×


Քիմ Քարդաշյան եւ Քրիս Համֆրիս

Քիմ Քարդաշյան եւ Քրիս Համֆրիս

Զույգի մեղրամսի լուսանկարներն ու 3300 դոլարանոց գիշերը Քիմ Քարդաշյանն, ով օգոստոսին դարձավ Քրիս Համֆրիսի կինը, արդեն իսկ սկսել է իր դժգոհությունները հայտնել;). “Ամեն ինչ այնքան արագ ստացվեց… Կցանկանայի ավելի շատ ժամանակ ունենալ, որպեսզի վայելեի հարսանիքս”: Քիմ Քարդաշյանն ու Քրիս Համֆրիսը

Ռեալիթի շոուի աստղը պսակադրությունից հետո թեեւ հայտարարել էր, որ աշխատանքային լարված գրաֆիկի պատճառով մեղրամսի կմեկնեն միայն հաջորդ տարի, նշել է` “վերջին րոպեին Քրիսն իրեն անակնկալի է բերել ու կատարյալ մեղրամիս են անցկացրել”: Իհարկե, Քարդաշյանը սեփական մեղրամիսի մանրամասներն ու լուսանկարները ներկայացնելու առիթը եւս չէր կարող ձեռքից բաց թողնել: Եվ այսպես, 30-ամյա Քիմն ու 26-ամյա Քրիսը մեղրի պես քաղցր օրեր են անցկացրել Իտալիայի Ամալֆի ծովափին` հանգրվանելով “Santa Caterina” հյուրանոցի “Ռոմեո եւ Ջուլիետ” շալեում, որտեղ յուրաքանչյուր գիշերվա համար զույգը վճարել է 3.300 դոլար:):
Մեղրամսի ընթացքում Քիմը բիկինիների ցուցահանդես է կազմակերպել;). երեք օրվա ընթացքում լուսանկարիչները նրան ֆիքսել են վեց տարբեր լողազգեստով: Ի դեպ, գեղեցկուհին ցուցադրել է նաեւ հատուկ իր համար կարված` “Միսսիս Համֆրիս” գրությամբ բիկինին: Քիմ Քարդաշյան Համֆրիսը “People”  ամսագրին տված հարցազրույցում նշել է` իրեն լավ է զգում ամուսնացած կնոջ կարգավիճակում ու հույս ունի` շուտով զավակ կունենա. “Մայր լինելն այն է, ինչ միշտ ցանկացել եմ”: Պատրաստեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին