×


“Մանկական Եվրատեսիլ 2011”

“Մանկական Եվրատեսիլ 2011”

Հայաստանը կներկայացնի Դալիթան` “Welcome To Armenia” երգով : ) Դեկտեմբերի 3-ին բոլոր թռիչքների ուղղությունները, Դալիթա Ավանեսյանի “հարվերով”,  փոխվելու են դեպի Հայաստան:). Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա “Մանկական Եվրատեսիլ 2011”-ը: Dalita Ինչպես արդեն գիտեք, սեպտեմբերի 17-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացած մրցութային համերգի ժամանակ պարզ դարձավ, որ Հայաստանը  ներկայացնելու է Դալիթա Ավանեսյանն իր  “Welcome To Armenia” երգով: Մրցութային համերգը վարում էին “Եվրատեսիլ”- ի հայաստանյան պատվիրակության ղեկավար  Գոհար Գասպարյանն ու “Մանկական Եվրատեսիլ 2010”-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը: Հայաստանյան նախընտրական փուլին մասնակցության 135 հայտ է ստացվել, որոնցից 16 լավագույններն էլ մասնակցեցին մրցութային համերգին: Հաղթողն ընտրվել է ժյուրիի եւ հեռուստադիտողների SMS քվեարկության 50/50 հարաբերությամբ: Մրցութային համերգին ներկաների համար ֆավորիտ էին “Ռազմիկ եւ ընկերներ” խումբը, “Դո-Ռե-Մի”-ն, Դալիթան, Նադյան, Մերին, Սոնան եւ Վահագն Գրիգորյանը, որոնց երկրպագողների ձայները լսվում էին ոչ միայն տաղավարում, այլեւ դրանից դուրս:): Gohar Gasparyan 16 մասնակիցն էլ բարձր տրամադրությամբ են բեմ բարձրացել: Վլադիմիր Արզումանյանը, ում շնորհիվ էլ այս տարի մրցույթը կկայանա Հայաստանում, ետնաբեմում ընկերներին քաջալերում էր, խորհուրդ  տալիս չհուզվել. “Իրենք իմ ընկերներն են, ասել եմ, որ լավ կլինի, կուզեի` բոլորն էլ հաղթեն, բաց մեկն է հաղթելու”, - BRAVO.am-ին ասաց “Մանկական Եվրատեսիլ 2010”-ի հաղթողն ու հավելեց, որ իր ֆավորիտի անունը չի տա, որպեսզի “մյուս մասնակիցները չնեղանան:)”: Հաղթողի անունը պարունակող ծրարը բացելուց եւ Դալիթայի անունը տեսնելուց  հետո Վլադիմիրը մեծ ոգեւորություն ապրեց, իսկ ետնաբեմում ասաց`“Կարող ա էս տարի էլ հաղթենք:)”: Emmi and Do-re-mi Դալիթա Ավանեսյանն  ուրախության արցունքներով  ընդունեց իր հաղթանակը: “Քանի որ  մրցույթն այստեղ է անցնելու, երգը գրելուց ուզում էի հենց Հայաստանի մասին լիներ: Ինձ օգնել է իմ ուսուցչուհին` Էմմա Ասատրյանը, հիմա ամեն ինչ անելու եմ, որ լավ ներկայացնեմ Հայաստանն, իսկ ինձ ձայն տվողները չհիասթափվեն”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց հայաստանյան նախընտրական փուլի հաղթողը: Էմմա Ասատրյանն էլ հետեւյալն ասաց. “Ես արտերկրում սովորել եմ, Դալիթան` ապրել, երկուսս էլ զգացել ենք հայրենիքի կարոտն ու այս երգով ուզում էինք արտահայտել այն, ինչ կուտակվել էր մեր մեջ` բոլոր հայերին հրավիրելով Հայաստան”: Sofi Mkheyan Ի դեպ, Դալիթայի եւ նրա խմբի անդամների զգեստների հեղինակը Լիլիթ Մարգարյանն է: Դեկտեմբերի 3-ին կայանալիք  մանկական երգի  համաեվրոպական  մրցույթի համար նոր շոուի կամ զգեստների մասին կխորհրդակցեն Հանրային հեռուստատեսությունն ու “Եվրատեսիլ”- ի հայաստանյան պատվիրակությունը, ինչին  BRAVO.am-ը դեռ կանդրադառնա: Մրցութային նախընտրական փուլի ավարտին 16 մասնակցին Հանրային հեռուստաընկերությունը պատվոգրեր հանձնեց, իսկ մասնակիցները պրեմիերայով հանդես եկան` կատարելով հատուկ  “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի համար գրված երգը, որը կհնչի նաեւ դեկտեմբերի 3-ին: Մասնակիցներից Սեպտեմբերի 17-ին եւս մեկ պրեմիերա եղավ. ներկայացվեց “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի ֆան-ակումբի պատրաստած ֆիլմը: Ներկաներին ողջունեցին վրացի հյուրերը, Անդրի Ջոխաձեն կատարեց “Յամայկա” երգը:): Նշենք, որ դեկտեմբերի 3-ին Երեւանում կայանալիք “Մանկական Եվրատեսիլ 2011”-ին մասնակցության հայտ է ներկայացրել 14 երկիր: BRAVO.am-ը հաջողություն է մաղթում Հայաստանի ներկայացուցչին:): Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին