×


“Եվրատեսիլ 2011”

“Եվրատեսիլ 2011”

Սան Մարինոյի, Մալթայի եւ Ուկրաինայի մասնակիցները ժամանել են Երեւան Հայաստանում են “Եվրատեսիլ 2011” երգի մրցույթի մասնակիցները` Սենիթը Սան Մարինոյից, Գլենը Մալթայից եւ Միկա Նյութոնը Ուկրաինայից, որպեսզի ներկայացնեն մրցույթի շրջանակներում իրենց երգերը հայ հանդիսատեսին: Նախ, մասնակիցները ելույթ ունեցան մարտի 27-ին տեղի ունեցած Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը, իսկ  մարտի 28-ին “Orange” ընկերության աջակցությամբ տեղի ունեցավ նրանց համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ մրցակիցներին միացավ նաեւ մեր երկիրը ներկայացնող Էմմին:): “Եվրատեսիլ 2011” Հյուրերը պատմեցին իրենց անհատական կարիերայի, “Եվրատեսիլ” մրցույթից ակնկալիքների եւ Հայաստանից տպավորությունների մասին: Նրանք բոլորն առաջին անգամ են Հայաստանում, տպավորված են հայկական ջերմությամբ, հյուրընկալությամբ եւ համեղ խոհանոցով: Սան Մարինոյից մասնակից Սենիթը երեք ալբոմ ունի եւ արդեն սկսել է նոր ալբոմի  ձայնագրման աշխատանքները: Նա նշեց, որ “Եվրատեսիլ”-ը մրցույթ է, որը պատուհան է բացում դեպի Եվրոպա: “Սա հիասքանչ հնարավորություն է հանդիպել տարբեր ու հետաքրքիր մարդկանց, այցելել նրանց երկրները ու ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթների հետ”: Senit Մալթան ներկայացնող Գլենը նախ ողջունեց բոլորին հայերեն` “Բարի օր” :) ու շարունակեց. “Միշտ ուզում էի ներկայացնել Մալթան, այնպես որ հիմա երջանկությունից լուսնի վրա եմ :): Ուկրաինացի Միկա Նյութոնը հայտնի է հանդիսատեսին, ունի ձայնագրված ալբոմ, 10 տեսահոլովակ: Իր երգերը դարձել են մի քանի կինոնկարների սաունդթրեքեր: Միկան նաեւ փորձել է իրեն որպես դերասանուհի: Mika Nyuton Էմմին տեղեկացրեց, որ շուտով ինքն էլ է մեկնելու պրոմո-տուրի: Մեկ շաբաթից մենք արդեն կդիտենք “Boom Boom” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այն նկարահանվել է Գերմանիայում եւ Հայաստանում, ռեժիսորն է Հրանտ Երիցկինյանը: Ի դեպ, կա մեկ անակնկալ, որը Էմմին բացահայտեց հենց մամուլի ասուլիսի ընթացքում :): Տեսահոլովակի գլխավոր հերոսը բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն է: “Արդեն այն, որ մենք մասնակցում ենք այս մրցույթին, հաղթանակ է: Երկու երեկոների ընթացքում ելույթի շնորհիվ հնարավոր է ամբողջ Եվրոպային ցույց տալ, թե ինչ հնարավորություններ ունես”,- ասաց Էմմին: Glan Հետո հյուրերին հարցրին, թե ինչպիսի կարծիք ունեն մեր “Boom Boom” երգի վերաբերյալ, եւ պատասխանի փոխարեն նրանք պարզապես երգեցին այն :): Էմոցիաների գիրկն ընկած Մալթայի մասնակիցը ավելացրեց, կրկին հայերենով. “Ես գժվում եմ ձեզ համար: Մալթայում այս երգը արդեն հիթ է” :): Մասնակիցների կարծիքով, մեր երգը հիշվող է, թեթեւ, պարային: Սենիթը նույնիսկ կանխատեսեց, որ “Boom Boom”-ը ամառային հիթ է դառնալու: Շուտով մամուլի ասուլիսը համերգի վերածվեց: “Boom Boom”-ը երգելուց հետո յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր երգից մի հատված: Իսկ Գլենը ավելացրեց, որ երեկ սովորել է հայկական քոչարիի շարժումները եւ ցուցադրեց պարը լրագրողներին: Մասնակիցները նաեւ կոչ արեցին հանդիսատեսին քվեարկել իրենց երգի օգտին, քանի-որ յուրաքանչյուր ձայն կարեւոր է: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW