×


“Կորել եւ գտնվել է Հայաստանում”

“Կորել եւ գտնվել է Հայաստանում”

Կոմեդիայի բյուջեն` ֆանտաստիկայի՞ ժանրից :) “Մեծ պատմություն փոքր քաղաքում” ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հունվարին Միացյալ Նահանգներում սկսել, ամռանն էլ Հայաստանում շարունակել է պատրաստվում նոր` “Կորել եւ գտնվել է Հայաստանում” ռոմանտիկ կատակերգության նկարահանումները: Lost & Found in Armenia 1 ժամ 40 րոպե տեւողությամբ երկլեզու ֆիլմը թողարկում է “Red Tie”` Լոս-Անջելեսում հիմնադրված կինոստուդիան, ֆինանսավորվում է հայերի կողմից, պրոդյուսերներն են Մարալ Ջերեջյանն ու Վալերի Մաքքեֆրին, ովքեր, թեեւ Գոռ Կիրակոսյանը նշեց` ֆինանսական կողմը գաղտնի է պահվում,  կատակով կամ լուրջ ասացին` բյուջեն կազմել է “մեկ դոլար պակաս, քան` հարյուր միլիոն դոլարը:)”: Ռոմանտիկ կատակերգության գլխավոր դերերում են Ջեյմի Քենեդին, ով հայտնի է “Սարսափ” ֆիլմից, եւ Անժելա Սարաֆյանը: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Լեւոն Հարությունյանը, Արսեն Գրիգորյանը եւ ուրիշներ: Սցենարը հեղինակել են ռեժիսորը` Գոռ Կիրակոսյանը, Նարեկ Ղափլանյանն ու Քրիստ Մանարյանը: Valeri Mcqefri, Gor Kirakosyan & Maral Jerejyan “Կոմեդիան ամերիկացի տղայի` ԱՄՆ սենատորներից մեկի որդու մասին է, ում լքել է ընկերուհին: Ընկերների հետ Թուրքիայում հանգստի ընթացքում օդապարիկով թռչելիս վերջինի պարանը պոկվում է ջրային մոտորանավակից, եւ հերոսը հայտնվում է հայկական գյուղերից մեկի գոմում: Ջեյմին, մտածելով` Թուրքիայում է, սկսում է թուրքերեն բառեր ասել, երկու գյուղացի էլ, որոնց դերերում Հրանտ Թոխատյանն ու Միքայել Պողոսյանն են, նրան թուրք լրտեսի տեղ են դնում”,- ֆիլմի սյուժեն ներկայացրեց Գոռ Կիրակոսյանը: “Կորել եւ գտնվել է Հայաստանում”-ի ռեժիսորի խոսքերով, ֆիլմի իմաստն այն է, որ  “մարդն, ում որպես թշնամի ես ընդունում, կարող է դառնալ քո հերոսը”, իսկ   նպատակը` միջազգային շուկայում վաճառելն է, որ “ հաջորդ տարի կարողանան սկսել մյուս ֆիլմի նկարահանումները”: Anjela Safaryan Միացյալ Նահանգներում նկարահանվել են Թուրքիայում իրականացող գործողությունների տեսարանները, հայաստանյան նկարահանումները կսկսվեն հունիսի 6-ին եւ կտեւեն մինչեւ հուլիսի 15-ը: Ֆիլմի պրեմիերան, հավանաբար, կկայանա 2012-ի սկզբին, ցուցադրման վայրը դեռ չեն որոշել: “Ֆիլմն ընդհանրապես մեր եւ Թուրքիայի խնդիրների մասին չէ: Հայերն ու թուրքերը չեն շփվում, ամերիկացին է շփվում երկու կողմի հետ: Թեման այն է, որ երկու մարդ,  որոնք իրար հետ բացարձակ կապ չունեն, կհանդիպեն շատ տարօրինակ պատմության մեջ եւ կսիրահարվեն: Գլխավոր հերոսուհին փրկում է տղային, հետո տղան  է փրկում հայուհուն… Կոմերցիոն ֆիլմ է, բայց խոսում է մեր մասին, հայկական խնդրի մասին, թե հայերն ինչի միջով են անցել. դա կարեւոր էր մեզ համար”,- նշեց Գոռ Կիրակոսյանը: Ռեժիսորը, Bravo.am-ի հարցին պատասխանելով, ասաց. “Ֆիլմը հայի բնավորության մասին է. մեր մարդկայնությունն էր կարեւոր ցույց տալ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/ եւ "Կորել եւ գտնվել է Հայաստանում" ֆիլմի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին