Ջասթին Բիբերը ստիպված է լինելու պատասխան տալ պապարացիի հետ ընդհարման համար: Դեպքը, ինչպես հայտնի է, տեղի է ունեցել մայիսին, երբ երգիչն ընկերուհու` Սելենա Գոմեսի հետ դուրս է եկել կինոթատրոնից:
Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը պապարացիի հետ ընդհարումից հետո
18-ամյա փոփ-երգչին անհայտ պատճառներով դուր չի եկել հարեւանությամբ “հերթապահող” լուսանկարիչներից մեկը, նա հարձակվել է վերջինիս վրա, կռվի ժամանակ կորցրել մարզակոշիկն ու գետնին գցել գլխարկը: Սելենան ստիպված է եղել հանդարտեցնել ընկերոջն ու գետնից հավաքել նրա իրերը:
Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը պապարացիի հետ ընդհարումից հետո
Նշենք, որ պապարացիին, որը Բիբերին մեղադրում է իրեն մարմնական վնաս հասցնելու մեջ, մերժել էին միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցել` հիմք ընդունելով ապացույցների անբավարարությունը, բայց ինչպես երեւում է, վիրավորված լուսանկարչի համառության շնորհիվ զույգն այնուամենայնիվ կհարցաքննվի:
BRAVO.am
Աղբյուրը` TMZ


×
11,051






