×


Տաթեւ Մնացականյան

Տաթեւ Մնացականյան

Ձուկ, որի թեփուկները հայկական գերբն են պատկերում Նկարիչ-դիզայներ, էքսլիբրիսի մասնագետ, լուսանկարիչ Տաթեւ Մնացականյանը եւ հագուստի մոդելավորող Հասմիկ Մնացականյանը օրերս վերադարձել են միջազգային մշակութային սիմպոզիումից: Նկարչական մեկշաբաթյա փառատոնն անցկացվել է Թաթարստանի Ելաբուգա քաղաքում, մասնակիցները 30-ն են եղել, հիմնականում` մահմեդականներ: Tatev Mnatsakanyan Մնացականյան քույրերին 6-րդ միջազգային նկարչական սիմպոզիումին մասնակցելու եւ Հայաստանը ներկայացնելու էր հրավիրել Նկարիչների միությունը. “Բոլոր մասնակիցները պետք է ցուցադրեին իրենց ազգային օրնամենտները: Հենց տեղում նկարիչները ստեղծագործում էին: Մենք մեր գաղափարներով պատրաստ գնացել էինք, պահանջվող նյութերը մեզ հետ տարել էինք, որը նկարելիս խնդիրներ չլինեին”: “Սիմպոզիումի մասնակիցներից շատերը չգիտեին Հայաստանի մասին, լավ է, որ հայ ներկայացուցիչներ կային, որոնք կարողացան ադրբեջանցիների պատմական սուտ տեղեկությունների դեմն առնել”,- պատմեց Տաթեւ Մնացականյանը: Մասնակիցներ “Ինքս էլ գիտեմ՝ ադրբեջանցիները շատ խորհրդանիշներ օգտագործում են, հետո էլ հայտարարում, որ իրենցն է: Սկզբում բացասական տրամադրված չէի, սուր անկյուններ չէի փնտրում, բայց բացահայտ ագրեսիա էի նկատում: Երկու տարեց ադրբեջանցի իրենց ելույթները սկսեցին` միանգամից անդրադառնալով սեփական պատմությանը: Այդ մարդը հայտարարեց` իրենք 7000 տարվա պատմություն ունեցող ազգ են:): Ամենաաբսուրդն այն էր, որ ներկաները լուռ լսում ու հավատում էին: Հետո ասաց, որ իրենց հողերը Հայաստանի ձեռքում են գտնվում, հիմա բանակցություններ են տարվում, որ ետ վերադարձվեն, այդ ժամանակ բոլորը կտեսնեն իրենց արվեստն ու օրնամենտները:  Չդիմացա ու հակադարձեցի` ասելով, որ ստելու փոխարեն պետք է հստակ իմանալ պատմությունը` նման աբսուրդ հայտարարություն անելուց խուսափելու համար: Մի քանի բան ասելուց հետո դուրս եկա, որ կռիվ չանեմ, որպեսզի Հայաստանի անունը սկանդալների հետ չկապվեր: Բայց ուրախ եմ, որ այնտեղ էինք, թե չէ ադրբեջանցիները, հայերի բացակայությունից օգտվելով, առիթը չեն կորցնում սուտ տեղեկություններ տարածելու ու դատարկ քարոզչություն անելու համար”,- նշեց նկարիչ-դիզայները: Փառատոնին ներկայացված օրնամենտներից Տաթեւը կարծում է, որ միջազգային հարթակներից ազգայինը ճիշտ ձեւով ներկայացնելն քաղաքական ամենակարեւոր քայլն է. “Այժմ շատերը մոռանում են իրենց ազգային արժեքները, ապրելակերպը, ոճը, խորհրդանիշները, իսկ օրնամենտն ամեն ազգի խոսակցական լեզուն է: Ներկաներից շատերը բողոքում էին, որ ժամանակակից արժեքների ետեւից գնալով` իրենց երկրներում էլ մոռանում են հիմնական ազգայինը”: Մեր ներկայացուցիչների լոգոն եւս հայկական է եղել. “Մասնակցության համար պետք էր անհատական նշան ներկայացնել: Քրոջս հետ ուղարկել էինք մեր անունների տառերով հայկական մանրանկարչական տառերից կազմված զարդանախշ, որը գրավեց կազմակերպիչների ուշադրությունը”: Թաթարստանում տեղի ունեցած նկարչական փառատոնին Մասնակիցներն իրենց ստեղծագործությունները նվիրել են Թաթարստանի թանգարանին. “Քույրիկս ներկայացրել էր խաչքարի ու կարպետի հայկական նախշերից, ի դեպ, կարպետի օրնամենտն ամբողջովին բնական կաշվից էր, որը մեզ հետ էինք տարել: Իսկ ես գրաֆիկական աշխատանք ներկայացրի, որն Աղթամարի 10-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցու թեմայով ռելիեֆ էր: Վերջում էլ որոշեցի ձուկ պատկերել. թեփուկների փոխարեն կոպեկներ փակցրի հակառակ կողմով, որ մեր գերբը երեւա: Այստեղ քաղաքական պահ կա. կոպեկի թիվը կապ չունի, կարեւորը երկրի գերբն է: Բարձր մակարդակով կազմակերպված սիմպոզիում էր, նրանք շատ լուրջ են տրամադրված, հենց այնպես ոչինչ չեն կազմակերպում”,- ասաց Տաթեւը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Տաթեւ Մնացականյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին