Երգչուհին մայր է դարձել:)
Այսուհետ մայիսի 2-ին Փինքի ընտանիքը նշելու է առաջնեկի ծննդյան տարեդարձը. երգչուհին դուստր է ունեցել:): Նա միանգամից հայտնել է լուրը Twitter-ի` իր էջում: “Մենք երջանիկ ենք, որ առողջ, գեղեցիկ բալիկ ենք ունեցել: Նրան անվանել ենք Վիլոու Սեյջ Հարթ: Նա հիասքանչ է` իր հայրիկի նման:)”,- գրել է երջանիկ մայրիկը:
Իսկ հայրը` Քերի Հարթը, Փինքի հետ արդեն երկար ժամանակ սիրային կապի մեջ է: Նրանք ծանոթացան, սիրահարվեցին, ամուսնացան, հետո բաժանվեցին: Բայց ինչպես ֆիլմերում է լինում, հենց բաժանումից հետո հասկացան, որ միմյանց համար են ստեղծված եւ կրկին սկսեցին միասին ապրել… Հետո էլ Փինքը հայտնեց, որ հղի է:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` www.spetnik.ru


×
6,756






