×


“Հին Երեւան, նոր միտք”

“Հին Երեւան, նոր միտք”

Գրաֆիկաներ ու ծաղրանկարներ ՆՓԱԿ-ում Ազգությամբ պարսիկ Ալի Անսարին 2002 թվականից բնակվում է Երեւանում, համագործակցում է Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի` ՆՓԱԿ-ի հետ: Ալի Անսարին զբաղվում է գրաֆիկայով, քալիգրաֆիտիով, նաեւ ծաղրանկարներ է անում: Վերջերս նա երկու աշակերտների սովորեցրել է գրաֆիկայի նրբությունները, ու երեքով միասին որոշել են իրենց աշխատանքներով ցուցահանդես ունենալ: Ալի Անսարին գոհ է իր “աշակերտուհիների” կատարած գործերից, նշում է, որ ամեն մեկն իր ձեռագիրն ունի Ցուցահանդեսը բացվեց հուլիսի 9-ին ՆՓԱԿ-ում, ուր համատեղված էին Ալի Անսարիի, Լիա Մխիթարյանի եւ Տաթեւիկ Մկրտչյանի գրաֆիկական աշխատանքները: Մասնագիտությամբ լեզվաբան Լիա Մխիթարյանը մանկուց հետաքրքրվել է նկարչությամբ, դասընթացի առիթն էլ բաց չի թողել ու որոշել է իր նախասիրությունն ավելի լավ ուսումնասիրել. “Մոտ 2,5 ամիս առաջ հենց ՆՓԱԿ-ում դասընթացների միջոցով սովորեցինք այս արվեստը: Նպատակն այն էր, որ ավարտելուց հետո ցուցահանդես բացենք ու մեր արած գործերը կողքից դիտենք: Այս ցուցահանդեսն այդ դասընթացների արդյունքն է: Իմ աշխատանքները զուտ գրաֆիկա չեն, այլ գրաֆիկայի ու գեղարվեստի ձուլում են, օգտագործել եմ մատիտ, տուշ, նաեւ մետաղյա լարեր, գրաֆիկական լուծումներ եմ տվել: Գործերումս ավելի գերիշխող է կնոջ թեման. վաղուց սիրել եմ նկարել մերկ կանանց”: Գրաֆիկաների ու ծաղրանկարների ցուցահանդես ՆՓԱԿ-ում Լիան ցուցահանդեսին ներկայացրել էր 15 աշխատանք. “Հայրս գեղանկարիչ է, ու ես սովոր եմ շատ գույներով, բազմերանգ գեղանկարներ տեսնել: Գրաֆիկան ինձ համար նոր էր, ավելի մինիմալիստական ու հետաքրքիր: Սովորեցի իրերն ավելի գրաֆիկական պատկերների տեսքով տեսնել: Դեռ ամեն ինչ հոբբիի մակարդակում է, ուզում ենք հետագայում պատմություններ նկարենք: Չէի պատկերացնում, որ իմ հոբբին մի օր կդառնա պատերից կախված ինչ-որ գործեր, որոնք անծանոթ մարդիկ կնայեն ու կգնահատեն”,- ասում է 22-ամյա լեզվաբանը: Ցուցահանդեսում համատեղված էին Ալի Անսարիի, Լիա Մխիթարյանի եւ Տաթեւիկ Մկրտչյանի գրաֆիկական աշխատանքները Տաթեւիկ Մկրտչյանն էլ ավարտել է Գեղարվեստի ակադեմիան, մասնագիտությամբ գրաֆիկ-դիզայներ է. “Որոշեցի վերհիշել անցածս, նաեւ նոր բաներ սովորել: Ալին նոր մարդ էր ինձ համար, նրա հայացքներն ուրիշ էին, շատ նորություններ սովորեցի: Բացի հիմնական գործերից, աշխատանքային էսքիզներ եմ ներկայացրել, մեր սովորած գրաֆիկական առաջին քայլերն են երեւում”: “Ուսանողական տարիներին ցուցադրվել եմ խմբակային ցուցահանդեսներում: Կարծում եմ, երբ ցուցահանդեսով ներկայանում ես, ավելի ինքնահաստատվում ես, հասկանում այլ մարդկանց տեսակետերն ու հայացքները, ինքդ քեզ կողքից ես նայում”,- նկատում է Տաթեւը: Ցուցահանդեսի այցելուները Ալի Անսարին գոհ է իր “աշակերտուհիների” կատարած գործերից, նշում է, որ ամեն մեկն իր ձեռագիրն ունի. “Ես չէի ուզում, որ Տաթեւն ու Լիան ինձ հետեւեն, երկուսն էլ իրենց ուղին ունեն: Նրանք շատ ուշադիր լսում էին, իսկ լսելն արվեստ է: Ցուցահանդեսը հատուկ խորագիր չունի, բայց դասերի անունը դրել ենք “Հին Երեւան, նոր միտք”: Գրաֆիկաների ու ծաղրանկարների ցուցահանդես ՆՓԱԿ-ում Իրանցի գրաֆիկ-դիզայները ներկայացրել էր կոլաժային ծաղրանկարներ, որոնցում կային նաեւ երեւանյան արձաններ. “Երեւանը շատ սիրուն քաղաք է, ուղղակի մարդիկ մաքուր չեն պահում, եթե հին շենքերն էլ լավ պահպանեն, ավելի հաճելի կլինի: Ծաղրանկարներիս թեմաները հենց կյանքից եմ վերցնում, մարդիկ ամենալավ թեման են ինձ համար”: ՆՓԱԿ-ի պատերից կախված ստեղծագործությունները կարող եք գնահատել դեռ մեկ շաբաթ: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport