×


“Մանկական Եվրատեսիլ 2011”

“Մանկական Եվրատեսիլ 2011”

Սիրուշոն, Վլադիմիրն ու մրցույթի  “գաղտնիքները” “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հայաստանյան պատվիրակությունն երեկ հանդիպել է լրագրողների հետ, խոսել դեկտեմբերին կայանալիք “Մանկական միջազգային մրցույթի  մասին ու բացել որոշ “գաղտնիքներ”: “Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք “Մանկական Եվրատեսիլ 2011”-ը կվարեն Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը”,-ասել է մրցույթի հայաստանյան պատվիրակության մամուլի խոսնակ Արտակ Վարդանյանը, իսկ Գոհար Գասպարյանը հավելել, որ Գարիկ Մարտիրոսյանի` մրցույթը վարելու շշուկները զուտ խոսակցություններ են եղել: Gohar Gasparyan and Artak Vardanyan Նշենք, որ հուլիսին  21-ին կայացած հերթական մամլո ասուլիսի ժամանակ, խոսելով մրցույթի հնարավոր հաղորդավարների մասին, “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի  եւ Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը հայտարարել էր, որ մի քանի տարբերակ ունեն. “Կարող եմ միայն մեկի` Գարիկ Մարտիրոսյանի անունը նշել”: Իսկ երեկ կայացած հանդիպման ժամանակ լրագրողների հարցին, թե ինչու չընտրվեց Գարիկ Մարտիրոսյանը կամ նրան առաջարկել են վարել մրցույթը, Գոհար Գասպարյանը պատասխանել է. “Այս հարցերը որոշում են  Հանրային հեռուստաընկերությունն ու Եվրոպական հեռարձակողների միությունը, մնացածն արդեն ներքին քննարկման են”: Մրցույթի ամենամեծ անակնկալը ներկայացումն է լինելու: “Կլինի հսկա ու զարմացնող բեմ, ապշեցուցիչ,  մինչ օրս նմանը չունեցող հրավառություն-ներկայացում` տանիքի տակ”,-ասել է  մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ու հավելել, որ արդեն ամեն ինչ պատրաստ է, նոյեմբերի 27-ին հյուրընկալելու են համաեվրոպական երգի մրցույթի մասնակիցներին, որոնց ուրախ ու ճանաչողական ժամանցը եւս ապահովվելու է: Gohar Gasparyan and Artak Vardanyan Հայաստանի անունից կողջունեն Սիրուշոն  եւ Վլադիմիր Արզումանյանը Գոհար Գասպարյանը նշել է, որ “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի  մրցութային ծրագրի ու գլխավոր փորձի ժամանակ հյուրերին ողջունելու են “Եվրատեսիլ”-ի պատմության մեջ մինչ օրս բարձրունքի հասած Սիրուշոն եւ Վլադիմիր Արզումանյանը: “Կլինի նաեւ Եվրոպայից հատուկ հյուր` գեղեցիկ, տաղանդավոր երգիչ, ում մասին դեռ չենք խոսի:)”,-նշել է Գոհարն ու հավելել, որ ամեն ինչ արված է բարձր որակով, եվրոպական արտադրանք  ունենալու համար: Պատվիրակությունը մրցույթի մասին խոսելիս հետեւյալն է նշել. “Բոլորը պետք է գիտակցեն, որ սա ոչ թե հայկական, այլ համաեվրոպական տոն է, մրցույթ, որին ականատես է լինելու Եվրոպան: Մենք ամեն ինչ անում ենք, որ ոչ մի կետ չզիջի շքեղ եվրոպացիներին”: Արտակն էլ  կարեւորել է այն փաստը, որ Եվրոպական հեռարձակողների միությունը գոհ է կատարված աշխատանքից: Gohar Gasparyan and Artak Vardanyan “Welcome To Armenia”-ի շոուն պատրաստ է Խոսելով “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի  հայաստանյան ներկայացուցչի` Դալիթայի “Welcome To Armenia” երգի մասին`պատվիրակության ղեկավարն ասել է, որ շոուն արդեն պատրաստ է. “Կտեսնեք շատ գունեղ եւ ուրախ շոու: Դալիթան օրվա մեջ  4-ից 5 ժամ պարապում է: Ունենք  շատ լավ, հեռանկարային եւ պայծառ մասնակից, ով ամենահայրենասերն է լինելու բոլորի միջից: Տան տիրուհին բոլորին կհրավիրի Հայաստան, իսկ հաղթանակի դեպքում մեր ուրախությունն ու տոնը կկրկնապատկվի ”: Հանդիպման ժամանակ խոսել են նաեւ տոմսերի եւ երկօրյա համերգային ծրագրի մասին. “Առաջին օրը` դեկտեմբերի 2-ին, կլինի գլխավոր փորձը, որն իր համերգային մասով չի զիջի հաջորդ` դեկտեմբերի 3-ին կայանալիք միջոցառմանը, տարբերությունը կլինի զուտ մրցութային պահն ու հաղթողի ընտրությունը, որը կլինի դեկտեմբերի 3-ին”: Պատվիրակության ղեկավարն ու մամլո խոսնակը նշել են, որ շուկայում հայտնվել են կեղծ տոմսեր, որոնք  բնօրինակից տարբերվում են հատուկ շտրիխ-կոդերի բացակայությամբ: Մրցույթի հաղթողի հուշանվերը պատրաստում է Նուռը, որին “եվրատեսիլյան” այլ “գաղտնիքների” հետ խոստացան անդրադառնալ հաջորդ հանդիպումների ժամանակ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին