×


“Երեւանյան հեռանկարներ”

“Երեւանյան հեռանկարներ”

Ջո Կոկերը, Բրեգովիչը եւ Պլասիդո Դոմինգոն` Երեւանում Վաղը` հոկտեմբերի 26-ին, Երեւանում հանդես կգա Ջո Կոկերը: Լեգենդար ռոք եւ բլյուզ երգչի համերգը իրականացվում է “Երեւանյան հեռանկարներ” 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում: “Մեր մշակութային կյանքում բացառիկ իրադարձություններ են տեղի ունենում: Աշխարհի մեծագույն փառատոնների նմանությամբ` մենք չենք սահմանափակվում միայն դասական երաժշտությամբ. Հայաստան ենք բերում դասական դարձած ջազ, ռոք, փոփ աստղերի ու խմբերի: Ալ Ջերո, Ջորջ Բենսոն եւ այժմ Ջո Կոկեր. մարդիկ, որ կենդանի լեգենդներ, ապրող պատմություն են”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փառատոնի նախագահ եւ գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը: Stepan Rostomyan Ջո Կոկերին Հայաստան հրավիրելը, ինչպես կազմակերպիչներն են նշում,  բավական բարդ է եղել` հաշվի առնելով նրա տարիքն ու քիչ շրջագայելու հանգամանքը: “Փառատոնի կենսագրությունը շատ մեծ դեր խաղաց, իրենք շատ հարգեցին դասական երաժշտության աստղերի ցանկը, որոնց մենք հյուրընկալել ենք”,- ասաց Ստեփան Ռոստոմյանը` հավելելով, որ լեգենդար երգիչը նախքան Երեւան ժամանելը իր աշխատակազմից մարդ է ուղարկել` պայմաններին ծանոթանալու. “Մենեջերը կապվեց Հայաստանի հետ ու ասաց, որ այժմ բոլոր աստղերի ճանապարհը Հայաստան կարելի է ասել` բացված է”: Goran Bregovich “Երեւանյան հեռանկարներ”-ի նախագահը “երջանիկ ու ուրախ” է, որ Ջո Կոկերը նույնպես գալու է Հայաստան, բայց նաեւ վշտացած է. “Մեզ համար բարի սովորույթ էր համերգներին հրավիրել շատերին, այն մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն տոմս գնելու, անգամ ուսանողները գիտեն, որ համերգի վերջում ես դռները կբացեմ, որ ներկա լինեն: Փառատոնը ոչ թե բիզնես ծրագիր է, այլ մեր երկրի մշակութային կյանքը թարմացնելու, բազմացնելու, հարստացնելու նպատակ  ունի: Մեր նախագիծն է, բայց քանի որ մեծ միջոցներ է ծախսել “Ամերիաբանկ”-ը, տոմսերը ամբողջությամբ իրենցն են”: Plasido Domingo Փառատոնի շրջանակներում Երեւանում նոյեմբերի 15-ին “Ալկոհոլ” խորագրով համերգով հանդես կգա սերբ երաժիշտ, երգիչ Գորան Բրեգովիչը, ով Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր ֆիլմերի երգերի հեղինակն է: Դեկտեմբերին էլ մեր մայրաքաղաքը հյուրընկալելու է աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին