×


“Եվրատեսիլ”

“Եվրատեսիլ”

Կգնա՞ն արդյոք հայերը Բաքու Մայիսի 14-ին Դյուսելդորֆում կայացած “Եվրատեսիլ 2011”-ի եզրափակիչում 221 միավորով հաղթանակը տոնեց Ադրբեջանի Էլ եւ Նիկի դուետը` “Վախեցած վազելիս” երգով: Հաղթող երկրին 12 առավելագույն միավոր տվողներից էին Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան: “Եվրատեսիլ 2011”-ի եզրափակիչում 221 միավորով հաղթանակը տոնեց Ադրբեջանի Էլ եւ Նիկի դուետը 2011-ի “Եվրատեսիլ”-ում երկրորդ հորիզոնականը 189 միավորով զբաղեցրել է Իտալիան, երրորդ տեղում է Շվեդիան` 185 միավորով, չորրորդը Ուկրաինան է, լավագույն հնգյանը եզրափակում է Դանիան: Հայաստանը 12 առավելագույն միավորը տվեց Ուկրաինային, 10-ը` Վրաստանին, 8 միավորն էլ` Ռուսաստանին: Մեր երկիրը ներկայացնող երգչուհի Էմմին չէր հաղթահարել կիսաեզրափակիչը եւ ելույթ չունեցավ եզրափակչում: Emmy “Եվրատեսիլ 2012”-ը, մրցույթի կանոնների համաձայն, կկայանա Ադրբեջանում: Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, որը “Եվրատեսիլում” մեր երկրի պաշտոնական ներկայացուցիչն է, պետք է բավականին արագ որոշում կայացնի, մասնակցելու է արդյոք Ադրբեջանում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին: Եվ արդյոք կգտնվի՞ Հայաստանում մի արտիստ, ով խիզախություն կցուցաբերի եւ ելույթ կունենա Բաքվում բազմաթիվ ադրբեջանցիների առջեւ: Եվ վերջապես, արդյո՞ք սա հրաշալի առիթ չէ հակառակորդի երկրում, բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար հնչեցնել իսկապես ազգային մի ստեղծագործություն: Bravo.am-ը խոստանում է առաջիկա օրերին զրուցել այյս թեմայի շուրջ հայ արվեստագետների եւ շոու-բիզնեսի գործիչների հետ: BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW