×


“Երեւանյան հեռանկարներ”

“Երեւանյան հեռանկարներ”

Միջազգային փառատոնի միջազգային հյուրերը:) Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց “Երեւանյան հեռանկարներ” 11-րդ միջազգային փառատոնը: Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում երաժշտական փառատոնի շրջանակներում Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ էր ունենում հանրահայտ դաշնակահար Բորիս Բերեզովսկին: “Երեւանյան հեռանկարներ” Նվագախումբը (Royal Philharmonic Orchestra) առաջին անգամ է հյուրախաղերով հանդես գալիս Երեւանում: Ինչպես համերգի սկզբում նշեց փառատոնի նախագահ, գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը, “21-ի հեռանկարներ” փառատոնը վերանվանել են “Երեւանյան հեռանկարներ”. “Միջազգային փառատոնը մեր քաղաքի անունով վերանվանելն ավելի ճիշտ է:  Փառատոնի համար եւս մեկ երազանք իրականացավ: Ուրախ ենք, որ այս փառահեղ նվագախումբը հրավիրվեց Հայաստան”: Boris Berezovski Բեմից հնչող երաժշտության ու հանդիսականի բուռն բրավոների ու ծափահարությունների մասին բառերով դժվար է պատմել. դահլիճում ներկա եղած հանդիսականն այդ ամենի լիիրավ մասնակիցն ու ականատեսն էր::) Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Գժեգոշ Նովակը համերգին իր տեղը զիջել էր դիրիժոր Էդվարդ Թոփչյանին` դաշնակահար Բորիս Բերեզովսկու մենանվագությամբ: Համերգի առաջին հատվածի ավարտից հետո հանդիսատեսի ծափահարությունները Բերեզովսկուն ետնաբեմից մի քանի անգամ բեմահարթակ բերեցին: :) Royal Philharmonic Orchestra Բերեզովսկին ծնվել ու սովորել է Մոսկվայում, արժանացել Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթի հաղթողի տիտղոսին ու ոսկե մեդալին: Որպես մենակատար նա ելույթներով հանդես է եկել աշխարհի ամենաճանաչված համերգասրահներում` առաջատար նվագախմբերի ընկերակցությամբ: Վարպետության դաս. “Մենք այստեղ ենք ձեզ ներշնչելու ու ոգեւորելու համար” :) Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը միայն համերգներով չէ Երեւանում. նրանք հայտնի են նաեւ կրթական ծրագրով, որը հայտնի է “Նվագախմբի անդրադարձներ” անվանումով: Երաժիշտները հանդիպում են երաժշտական դպրոցների երեխաներին, անցկացնում վարպետության դասընթացներ: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ սեպտեմբերի 23-ին այդպիսի երաժշտական դաս կայացավ նաեւ Երեւանում: Երաժիշտները Երեւանի պետական Կոնսերվատորիայում հանդիպեցին Երեւանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի երեխաների հետ Նվագախմբի տրոմբոնահար Ռոջեր Արջենտը, շեփորահարներ Բրայան Թոմսոնն ու Ադամ Րայթը Երեւանի պետական Կոնսերվատորիայում հանդիպեցին Երեւանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի երեխաների հետ, որոնց համար էլ վարպետության դաս անցկացրին::) Անգլիացի երաժիշտները մանրամասնորեն պատմում էին շեփոր ու տրոմբոն նվագելու տեխնիկայի ու հմտությունների մասին, աշակերտներին հրավիրում բեմ գործիքը փորձելու ու սովորելու. “Հրաշալի դաս է, ստացվում է ձեզ մոտ: Մենք այստեղ ենք ձեզ ներշնչելու ու ոգեւորելու համար”, - ասաց Ադամ Րայթը: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ երաժշտական դաս կայացավ նաեւ Երեւանում Երաժիշտները պատմեցին, որ օրական 6 ժամ փորձ են անում նվագախմբի կազմում, եթե ազատ ժամանակ են ունենում, պարապում են առանձին: Նրանցից յուրաքանչյուրը երբեմն նաեւ անհատական է նվագում: Որպես դասի ավարտ Ռոջերը հնչեցրեց իր տրոմբոնը: :) Նշենք, որ Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը ստեղծվել է 1946 թվին ու հանդիսատեսին է ներկայացել իր երաժշտացանկով: Վերջին երկու ամսվա ընթացքում նվագախումբը համերգներով հանդես է եկել Ադրբեջանում, Չինաստանում, Շվեյցարիայում, իսկ երեւանյան համերգից հետո նոր համերգներ են սպասվում Գերմանիայում: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին