09 Դեկտեմբեր 10
Սերժ Թանգյան
 
 
0

Երգիչը շարունակում է պայքարել արդարության համար


Ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանը կոչ է արել իր երկրպագուներին դիմել Ներկայացուցիչների Պալատի խոսնակին` Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի քվեարկության ժամկետը նշանակելու խնդրանքով:



Կոչը տեղադրված է երաժշտի Facebook-ի էջում:


“Ողջույն բոլորին: Մեզ պետք է ձեր աջակցությունը` ԱՄՆ-ում Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար: Խնդրում ենք, զանգահարեք (202) 225-0100 հեռախոսահամարով եւ խնդրեք խոսնակ Փելոսիին նշանակել 252 բանաձեւի քվեարկության օրը”, - գրել է Սերժ Թանգյանը:


Վերջին տարիներին System of a Down խումբը եւ անձամբ Սերժ Թանգյանը բազմիցս հանդես են եկել Միացյալ Նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման օգտին:


Աղբյուրը` Bravo.am


 
 
Ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանը

Ամերիկահայ ռոք-երաժիշտ Սերժ Թանգյանը

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
1675 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: