×


“Իմ անունն է”

“Իմ անունն է”

Սիրուշոն, Ռիհանան, Էմինեմը` նույն բեմում:) Ուրիշ որտեղ կարող են նույն բեմի վրա իրար կողք կանգնել երգչուհիներ Ալլա Լեւոնյանն ու Շակիրան, Բարբարա Սթրեյզանդն ու Ալեքսանդր Սերովը, Հ.Տ. Հայկոն ու Էմինեմը, Վալերի Լեոնտեւն ու Ռիհանան: “Շանթ’’ հեռուստաընկերության եթերում մեկնարկել է “Իմ անունն է’’ բրիտանական նոր նախագիծը:): “My Name is” Շոու-ծրագրի շրջանակներում մասնակիցները նմանակում են իրենց սիրելի հանրահայտ մարդկանց: Ժյուրիի անդամներ սցենարիստ Ռոբերտ Մարտիրոսյանը, գրող Վիոլետ Գրիգորյանը, դերասան Սերգեյ Դանիելյանն ու Լիլիթ Դանիելյանը կարեւորում են վոկալային նմանությունը, դե իսկ մասնագետները փորձում են մասնակիցներին արտաքնապես էլ հնարավորին չափով նման դարձնել հայտնի երգիչ-երգչուհիներին: “Իմ անունն է Սիրուշո, Ուիթնի Հյուսթոն, Սարա Բրայթման, Միստեր X, Ադրիանո Չելենտանո, Ավրիլ Լավին”. հենց այսպես էլ ներկայանում են մասնակիցները, եւ նախագծի շրջանակներում ու նախագծից դուրս իրենց չեն անվանում իրական անուններով, այլ` այն հայտնիների, ում նմանակում են:): “My Name is” Կազմակերպիչների մտավախությունը, թե հայտնիներին ձայնային տվյալներով ու արտաքնապես նման քիչ մասնակիցներ կդիմեն, ընտրական փուլերի ընթացքում չարդարացվեց:). նախագծին մասնակցելու հայտերը շատ են եղել: Երեք օր ընթացած լսումներից հետո ընտրվել են նմանակելու առավել մեծ տաղանդով օժտված մասնակիցները: Արդյունքում կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք են ստացել 26 մասնակից, որոնցից միայն  վեցն են հայտնվելու եզրափակչում` ժյուրիի որոշմամբ: Իսկ հաղթողին կընտրեն հեռուստադիտողները` քվեարկության միջոցով: “My Name is” Հաղորդման երաժշտական պրոդյուսերն է Արամ MP3-ը, իսկ պրոդյուսերը` Աննա Թադեւոսյանը: Երկուսն էլ չեն բացահայտում, թե ինչ է սպասվում մասնակիցներին, չեն խոսում նաեւ մրցանակի մասին, միայն խոստանում են, որ անակնկալները շատ են լինելու, եւ ժպտում այն հարցին` արդյոք, օրինակ, նմանակող Ալլա Լեւոնյանը ելույթ կունենա իրական երգչուհու հետ:): Մերինդա Ռոջերսը` “My Name is’’ նախագծի խորհրդատու պրոդյուսերը եւս ներկա էր առաջին համերգին: Հենց նա է հետեւում նախագծի ձեւաչափին եւ խորհուրդներ տալիս: Տիկին Ռոջերսը գոհ է կազմակերպչական աշխատանքներից, իսկ մասնակիցներին բավական հետաքրքիր եւ տաղանդավոր է համարում: Մերինդան ծանոթանում է հայ երգարվեստի հետ, լսում երգերի բնօրինակները, որպեսզի ճիշտ կարծիք կազմի մասնակիցների տաղանդի մասին: “Իսկապես տպավորված եմ ձեր մասնակիցների տաղանդով: Դա ամենից կարեւոր նախապայմանն է շոուի համար: Շատ հավանեցի, թե ինչպես են մասնագետների օգնությամբ մասնակիցները փոխակերպվել եւ բացի բնատուր տաղանդից, նաեւ արտաքնապես նմանվել իրենց կուռքերին’’,- ասաց Մերինդա Ռոջերսը: “My Name is” Տիկին Ռոջերսը պատմեց, որ նախագծի ավարտից հետո, ճանաչում ձեռք բերած մասնակիցներն արդեն կարող են զարգացնել իրենց ուրույն ոճը կամ շարունակել զարգացնել կրկնօրինակման արվեստը: Մերինդան, ով տարբեր երկրներում է մասնակցել նախագծի իրականացմանը, նշեց ամենից շատ իրեն տպավորել է Չիլիի հաղթողը, ով տեղական աստղերից մեկին է  կրկնօրինակել: ‘’Շատ կուզեի մնալ այստեղ մինչ նախագծի ավարտը, սակայն, ցավոք, մեկնելու եմ: Բայց, անպայման, հետևելու եմ նախագծի հետագա զարգացումներին եւ անհամբեր սպասելու եմ, որ իմանամ հաղթողի անունը’’,- ավելացրեց Մերինդա Ռոջերսը: Կազմակերպիչները խոստանում են, որ հաղթողի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի վերջում:) Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին