×


Սոնա Շահգելդյան

Սոնա Շահգելդյան

“Ես դեռ կվերադառնամ” Սոնա Շահգելդյանը հուզված վերջին փորձերն էր անում ետնաբեմում, նրա հետ աշխատող անձնակազմը՝ վարսահարդարը, ոճաբանը, դիմահարդարը, վերջին շտկումներն էին անում, որ երգչուհին իր առաջին մենահամերգը տա:): Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 13-ին կայացել է Սոնա Շահգելդյանի մենահամերգը, հնչեցել են խոստացված դուետները, երգչուհին երկու ժամից ավելի երգել է բենդի նվագակցությամբ: Sona Shahgeldyan and Arsen Grigoryan Սոնան համերգը բացել է  “Վերեւ նայիր” երգով ու խոստացել, որ հանդիսատեսը դժգոհ չի հեռանա. “Կարծում եմ՝ ստացված համերգ կունենամ, շատ սիրում եմ ձեզ”: Երգչուհին սեր է անընդհատ խոստովանել հանդիսականներին: Առաջին մենահամերգն երգչուհին բաժանել էր երեք հատվածի, երեք անգամ էլ զգեստափոխվեց: Ինչպես BRAVO.am-ին նախօրոք ասել էր Սոնան, համերգը նոն-ստոպ էր, եւ միայն զգեստափոխվելու ընթացքում երաժիշտները ջազային երաժշտություն են հնչեցրել, Սոնա Շահգելդյանն էլ խոստացել է, որ նորից ետ կգա. “Ես դեռ կվերադառնամ:)”: Երեկոյի առաջին մասում երգչուհին կատարել է իր երգացանկի երգերը՝  “Դեպի երկինք”, “Քեզ կնվիրեմ”, “Չեմ ուզում”, որը նվիրված էր հեղինակի որդու հիշատակին, “Աշուն, ձմեռ, գարուն”, “Կորուստ, թե գանձ”, “Վոկալիզ” ու այլ երգեր: Sona and Andranik Երկրորդ հատվածում Սոնա Շահգելդյանը ջազային ռիթմերի ու կերպարի մեջ էր. “Tell me”, “Baby Come to Me”, “Say No More” անգլալեզու երգերը հնչել են իր կատարմամբ: Սեւազգեստ Թինա Քեյն էլ պարային ակրոբատիկ համարով է ելույթ ունեցել: Իսկ երրորդ բաժնում հնչել են Կոմիտասից մինչեւ ժողովրդական շարան: Անդրանիկ սարկավագի հետ “Գքելեր” պարային պոպուրին թեժացրել է մթնոլորտը:): Երգչուհու ցանկությամբ` իր առաջին մենահամերգին իր հետ “Մեր սիրո աշունը”, “Ձյուն” երգերը կատարել ու նվագակցել է Ռուբեն Հախվերդյանը: “Շատ սիրում եմ էս “անպետքին”, ավելի լավ երգչուհի է, քան ես կպատկերացնեի”,-բեմից նշել է Հախվերդյանը. “Կարծում եմ՝ երկար ճանապարհ ունի գնալու: “Այլանդակը” կարողանում է ամեն ձեւ երգել, էս տեսակ դիապազոն ունի: Շատ հետաքրքիր տիպ ես: Ինչ կա քո մեջ, ոչ ոք չի կարող վերցնել, դու ամեն ձեւ էլ երգում ես”: Sona Shahgeldyan Հնչել է  նաեւ Արսեն Գրիգորյանի հետ դուետը՝ “Մենք միասին ենք”. “Ուզում եմ շնորհավորել Սոնային, որովհետեւ մենահամերգը տոն է յուրաքանչյուր երգչի համար: Սոնային չեմ ցանկանում համալիրներ, դրանք ինձ համար ոչինչ չասող բաներ են, այլ ցանկանում եմ ջերմ ու նվիրված հանդիսատես:)”: Համերգը եզրափակվել է  “Հայաստան աշխարհ” երգով: “Վարդուհի Վարդանյանին շատ սիրում եմ, այս երգը՝  նույնպես: “Նոր ալիք”-ում ինձ հաջողություն բերած երգերից է”, - նշել է Սոնան. “Շատ հուզված եմ, շնորհակալ եմ, որ կողքս էիք”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին