×


Շեր

Շեր

“Հեփի բրթդեյ դիըր Շերլին Սարգսյան”:) Մեր հայրենակից երգչուհի, դերասանուհի եւ ռեժիսոր Շերը, նույն ինքը` Շերլին Սարգսյանն այսօր դառնում է 65 տարեկան: Նա այն  եզակի արվեստագետներից է, ում հաջողվել է արժանանալ միանգամից մի քանի ամենահեղինակավոր մրցանակների` “Օսկար”, “Գրեմմի”, “Էմմի” եւ “Ոսկե գլոբուս”: Cher Հավերժ  երիտասարդ դերասանուհին նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմում եւ հեռուստատեսային նախագծերում: Նա թողարկել է  25 ձայնասկավառակ, նրան “դիվա” են անվանում: Նա համբավ ունի, երկրպագուների սեր, հայտնի է բազմաթիվ սիրավեպերով, ամուսնալուծություններով, պլաստիկ վիրահատություններով: Շերի մասին կարելի է անդադար պատմել: 65 տարեկանում երգչուհին կրկին գեղեցիկ տեսք ունի ու մարմնի անզուգական կազմվածք: Շերը շարունակում է աշխատել եւ նկարահանվել մեծ բյուջե ունեցող ֆիլմերում: Bravo.am-ը եւս միանում է բոլոր շնորհավորանքներին:): BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին