×


“Ալաբալանիցա”

“Ալաբալանիցա”

Հայկոյի ու Մկոյի “բացթողումները” ֆիլմի փակ դիտմանը:) “Ալաբալանիցա”-ի մասին BRAVO.am-ն արդեն իսկ պատմել է:  Ինտերակտիվ հայկական առաջին ֆիլմն արդեն կարելի է դիտել Երեւանի կինոթատրոններում: Ֆիլմի առաջին` փակ դիտմանը ներկա են եղել գլխավոր  “մեղավորները”` Հայկոն ու  Մկոն, Նազենի Հովհաննիսյանը, Լեւոն Հարությունյանը, Հասմիկ Ղարիբյանը, Արմինե Պողոսյանը, Ռաֆոն, ֆիլմի ստեղծագործական  ու պրոդյուսերական կազմը, մի շարք դերասաններ ու հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Arsen Grigoryan and Mko Ֆիլմի ցուցադրումից առաջ ներկաներին ողջունել են Հայկոն ու Մկոն, ասել, որ չէին ծրագրել խոսել նախքան պրեմիերան, բայց “կուտակումներ են ունեցել եւ վերջին պահին  ասելիքը գրի  առել”:): “Բարի երեկո,  հարգելի տիկնայք եւ պարոնայք: Ուրախ ենք ձեզ տեսնելու այս դահլիճում...”,-կարդացել են տղաներն ու շարունակել, որ ֆիլմի ստեղծման երկու տարվա ընթացքում շատ բաներից են իրենց զրկել, շատ բան բաց թողել.“Բաց ենք թողել Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումը, որի մասին իմանալուց հետո մի շարք բացթողումներ են եղել խաղի դատավորի հասցեին... Եթե Էմմին բաց է թողել մի “Եվրատեսիլ”, ապա մենք`երկուսը, եւ մի շարք պատճառներ, որոնց համար, միեւնույն է, չենք զղջում”: Հանդիսատեսին ներկայացվել  է նաեւ ինտերակտիվ առաջին ֆիլմին մասնակցելու եւ ընթացքը փոխելու կանոնները, որից հետո տրվել է  ֆիլմի մեկնարկը: Hayko Գլխավոր հերոսներ անասնաբույժ Ցոլակ Կարպիչն ու շենքեր կառուցող Սեւակը տարբեր պատճառներով  ընկնում են կոմայի մեջ եւ իրարից անկախ նույն պահին հանդիպում դժոխք-դրախտ սահմանագծին, որտեղ ստանում են հանձնարարություն, որի կատարումից  էլ  կախված է իրենց` կոմայից դուրս գալը: “Իմ կերպարը շատ բարդ էր, դաժան, որին կերտելն այնքան էլ հեշտ չէր: Ֆիլմի ավարտին պարզվեց, որ Սեւակի հոգու խորքերում եւս թաքնված է բարությունը, ինչը մի օր վեր բարձրացավ: Շատ հուզված եմ, հիմա էլ նայում ու չեմ հավատում, որ սա ես եմ”,-պրեմիերայի ավարտին BRAVO.am-ին ասել է Սեւակին մարմնավորող Հայկոն, ում ամենից շատ անհանգստացրել է ինտերակտիվ ֆիլմի տեխնիկական մասը. “Փառք Աստծո, ամեն ինչ շատ հաջող ընթացավ: Երբ նման ֆիլմ ստեղծելու գաղափարը ծնվեց, մենք ծրագիրը գնելու հայտ ներկայացրինք, բայց պարզվեց, որ մինչ օրս նման ֆիլմ չի եղել, մենք առաջինն ենք աշխարհում”: Hovo “Ինչպես արդեն նշել եմ, շատ ենք աշխատել, ոչինչ չենք խնայել եւ հիմա ուրախ եմ, որ ամեն ինչ բարեհաջող անցավ, հանդիսատեսն էլ  իր գնահատականը կտա”,-նշել է Մկոն: “Այն, ինչ ուզում էինք ստանալ, մեզ հաջողվել է, իսկ հերոսուհու դիմահարդարումը, կարծում եմ, անփոխարինելի էր”,- BRAVO.am-ին ասել է Նազենի Հովհաննիսյանը` նշելով, որ Հայկոն  ու Մկոն իրենց  անտանելի աշխատասիրությամբ եւ շատ լավ թիմով  իրականցրել են ինտերակտիվ ֆիլմի գաղափարը: Nazeni Hovhannisyan Ֆիլմում երկու դեր մարմնավորող Հասմիկ Ղարիբյանն էլ, որին պրեմիերայի ընթացքում տեսան միայն մեկ կերպարով, BRAVO.am-ի հետ զրույցում իր ուրախությունն է  հայտնել ֆիլմի կայացման համար ու բարձր գնահատել խաղընկերների կատարած աշխատանքը: Նշենք, որ ինտերակտիվ ֆիլմի համար նկարահանված վեց տարբերակի շնորհիվ հանդիսատեսը դիտման ժամանակ երեք անգամ կարող է միջամտել գործողությունների  ընթացքին, ինչը  չի խանգարի լիամետրաժ ֆիլմի ամբողջական դիտմանը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին