×


Վարդուհի Վարդանյան

Վարդուհի Վարդանյան

Կկայանա երգչուհու նոր ձայնասկավառակի շնորհանդեսը “Իմն ես”. այսպես է կոչվում Վարդուհի Վարդանյանի նոր ձայնասկավառակը: CD-ում զետեղված է վաղաժամ մահացած երգչուհու կատարմամբ 15 երգ, որոնք առաջին անգամ են թողարկվում: Varduhi Vardanyan Ալբոմի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին ժամը 18:00-ին Երգի պետական թատրոնում, Վարդուհու հարազատների փոխանցմամբ`  տնից հետո երգչուհու համար ամենահարազատ վայրում: Թատրոնի մուտքն ազատ է լինելու բոլորի համար: Միջոցառմանը ներկա կգտնվեն Վարդուհի Վարդանյանի բարեկամները, շոու-բիզնեսի ընկերներն ու բոլոր նրանք, ովքեր հիշում, սիրում ու գնահատում են երգչուհուն ու նրա թողած երաժշտական ժառանգությունը: Այս տարի հունիսի 27-ին սիրված երգչուհին կդառնար 35 տարեկան: “Այս կապակցությամբ հոկտեմբերի 16-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում Վարդուհու հիշատակին նվիրված համերգ կկայանա, որին կմասնակցեն բազմաթիվ երգիչ-երգչուհիներ, կլինեն երգերի պրեմիերաներ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Վարդուհի Վարդանյանի ավագ քույրը` Քրիստինե Վարդանյանը: Varduhi and Ruben “Իմն ես” ալբոմի անվանումը պայմանավորված է Վարդուհի Վարդանյանի համանուն երգով, որը եւս զետեղված է CD-ում: Այս ստեղծագործության  բառերի համահեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Սիրուշոն եւ Վարդուհին, երգը իսպանացի երգչուհի Մալուինն է: Նոր ձայնասկավառակում տեղ են գտել Իռեն Կնյազյանի, Խաչատուր Ավետիսյանի, Մարինա Թագակչյանի, Բագրատ Սեւոյանի հեղինակած գործերը, Կոմիտասի ստեղծագործություններից եւ ժողովրդական երգերի շարան: Հիշեցնենք, դժբախտ պատահարը տեղի է  ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 15-ին: Վարդուհի Վարդանյանի վարած “BMW 520” մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրի վրա կորցրել է կառավարումն ու ճանապարհից դուրս գալով շրջվել, որի հետեւանքով երգչուհին տեղում մահացել է: BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին