×


Սիլվա Հակոբյան

Սիլվա Հակոբյան

Կայացավ երգչուհու երեւանյան առաջին մենահամերգը Արտասահմանում արդեն իսկ  մենահամերգներով հանդես եկած Սիլվա Հակոբյանը հոկտեմբերի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երգեց ու երգացրեց իր հետ ուրախանալու եկած բազմաթիվ մեծ ու փոքր երկրպագուների:): Silva Hakobyan “Շատ ուրախ եմ ու շատ շնորհակալ, որ այսօր ձեր օրը որոշել եք ինձ հետ անցկացնել: Ինձ համար առանձնահատուկ օր է, շատ հուզված եմ… Շատ պատասխանատու է այս օրն ինձ համար: Առաջին անգամ պետք է ներկայանամ ձեզ ոչ միայն իմ ամբողջական երգացանկով, այլեւ պետք է փորձեմ ողջ էներգիաս փոխանցել ձեզ, իհարկե, իմ նվագախմբի տղաների հետ”,- ողջունեց հյուրերին Սիլվա Հակոբյանը: Silva Hakobyan Մինչ համերգի սկսվելը ներկաները էկրաններին տեսան մեկ տարեկան Սիլվային: “Ինձ ասում են նախշուն բաջի”-ն էր կատարում փոքրիկ երգչուհին: Ութ տարեկանում Սիլոն արդեն հարցազրույցներ էր տալիս:): “Իմ երգը գրել է իմ քույրիկ Մանեն, նա տասնչորս տարեկան է: Երգել սկսել եմ չորս տարեկանից: Միշտ կանգնում եւ սկսում էի երգել: Հայրիկս տեսավ, որ ես սկսում եմ երգել, եւ ինձ մեծ երգչուհի դարձրեց”,- մեջբերումը 8-ամյա Սիլվայի խոսքից է:): Silva Hakobyan 21 տարեկանում Սիլվա Հակոբյանը իր առաջին երեւանյան մենահամերգը տվեց ու բոլորին հոկտեմբերի 22-ին հրավիրեց “Star City” խանութ-սրահ`  իր թվով երկրորդ ձայնասկավառակի շնորհանդեսին: Նոր CD-ից երգեր էլ հնչեցին: Պետք է տեսնեիք` ինչպես էին ներկաները ուրախանում երգչուհու հիթերի ներքո:): Սիլվան սիրահար զույգերին, Խաչիկ-Վաչիկներին, թիթիզ տղաներին երգ նվիրեց. “Համոզված եմ` հանդիսատեսի մեջ թիթիզ տղաներ շատ կան:)”: Սիլվա Հակոբյանի մելոդիկ, դանդաղ երգերը ոչ պակաս բուռն արձագանքի էին արժանանում:): Բուռն ծափահարեցին հայոց բանակին, hետո Սիլոն ցանկացավ եւս մեկ անգամ իր երգով ասել. “Հայ աղջիկը յուրաքանչյուրը օջախը կարող է շենացնել”: Silva Hakobyan “Սիլոյի պար”-ն էլ երգեցին ու պարեցին:): Կամո Սեյրանյանը վերոնշյալ երգի ժամանակ նվագակցեց Սիլվա Հակոբյանին: “Բերեք մի լավ ծափահարենք մեր Սիլոյին”,- ասաց դուդուկահարը: “Թե հոգնել ես, հեռացիր”,- երգեց Սիլվան, բայց հանդիսատեսը իրենից ոչ պակաս աշխույժ էր ու գնալու մտադրություն չուներ: Երգչուհուն մնաց միայն երազել, հետո հոգին ամպեց` միայն երգի բովանդակությունից ելնելով:): “Իմ հրաշք” երգը կատարելիս, իր խոսքերով, հրաշք եղավ. խուլուհամր երեխաներ պարեցին: Վերջ, ավարտվեց մի պատմություն: Ինչո՞վ, դե, իհարկե, Սիլվա Հակոբյանի “Կանաչ-կարմիրով”:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին