×


“Մոխրաման”

“Մոխրաման”

Ֆիլմի պրեմիերան կայացավ Մարտի 25-ին “Մոսկվա” կինոթատրոն էին եկել Կարեն Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Ավետ Բարսեղյանը, Նունե Եսայանը, Քրիստինե Պեպելյանը, Արմինկան ու էլի շատ ու շատ հայտնիներ` երգիչներ, դերասաններ, արվեստագետներ, հաղորդավարներ, շնորհավորելու ու դիտելու “Մոխրաման” գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Nazeni Hovhannisyan & Arsen Grigoryan Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Լիլիթ Մովսիսյանը: Նրա հայրը հայտնի դերասան Ռազմիկ Արոյանն է` “Թթենի” ֆիլմից Սամսոնը, իսկ մայրը ֆիլմի դիմահարդարն է` Էմման: Ֆիլմը հերոսներ Նարեկի ու Նարեի երազանքների, հիասթափության, վախերի ու սիրո մասին է: Էկրանավորած իրականություն, որտեղ հանդիսատեսից յուրաքանչյուրը իր անկյունն է գտնում: Գլխավոր դերերում հանդես են եկել դերասան, հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը եւ դերասանուհի Լիլի Էլբակյանը: Էպիզոդներում կարող ենք տեսնել հաղորդավարներ Ֆելիքս Խաչատրյանին ու Նազենի Հովհաննիսյանին, երգչուհի Հասմիկ Կարապետյանին, դերասան  Սերգեյ Դանիելյանին, երգչուհի Շպռօտին:): Ֆիլմը նկարահանվել է 20-ից 25 օրում, բայց փոքր բյուջեի պատճառով մոնտաժային աշխատանքները տեւել են 2 տարի: Lili Elbakyan & Lilit Movsisyan “Նպատակս էր իրականության մեջ գտնել այդ մոխրամանը, որը ավելի քիչ կլցվի ծխախոտով, ու դուրս գալ նրանից: Ֆիլմը չեմ նկարահանել մրցանակների, փառատոնների, հանձնաժողովի համար: Այն միայն հանդիսատեսի եւ ինձ համար է. իմ կյանքում մի ծանր շրջան էր, եւ այս ֆիլմը ինձ հետ պահեց ինքնասպանությունից: Աստված էր ինձ հետ, նա է ինձ մտքեր տալիս ու օգնում իրականացնել դրանք: Փորձեցի վարակեմ ընկերներիս այն մտքով, որով ինքս “հիվանդ” էի ու հուսով եմ, որ այս ֆիլմը, օրինակ, մեկին կօգնի, հետ կպահի ինքնասպանությունից”,- պատմեց ռեժիսորը: Երբ ռեժիսորը սկսում է կերտել կերպարներ, նախ հետեւում է դերասաններին: Զանգահարում է նրանց, զրուցում, շփվում առօրյայում ու փորձում հասկանալ, թե կերպարային ում է նման, ում կարող է մարմնավորել: Լիլիթ Մովսիսյանը եւ Լիլի Էլբակյանը մանկության ընկերուհիներ են: Սցենարը գրվել է հենց Լիլիի համար: Աղջիկները պատմում են, որ համագործակցությունը հեշտ ստացվեց, իսկ ընկերներ լինելու գործոնը շատ օգնեց նկարահանման հրապարակում: Shushan Petrosyan & Nune Yeasayan “Կարծում եմ` խնդիրը, որ դրված էր իմ առջեւ որպես դերասանուհի, հաջողվել է իրականացնել,  գոնե ճշմարտությամբ ու անկեղծությամբ: Միշտ, երբ կողքից ես նայում քեզ, հասկանում ես, որ կարող էիր այլ կերպ ներկայացնել դերը: Հենց դա էլ մեր մասնագիտության հրաշքն է: Շատ բան է փոխվել իմ կյանքում այս երկու տարիների ընթացքում. ամուսնացել եմ, ու զգացողությունները լրիվ այլ են:)”,- պատմեց գլխավոր դերակատար Լիլի Էլբակյանը: Լիլին ու Արսենը բազմիցս հանդիպել են թե նկարահանման հրապարակում, թե թատրոնում: “Դեռ մանկուց համագործակցում ենք: Ընկերներ ենք ու շատ սիրում ենք միմյանց: Կարծում եմ` հենց մեր բոլորի ընկերությունն ու սերը խթանեց ֆիլմի կայացմանը: Մենք մեր սիրտն ենք ներդրել:)”,- ավելացրեց Լիլին: Արսեն Գրիգորյանը ծանոթ էր ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանին` իր կարճամետրաժ ֆիլմերով ու սցենարներով: “Մի քանի տարի առաջ ասել էի Լիլիթին` Լիլ, եթե ֆիլմ նկարահանես, եւ ես այնտեղ դեր չունենամ, այդպիսի բան չի կարող լինել:)”,- պատմեց գլխավոր դերակատար Արսեն Գրիգորյանը: Qristine Pepelyan & Arsen Grigoryan Մեկ օր Լիլիթը զանգգահարեց Արսենին եւ ասաց, որ սցենար ունի ու առաջարկեց “Մոխրաման”-ում ստանձնել գլխավոր հերոս Նարեկի դերը: “Իմ ուրախությանը չափ ու սահման չկար, որ Լիլիի հետ էի նկարահանվելու: Ֆիլմի ամբողջ ընթացքը շատ հեշտ էր: Ընկերական, ստեղծագործական մթնոլորտ էր նկարահանման հրապարակում: Բոլորը խաղում են բոլորի համար, գժական ընթացք էր”,- ավելացրեց  Արսենը: Ռեժիսորը պատմեց, որ փորձում է ներկայացնել դերասաններին այն կերպարներում, որոնք անհայտ են հանդիսատեսի համար: Արսենի պարագայում հենց այդպես է: Նրա դերը անակնկալ էր բոլոր նրանց համար, ովքեր տեսել են նրան միայն երգչի կերպարում: Խորը, բնական, թախծոտ եւ ընկճախտով տառապող կերպար. “Հերոսս այնքանով է նման ինձ, որ ես էլ եմ հայտնվել նմանատիպ իրավիճակներում: Թատրոնն ու կինոն ինձ ավելի հոգեհարազատ են ու միշտ էլ լինելու են իմ կյանքում”,- խոստովանեց Արսենը: Լիլիթ Մովսիսյանի խոսքերով` բոլորս էլ մեր մեջ գաղտնի մոխրաման ունենք, որտեղ թաքցնում ենք ծխած մեղքերը… Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին