնահատեց բոլորի ներկայությունը:): Nona Gabrielyan “Խոսքի գույնը”. այսպես է կոչվում տիկին Նոնայի բանաստեղծությունների հավաքածուն: Հեղինակը ստեղծագործություններից մեկում նշում է. “Չիմանալով տառերը հարազատ` հոգով եմ գրում”: “Հայերեն գիտեմ, սակայն, ցավոք, ես ապրում, մտածում ու ստեղծագործում եմ ռուսերենով”,- նշեց ռուսերեն ստեղծագործող հեղինակը: Կարդալով բանաստեղծությունները` Նոնայի ընկերներից մեկը վստահեցրել է նրան, որ դրանք, անպայման, պետք է հնչեն նաեւ հայերենով: Արդյունքում բանաստեղծությունները Հրաչյա Բեյլարյանի կողմից թարգմանվել են հայերեն եւ նոր շունչ ստացել: Marianna Mkhitaryan Նոնա Գաբրիելյանի “Խոսքի գույնը” կոնկրետ գույն չունի: “Այն կարմիր կամ կանաչ չէ: Սա մի գույն է, որ բաղկացած է իմաստից, մտքից, երանգավորումից, փիլիսոփայական երեւույթներից”,- պարզաբանեց հեղինակը: Գրախանութում կախված էին նաեւ Նոնա Գաբրիելյանի հեղինակած նկարները, որոնք գրքում օգտագործվել են որպես պատկերազարդումներ: Շնորհանդեսի ընթացքում տիկին Նոնան ռուսերեն լեզվով կարդաց իր ստեղծագործությունները: Բանաստեղծությունները ընթերցեց նաեւ դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Ի դեպ, գործերը հնչեցին նաեւ հայերենով: Նոնա Գաբրիելյանը ծնվել է Թբիլիսիում: “Ես չէի կարծում, որ ծնվել եմ Վրաստանում, համարում էի` դա Սովետական Միությունն է”,- նշեց նա: Նոնան դպրոցն ավարտել է Թբիլիսիում, իսկ 19 տարեկանում ընդմիշտ հեռացել է Վրաստանից ու հաստատվել Երեւանում` ավարտելով Երեւանի գեղարվեստի ինստիտուտը: Nona Gabrielyan Նոնա Գաբրիելյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է, ինչպես նաեւ հանդիսանում է Լեհաստանի “Կերամոս” միավորման անդամ: Նկարչուհին 13 անհատական ցուցահանդես է ունեցել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Կանադայում, Լեհաստանում, Չեխիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, այդ թվում` նաեւ Հայաստանում: Վերջին 20 տարվա ընթացքում Նոնա Գաբրիելյանը երկու տուն ունի. նկարչուհի, գրողը  բնակություն է հաստատել նաեւ Գերմանիայում. “Կես տարի այնտեղ եմ, կես տարի` այստեղ: Շատ եմ կարոտում երկու տունս էլ”: 2003 թվականին լույս է տեսել Նոնա Գաբրիելյանի  “Осколки неба” ռուսալեզու առաջին գիրքը: Մինչ այդ նա գրել է, սակայն` գաղտնի:): Իր հեղինակային ստեղծագործությունները Նոնան ցույց է տվել միայն մորը: Իսկ մայրն իր հերթին երազել է մեկ օր տեսնել աղջկա հեղինակային գիրքը: Նոնան մորը մահվանից հետո նրան նվեր է մատուցել` տպագրելով բանաստեղծությունների հավաքածուն: “Խոսքի գույնը” 2005 թվականին լույս է տեսել նրա երկրորդ` “Прикосновение” գիրքը: Նոնան տպագրել է նաեւ բանաստեղծությունների հավաքածու ռուսերեն եւ գերմաներեն լեզուներով: Գիրքը կոչվում է “Ins Nirgenduo” եւ թարգմանաբար նշանակում է “Ոչ մի տեղից”: Նոնան շարունակում է ստեղծագործել. հավաքվել են նրա հեղինակած փոքրիկ պատմվածքները, որոնք հեղինակը նույնպես պլանավորում է մեկ օր տպագրել:): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին