×


Վահագն Հայրապետյան

Վահագն Հայրապետյան

Դաշնամուրի հետ մի քիչ զրուցեցինք, ու ծնվեց “Singing & Swinging”-ը:): Վաստակավոր արտիստ, ինչպես սովոր ենք անվանել նրան` ջազի “բարոմետր” եւ “Կատուներ” բենդի ղեկավար Վահագն Հայրապետյանը նոր` “Singing & Swinging” ձայնասկավառակը ներկայացրեց ջազի սիրահարներին: Մայիսի 7-ին “The Club”-ում տեղի ունեցավ ձայնասկավառակի շնորհանդեսը: Շաբաթ օրը ուղիղ ժամը 16:00-ին ակումբում հավաքվածներին հաջողվեց վայելել Վահագն Հայրապետյանի, Արմեն Թութունջյանի եւ Սիմոն Դոլմազյանի մի քանի կատարումները եւ ձեռք բերել CD-ները Վահագնի ստորագրությամբ: Vahagn Hayrapetyan Սա առաջին CD-ն է իր տեսակի մեջ`Վահագնը հանդես է գալիս որպես դաշնակահար եւ կատարող: “Singing & Swinging”-ը Վահագնը նվիրում է իր ընտանիքին` “To my family with love” գրված է ձայնասկավառակի վրա: CD-ում 9 երգ է ներկայացված`8 հայտնի ջազային ստանդարտներ, այդ թվում “Fly me to the moon”, “Tea for two”, “Be my love”, “Whiskey drinking woman”, “Embraceable you”, եւ մեկ հեղինակային երգ` “A song for you”: “Ես ու իմ դաշնամուրը մի երկու ժամ զրուցեցինք, ու ծնվեց “Singing & Swinging”-ը:)”,- ասում է Վահագն Հայրապետյանը: “Sing & Swinging” Այս երգերն ոչ մի կոնկրետ սկզբունքով չեն ընտրվել. “Ես պարզապես մեկ օր վերցրեցի երգացանկս, համպատրաստից զանգահարեցի հնչյունային ռեժիսորին ու խնդրեցի, որ մի քանի ժամով տրամադրեն ինձ ստուդիան: Հետո միացավ ձայնագրման կարմիր կոճակը` եւ ձայնասկավառակը արդեն պատրաստ է :)”,- պատմում է Վահագնը: Աշխատանքներն ավարտվեցին ընդամենը մեկ ամսում: Դիզայնի եւ լուսանկարների հեղինակըԱրմեն Աղայանն է: Ձայնասկավառակը թողարկվել է դեռեւս հազար օրինակով: Vahagn Hayrapetyan Վահագն Հայրապետյանը պատմում է, որ մտահաղացումները շատ են: Նա պատրաստվում է ձայնագրել իր երգացանկից գործեր Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: “Այս ձայնասկավառակի ձայնագրությունը շատ պատասխանատու էր ինձ համար, որովհետեւ մենակ եմ, հանդես եմ գալիս որպես սոլո կատարող` դու ես ու քո երաժշտական գործիքը”,- պատմում է Վահագն Հայրապետյանը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին