×


Քրիս Պֆայֆեր

Քրիս Պֆայֆեր

Սթանթռայդինգի աշխարհի չեմպիոնն Երեւանում շալախո է պարել :) Շահումյանի հրապարակում երեւանցիներին իր գլխապտույտ հնարքներով երեկ զարմացրել է Քրիս Պֆայֆերը:): Նախքան սթանթռայդինգի աշխարհի եւ Եվրոպայի քառակի չեմպիոնի   շոուի մեկնարկը` մոտոշոուի հաղորդավար Եգոր Գլումովը հրապարակ է հրավիրել մեկ տասնյակից ավելի հայ բայքերներին, ովքեր առաջին անգամ  են ցուցադրել  իրենց հմտությունները: Հայ բայքերների շոուին հաջորդել է Քրիս Պֆայֆերի զարմանալի ելույթը. սթանթռայդինգի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը ցույց է տվել աներեւակայելի հնարքներ մոտոցիկլետի հետեւի կամ առջեւի անիվների վրա: Chris Pfayfer Հրապարակ մտնելով իր BMW F800R մոտոցիկլետով` Քրիսը շտապել է ողջունել հանդիսատեսին, ձեռքսեղմում կատարել, ապա ցույց տվել, որ մոտոցիկլետը զուտ փոխադրամիջոց չէ: Սթանթռայդինգի քառակի չեմպիոնի անակնկալների թվում է եղել հայ պարուհուն հրապարակ բերելն ու նրա հետ պարելու փորձ անելը: Մինչ Սոֆի Դեւոյանի Հոգու եւ պարի թատրոնի պարուհի Սյուզին շալախո է պարել, Քրիսը մոտոցիկլով պտտվել է  աղջկա շուրջը, ապա իջել մոտոցիկլետից ու ձեռքերը վեր բարձրացնելով` փորձել ընկերակցել պարուհուն: Կանգնած, թարս նստած, պարելով, միայն հետեւի համ առջեւի անիվի վրա հենվելով` մոտոսպորտի լեգենդը  1 ժամից ավելի գրավել է հայ հանդիսատեսի ուշադրությունը, արժանացել ծափերի ու բրավոների(BRAVO.am:)): Chris Pfayfer Մոտոշոուի ավարտին Երեւանի  քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Ստեփանյանը հատուկ մրցանակ է հանձնել Քրիսին, ով իր հերթին շնորհակալություն է հայտնել մրցույթի կազմակերպիչներին ու հայ հանդիսատեսին: 41-ամյա  Քրիս Պֆայֆերը սթանթռայդինգի աշխարհի քառակի չեմպիոն դարձել է 2003, 2007, 2008, 2009 թվականներին, իսկ 2004, 2006, 2007 եւ  2008-ին նվաճել է սթանթռայդինգի Եվրոպայի քառակի չեմպիոնի կոչումը: Քրիս Պֆայֆերի երեւանյան շոուի կազմակերպիչը Red Bull-ն էր: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Գրիգոր Իշխանյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին