×


“Մաքրելով հիշողության փոշին”

“Մաքրելով հիշողության փոշին”

Հայաստանը վերադարձավ Պրահայի քվադրինալեից Արդեն պատմել ենք ձեզ, որ հունիսի 16-ից 26-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանը առաջին անգամ մասնակցելու էր Պրահայի քվադրինալեին : Երեւանից Պրահա մեկնած Երեւանի մնջախաղի պետական թատրոնի բեմադրող նկարիչ Լիլիթ Ստեփանյանն ու երիտասարդ բեմանկարիչ Նելլի Բարսեղյանը հայրենիք են վերադարձել մեկ շաբաթ առաջ եւ պատմել BRAVO.am-ին մանրամասները :): “Մաքրելով հիշողության փոշին” Հայաստանին տրված էր 20քմ տարածք, բայց աղջիկները դժվարությամբ գտան այն: Պարզվեց՝ Լեհասատնի ներկայացուցիչներն իրենց իրերով փակել էին մեր ներկայացուցիչների անունները կրող ցուցանակը: Բայց սա միակ անախորժությունն էր :): Աղջիկներն երկու օրվա ընթացքում կառուցեցին հայկական տաղավարը եւ պատրաստեցին այն ցուցադրության: Փառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ հունիսի 15-ին, իսկ հաջորդ օրերին քվադրինալեի շրջանակներում “Մաքրելով հիշողության փոշին” խորագրի ներքո ցուցադրվեցին Լիլիթի հեղինակած “Արդաղիոն”, “Գիրք ծաղկանցը”, Նելլիի` “Արեգնազան”, եւ 2010 թվականին վախճանված Գրիշա Սահակյանի “Աթոռ” ներկայացումների բեմանկարչական հենքերը: Lilit Stepanyan Հայաստանյան տաղավարը հիացմունքի եւ դրական արձագանքների է արժանացել: Բացի այդ, աղջիկները այլ փառատոնների եւ նախագծերի մասնակցության բազմաթիվ առաջարկներ են ստացել: Այժմ մտածում են, թե որ առաջարկն ընդունեն: Հիմնական ցուցադրություններից բացի, քվադրինալեի շրջանակներում Հայաստանը, մյուս երկրների հետ մեկտեղ, ներկայացրեց ազգայինը: Լիլիթն ու Նելլին որոշել էին հյուրասիրություն կազմակերպել տաղավարի հյուրերի համար: Չիր ու չամիչ, գինի եւ կոնյակ: Ի դեպ, կոնյակը բերել էր տեղի հայկական համայնքը, որը մեծ աջակցություն ցուցաբերեց աղջիկներին: Հետաքրքրությունը մեր տաղավարի հանդեպ մեծ էր: Հայկական ցուցադրության մասին պատմող 3000 թռուցիկները չհերիքեցին ու սպառվեցին քվադրինալեի ավարտից մի քանի օր առաջ: Nelli Barseghyan Հիշեցնենք, փառատոնը կազմակերպվում է 1967 թվականից Չեխիայի մշակույթի նախարարության, Եվրոպական Միության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից` Չեխիայի նախագահի բարձր հովանու ներքո: Պրահայի քվադրինալեի գործունեության 40 տարվա ընթացքում իրենց աշխատանքներն են ներկայացրել այնպիսի լեգենդար արվեստագետներ, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Օսկար Նիմեյերը, Տադեուշ Կանտորը, Ժոզեֆ Սվոբոդան, Դավիթ Բորովսկին եւ այլք: 2007 թվականին Պրահայի քվադրինալեն ունեցել է շուրջ 35 հազար մասնակից եւ հյուրեր 51 երկրից: Այս տարի փառատոնին մասնակցող երկրների թիվը կտրուկ աճել է` կազմելով ավելի քան 62-ը: Հայաստանի մասնակցությունը փառատոնին ֆինանսավորել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Լիլիթ Ստեփանյանի եւ Նելլի Բարսեղյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին