×


Վահան Ստեփանյան

Վահան Ստեփանյան

“12 օր Կանում” PanArmenian Photo գործակալության հիմնադիր-ղեկավար Վահան Ստեփանյանի հրավերով` օրերս  “Բյուրոկրատ’’ գրախանութ էին  ժամանել Կանի 64-րդ միջազգային կինոփառատոնի հյուրերն ու մասնակիցները` աշխարհահռչակ դերասաններ, դերասանուհիներ, ռեժիսորներ`  Ջոնի Դեփը, Լյուկ Բեսոնը, Մել Գիբսոնը, Տիլդա Սվինթոնը, Անտոնիո Բանդերասը, Ռոբերտ դե Նիրոն, Ումա Թուրմանը, Էդրիեն Բրոդին, Անջելինա Ջոլին, Բրեդ Փիթն ու էլի շատ ու շատ ճանաչված մարդիկ: Չմոռանանք նշել, որ “աստղերը’’ Կանից Երեւան էին ժամանել լուսանկարների տեսքով:): Vahan Stepanyan Գրախանութում ցուցադրվեցին  միջազգային կինոփառատոնի ընթացքում արված լուսանկարներից 22 ամենատպավորիչները,  ինչպես նաեւ տեղի ունեցավ “12 օր Կանում” ֆոտոալբոմի շնորհանդեսը: Կատալոգն երկու տեսակի է` կարմիր եւ սեւ շապիկներով:  Կարմիրը խորհրդանշում է Կանի փառատոնի կարմիր գորգն ու ժապավենը, սեւը` սմոքինգներն ու թիթեռնիկ-փողկապները: “Մեր մարդը”  Կանի փառատոնում “Բյուրոկրատ” գրախանութի պատին փակցված պաստառի վրա գրված էր մի հարց, որը հետաքրքրում էր բոլորին Վահան Ստեփանյանի վերադարձից հետո` “Ո ՞նց  էր”:): Հարցի տակ էլ գրված էին պատասխանները: Դրա համար էլ Վահանին հարցրի` ո՞նց ստացվեց:): “12 օր Կանում” Նախապատմությունն այսպիսին է. վաղուց, երբ “PanArmenian Photo”-ն դեռ չկար, ու Վահանը զբաղվում էր մի այլ ամսագրի լուսանկարներով,  հայտ էր ներկայացրել “Օսկար” մրցանակաբաշխությունը լուսանկարելու համար: Հայտն ընդունվել էր, եւ Վահանն իրավունք ստացել մեկնել ԱՄՆ, բայց վիզայի հետ կապված երկար-բարակ պատմությունները ետ են  պահում  լուսանկարչին “Օսկար”-ից: 2010 թվականի փետրվարին ամբողջ աշխարհի լուսանկարիչները սկսեցին հայտեր ներկայացնել Կանի փառատոնը լուսաբանելու համար: “Փորձը փորձանք չէ” սկզբունքով` Վահանը եւս հայտ ներկայացրեց: Նա էլեկտրոնային նամակ ուղարկեց ու մոռացավ դրա մասին: Մեկ ամիս անց հետեւյալ պատասխանը ստացավ` “Դուք անցել եք առաջին փուլը” :): Առջեւում դեռ յոթ փուլ կար: Վերջապես պարզ դարձավ, որ Հայաստանը առաջին անգամ լուսանկարիչ է ուղարկելու Կանի փառատոնը լուսաբանելու համար: Փուլերը հաղթահարելուց հետո էլ դեռ պարզ չէր` փառատոնի անցկացման վայրի որ մասում կանգնելու եւ լուսանկարելու հնարավորություն կստանա լուսանկարիչը. լավագույն դեպքում` փողոցում կանգնելով:): Վերջապես Վահանը ստացավ իր անցաթղթերն ու հնարավորություն ստացավ լուսանկարելու կարմիր գորգը, “բեքստեյջերը” եւ էքսկլուզիվ ֆոտոշարքերը: 12 օր շարունակ Վահանը օրեկան 14-ից 15 ժամ լուսանկարում էր: “12 օր Կանում” “Փոշմանում եմ, որ չլուսանկարեցի...” Նիցան ու Մոնակոն շատ մոտ էին, Վահանի ընկերներն ամեն օր փորձում էին կտրել նրան գործից ու տանել Մոնակո: Մեկ օր այդպես էլ եղավ: Լուսանկարիչը մեկնեց Մոնակո, իսկ ֆրանսիացի լեգենդար դերասան Ժան-Փոլ Բելմոնդոն, տեղյակ չլինելով, որ Վահանը հեռացել է, ժամանեց Կան:): “Շատ ափսոսացի, որ չլուսանկարեցի իրեն, շատ էի ուզում’’, -պատմեց Վահանը: “Կիմ Կի Դուկի հետ ուրախ զրուցելով` զբոսնում էինք’’ Մինչ մենք փողոցում զբոսնելիս հանդիպում ենք մեր ծանոթներին, Վահանը Կանի փողոցներից մեկում հանդիպել է աշխարհահռչակ կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկին:): “Միասին ուրախ զրուցելով` զբոսնում էինք, ես էլ առիթից օգտվեցի լուսանկարեցի իրեն’’,- ասաց Վահանը: Մի օր էլ Բրեդ Փիթը անցնում էր Վահանի կողքով, լուսանկարիչն էլ հայերեն ինչ-որ բան էր խոսում: Բրեդը պտտվեց ու նայեց Վահանին: Նա էլ ներողություն խնդրեց` ասելով “Կներեք, մոռացել էի, որ հայերեն չեք խոսում:)”, -պատմեց Վահանը: Անտոնիո Բանդերասի նկարն էլ հետաքրքիր պատմություն ունի: Վահանը բարձր կանչեց Անտոնիոյի անունը, վերջինս էլ պտտվեց, ու պահը որսվեց:): Ֆոտոշարքերից մեկի ընթացքում էլ Վահանը հենց Էդրիեն Բրոդիի կողքին էր հայտնվել: Առիթը բաց չթողնելով` Վահանն ասել է` “Պիտի նկարեմ քեզ:)”: Բրոդին էլ, երեւի թե, պատասխանել ` “Նկարի:)”: Յուրաքանչյուր լուսանկարի հետ կապված առանձին պատմություն ունի Վահանը, այնպես որ ծերության ժամանակ զբաղվելու բան կունենա. մեմուարների գրքի մի հատորը կա:): “12 օր Կանում” Օհ, Անջելինա Ջոլի … :) Վահան Ստեփանյանը եւս պատկանում է այն տղամարդկանց շարքին, ում համար դերասանուհի Անջելինա Ջոլին կինոաշխարհի ամենահրապուրիչ կանանցից է, եթե ոչ ամենան:): Նրանց հանդիպումը, վերջապես, կայացավ:): “Փոքր ժամանակվանից անընդհատ լսում ես Անջելինայի մասին, հետո հանկարծ նա հայտնվում է քո առջեւ, մի տեսակ ոչ ռեալ տպավորություն է թողնում: Այնպիսի տպավորություն էր, որ ես այլմոլորակային եմ տեսել: Մնացած աստղերը շատ շոշափելի են թվում, ինչպես ենք մենք հիմա միասին զրուցում, նման մի բան: Բայց Անջելինայի դեպքում, մի փոքր այլ է: Նա շփվեց երկրպագուների, մամուլի ներկայացուցիչների հետ, հաճույքով լուսանկարվեց, բայց միեւնույն է, այնպիսի տպավորություն ստացա, որ նա իրականում գոյություն չունի:)”, -հիշեց Վահանը: Կանի փառատոնից հետո Վահանը մինչեւ հիմա դեռ հիշում է Կանի փառատոնից հետո մնացած ոտքերի ցավը:): Տրանսպորտային խնդիր ու 14 ժամ անընդմեջ վազք փառատոնի շրջանակներում: Իսկ Կանից հետո լուսանկարիչը նույն հունով աշխատում է: Հաջորդ տարի եւս Վահանը մեկնելու է լուսանկարելու Կանի փառատոնը: “Բոլոր երազանքներս ցանկության են վերածվել ու իրականացել են: Ես միայն կարող էի երազել, որ մեկ օր կհանդիպեմ Սերժ Թանգյանին, բայց  հերիք չէ` հանդիպեցի, շփվեցի, ապրեցի ու լուսանկարեցի: Երբ լուսանկարչության մեջ ես անդադար, չես էլ հասցնում երազել: Ուղղակի նպատակներ են առաջանում, որոնք ժամանակի ընթացքում իրականանում են’’,- նշեց Վահանը: Տեքստը`Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին