×


Նունե Սիրավյան

Նունե Սիրավյան

Նկարչուհու երեւակայության գեղեցիկ արդյունքները:) Դիմանկարներ, թիթեռներ, ձկներ, թռչուններ…Կասկադի հարեւանությամբ գտնվող "Արվեստանոց" սրճարանում երեկ բացվել է նկարչուհի Նունե Սիրավյանի ստեղծած կոլաժների ցուցահանդեսը: Nune Siravyan Ի դեպ, նկարչուհին շատ է վախենում թռչուններից, իսկ պատկերվածներն իր  երեւակայության արդյունքն են:). “Բնության մեջ դժվար հանդիպեք իմ պատկերած թռչուններին: Պորտրետների դեմքերն էլ ընտրում եմ իմ ճաշակով` չցանկանալով, որ մարդիկ ֆիքսվեն անձի վրա: Որոշել եմ մյուս կոլաժներիս համար ինքս լուսանկարել”: Առաջին կոլաժները Նունեն ստեղծել է 2007 թվականին եւ նույն տարում ունեցել անհատական առաջին ցուցահանդեսը: Nune Siravyan Բացի կոլաժներից նկարչուհին ներկայացնում է  նաեւ ձեռագործ զարդեր ու աքսեսուարներ, որոնք մեծ մասամբ պատրաստված են կտորներից: Նունե Սիրավյանի հագուստները հաճախ վերածվում են կտորե զարդերի. “Հայաստանում նյութեր գտնելու խնդիր կա, դրա համար զգեստներս կտրում եմ ու զարդերի համար օգտագործում: Վերջին տարիներին ինձ միայն կտորներն են հետաքրքրում. ծաղիկներն ու ժապավենները ստանում եմ ամենատարբեր տեսակի ու գույնի կտորներից”: Մասնագիտությամբ թատերագետ Նունեն նշում է` ընտանիքի անդամները նկարիչներ են, մանկուց նկարում է եւ ուղղակի չէր կարող չզբաղվել իր սիրելի գործով՝ նկարչությամբ. “Իրականում ուզում էի թատրոնի դերասանուհի դառնալ, սիրելով թատրոնը` ընտրեցի թատերագետի մասնագիտությունը, բայց դրան զուգահեռ միշտ նկարել եմ, այսօր էլ կարողանում եմ իմ աշխատանքով գումար վաստակել”: Nune Siravyan Նկարչուհին իր աշխատանքները չի վերնագրում, ցուցահանդեսի համար էլ խորագիր չի ընտրել. անուններ ընտրելը թողնում է դիտողի հայեցողությանը: Միայն նշում է՝ շատ անհամբեր է. մեկ կոլաժը ստեղծում է մեկ օրում. “Եթե չվերջացնեմ, չեմ կարող քնել: Մեկ շնչով եմ անում, հետո որոշակի հատվածներ փոփոխում”: Նրա համար գույների աշխարհն անսպառ է: “Գույներ եմ շատ-շատ սիրում, չեմ վախենում դրանք համադրելուց, բայց ամենասիրելի գույն չունեմ: Չկան վատ գույներ, կարելի է երանգները ճաշակով համադրել”, - համոզված է Նունեն: Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի դուստրը ստեղծագործելիս հոր խորհուրդները մինչ օրս հիշում է. “Ցավոք, 2001-ին հայրս մահացավ, բայց իմ առաջին նկարներն ու էսքիզները տեսել է: Շատ կցանկանայի, որ կոլաժներս տեսներ ու իր անկեղծ կարծիքն ասեր”: Nune Siravyan Ի դեպ, նկարչուհին հատուկ սեր ունի տիկնիկների հանդեպ, դեռ մանկուց բազմաթիվ էսքիզներ է արել, որոնք, հույս ունի, կդարձնի շոշափելի ու իսկական տիկնիկներ: Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված կոլաժներն ու զարդերը կարող եք ձեռք բերել կամ պարզապես նկարչուհու աշխատանքներն անձամբ տեսնել մինչեւ սեպտեմբերի 25-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/ եւ Նունե Սիրավյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին