×


Սեւակ Գրիգորյան

Սեւակ Գրիգորյան

Իտալաբնակ քանդակագործ-նկարիչը ներկայացավ Երեւանում “Բյուրոկրատ’’ գրախանութում հերթական տպավորիչ ցուցահանդեսն օգոստոսի 8-ին էր: Իր “Մոնոտիպեր”-ն է ներկայացրել Սեւակ Գրիգորյանը: Իտալաբնակ հայ քանդակագործ-նկարչի մասին BRAVO.am-ն արդեն իսկ պատմել է: Արձակուրդները հայրենիքում անցկացնող Սեւակը, հաշվի առնելով այն փաստը, որ Երեւանում վաղուց իր աշխատանքները չեն ցուցադրվել, հաճելին համատեղել է օգտակարի հետ:): Sevak Grigoryan Ցուցահանդեսի խորագիրը հուշում է, որ աշխատանքները ստեղծելիս Սեւակն օգտագործել է “մոնոտիպային” տեխնիկա: Հենց առաջին հայացքից նկարները որոշակի տրամադրություն են ստեղծում. գորշ ու զուսպ գույներ` ընդգծված վառ կարմիրով եւ դեղինով, թախիծ, ագրեսիա, վախ ու տխրություն` շրջապատված սպիտակ լավատեսությամբ: Տպավորություն է ստեղծվում` նկարներն ինչ-որ գաղտնիք գիտեն: Ցուցահանդեսին ներկայացված է Սեւակ Գրիգորյանի ստեղծած տարբեր հավաքածուներից 12 նկար: Չորս նկար Հայոց ցեղասպանության թեմայով են: Այս հավաքածուի նկարներն ապագայում մեծ նախագծի մաս են կազմելու, որի շրջանակներում հեղինակը մտադիր է քանդակներ էլ ստեղծել, ինչպես նաեւ այլ հեղինակների աշխատանքներ ներառել: Ի դեպ, 2010 թվականին Հռոմում տեղի է ունեցել Սեւակի` Ցեղասպանության թեմայով “1915” խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են նկարչի գրաֆիկական աշխատանքները: Yegor Glumov Մարդու եւ կենդանու միջեւ գոյություն ունեցող անտեսանելի կապը ցույց տվող շարքից նկարներ եւս ներկայացվեցին “Բյուրոկրատ”-ում: “Կենդանիները ագրեսիվ են դառնում հենց մարդու ագրեսիվությունից, եւ դա հակասություն է ստեղծում: Մարդու սխալն այն է, որ նա մտածում է, թե միայն իրեն է տրված իշխելն ու երկիրը կառավարելը: Պետք է ներդաշնակ լինել ու հարգել միմյանց տարածքները”,-ասաց Սեւակ Գրիգորյանը: “Մոնոտիպեր” խորագրի ներքո ներկայացվեցին նկարչի` սրբերի թեմայով շարքից աշխատանքներ, որոնք, հեղինակի խոսքով, դեռ քիչ են: Ի դեպ, ցուցահանդեսի ընթացքում հանդիպեցինք նաեւ հաղորդավար Եգոր Գլումովին, ով հրաժարվեց որեւէ կարծիք հայտնել նկարչի աշխատանքների մասին, քանի որ իր խոսքը միգուցե սուբյեկտիվ հնչեր: Պարզվեց` Գոռն ու Սեւակը հարազատ եղբայրներ են:): Exibition “Նախեւառաջ շատ ուրախ եմ, որ մեզ մոտ է եկել: Տարին մի քանի անգամ ենք տեսնում իրար: Կարծում եմ` քանդակագործի համար նա լավ էլ նկարում է:)”,-ասաց Եգոր Գլումովը: Սեւակն ու Գոռը, նույն ինքը` Եգորը, եւս մեկ հարազատ եղբայր եւ երկու քույր ունեն: Գոռը կատակում է, որ ընտանիքի ամենաանտաղանդն է:): Հավանաբար, Սեւակի տաղանդը եկել է մայրիկից, ով լավ նկարում է, եւ նրա եղբայրներից, ովքեր նկարիչներ են: Սեւակ Գրիգորյանը մինչեւ սեպտեմբեր Երեւանում է լինելու: Նկարիչ-քանդակագործն այստեղ արվեստանոց ունի եւ փորձում է հաճախ օգտագործել այն, սակայն հարազատներն ու ընկերները ստեղծագործելու շատ ժամանակ չեն թողնում:): Exibition Սեւակը հիշում է, որ իրեն լողի, դաշնամուրի խմբակ չեն տարել: Փոխարենը իր համաձայնությամբ հայրը տարել է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն: Հետո Սեւակը կրթությունը շարունակել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Սակայն Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում ուսանելու տարիներին է հասկացել, որ արվեստն իր կոչումն է:): Հետագայում տեղափոխվելով Իտալիա` Սեւակ Գրիգորյանը շարունակել է ուսումը, ապա աշխատել Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, հետո` Հռոմում, որտեղ էլ ընդունվել է Մեդալի արվեստի դպրոց: Այժմ էլ Սեւակը ապրում եւ ստեղծագործում է Իտալիայի մայրաքաղաքում, արձակուրդներին էլ հայրենիք է վերադառնում եւ ցուցադրում իտալական կյանքի ներշնչանքով իր ստեղծագործությունները: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի  /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին