×


“ՄաՄաՍյու”

“ՄաՄաՍյու”

Ռոք-փառատոն հանուն կյանքի Մայիսի 13-ին “Ավանգարդ Ֆոլք Ակումբում” կայացավ “Երաժշտություն հանուն կյանքի” փառատոնը: Մեկ հարկի տակ էին հավաքվել “The Bambir”, “Dogma”, “Road Movie”, “Vordan Karmir”, Սուրեն Առուստամյան Տրիո Բլյուզ, “Pink City Blues”, “An Gordonach” բենդերը, որպեսզի օգնեն դժվարության մեջ հայտնված իրենց ընկերոջ` Սյու Սեպետչյանի մայրիկին, ում մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: Ուղիղ կեսգիշերից սկսած համերգի “աֆթր փարթի”-ի երաժշտությունը ապահովեցին DJ Kret-ն ու Giorgio Attolli-ն: Dogma Սա հերթական բարեգործական միջոցառումն է, որը կազմակերպել է “ՄաՄաՍյու” բարեգործական հիմնադրամը: Նրանք աջակիցներ են փնտրում Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց օգնելու համար: Սակայն այժմ դրամահավաքը կազմակերպվում է հենց Սյուի մայրիկին օգնելու համար: “ՄաՄաՍյու” բարեգործական հիմնադրամի կազմակերպիչներից Լուսինե Վայաչյանը պատմեց, որ Սյուի մայրիկի մոտ քաղցկեղ ախտորոշելուց հետո նրան շտապ վիրահատել են: Այժմ նրան նշանակվել է “Հերցեպտին” դեղորայքը, որի մեկ սրվակի արժեքն է 3000 ԱՄՆ դոլար: Ընդհանուր բուժման կուրսը կազմում է 18 սրվակ` 54 000 դոլար: Suren Arustamyan Միջազգային եւ տեղական բարեգործական կազմակերպություններն մերժում են աջակցել`հիմք ընդունելով, որ մեր երկրում անվճար բուժում են քաղցկեղը, ինչը սակայն ճիշտ է միայն մասամբ:  “Հերցեպտինը” չի մտնում պետպատվերով նախատեսված դեղորայքի ցանկի մեջ: Ապրիլի 14-ի դրությամբ հիմնադրամին հաջողել է հավաքել  ընդամենը 3000  դոլար` “Հերցեպտինի” մեկ սրվակի արժեքը: Նախաձեռնող խումբը մի շարք ակցիաներ է կազմակերպել Երեւանում եւ այլուր, այդ թվում` փողոցային դրամահավաքներ, ստորագրահավաք, դասական եւ ռոք համերգներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, բարեգործական ընթրիքներ Փարիզում եւ ԱՄՆ-ում: Այսօր արդեն հարյուրավոր քաղաքացիներ են համախմբվել նախաձեռնության շուրջ: “Երաժշտություն հանուն կյանքի” Եթե մեր ընթերցողների շրջանակներում աջակիցներ գտնվեն, կարող եք ձեր առաջարկները ուղարկել հիմնադրամին MaMaSyu.Fund@gmail.com հասցեով, կամ Ֆեյսբուքյան էջում` http://www.facebook.com/home.php?sk=group_180230205353240&ap=1 : Դրամի փոխանցման համարն է` Զարգացման Հայկական Բանկ, “Կանանց Ռեսուրսային Կենտրոն, ՄամաՍյու Ֆոնդ”, դրամային հաշվեհամար 1810052017003313: Այս տեղեկությունը տարածելով նույնպես կարող եք օգնել Սյուի մայրիկին: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները`Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին