×


“Պարահանդես”

“Պարահանդես”

Մրցում են դերասանները:) “Պարահանդես’’-ի մասին պատմել ենք: Նոյեմբերի 26-ին մեկնարկել է նախագծի երկրորդ եթերաշրջանը: “Շանթ’’-ի եթերում ցուցադրվող հաղորդման ընթացքում պրոֆեսիոնալների հետ պարում են դերասաններն ու երգիչ-երգչուհիները: Ինչպես նշում են նախագծի կազմակերպիչները, “Պարահանդես’’-ին մասնակցել ցանկացողներն այնքան շատ են եղել, որ այժմ հերթ է գոյացել հաջորդ` երրորդ նախագծին մասնակցելու համար:): “Պարահանդես”-ի մասնակիցներից Պարային զույգերը 12-ն են` “Եդեմի գաղտնիքները’’ սերիալի դերասաններ Մուրադ Նադիրյանն ու Տաթեւ Միրզոյանը, “Բանակում’’ սերիալից Ժաննա Հովակիմյանն ու Վահագն Սիմոնյանը,  “Անուրջներ’’-ի դերասաններ Էթերի Ոսկանյանը, Լուսինե Ղարիբյանը, Մարիամ Շահինյանն ու Ազատ Հակոբյանը, “Լիալուսին’’ սերիալից Արշավիր Փանոսյանը, Էդգար Սարգսյանն ու Աննա Վարդանյանը, ինչպես նաեւ “Հայսուպերսթար” նախագծի մասնակից, դերասան Սենիկ Բարսեղյանը: Այս նախագծի մրցութային փուլերի ընթացքում մասնակիցները ներկայացնում են լատինաամերիկյան պարեր: 2-րդ “Պարահանդես”-ը նախորդից տարբերվելու է. առաջին հինգ համերգին լատինական եւ եվրոպական պարեր ներկայացնելուց հետո, վեցերորդ համերգից սկսած` “Պարահանդես’’-ը  կդառնա թեմատիկ` ներառելով ֆիլմերի սաունդթրեքեր, ռոքնռոլային կատարումներ: Մեկնարկել է “Պարահանդես”-ի երկրորդ եթերաշրջանը “Պարահանդես’’ նախագծի հաղորդավար, շոումեն, երգիչ Գրիշա Աղախանյանը անփոխարինելի է:): Սակայն փոխվել է իր զուգընկերուհին: Գրիշայի “ոտքը խերով էր’’. հաղորդավարուհի եւ պարուհի Մարինան ամուսնացել է, այժմ բնակվում է Մոսկվայում:): Նրա դերը ստանձնել է  կրկին պարուհի Անին, որը հիմնականում կշփվի մասնակիցների հետ կանաչ սենյակում: “Նախագիծն ունի իր կանոնները, որոնք արդեն ինձ ծանոթ են ու պահպանելու եմ, բայց ոչ էական, փոքրիկ փոփոխություններ հնարավոր են: Այս նախագիծն ինձ շատ հոգեհարազատ է’’,- ասել է Գրիշա Աղախանյանը: Նախագծի ընթացքում տեղի կունենա 12 համերգ: 2012 թվականի մարտի սկզբին էլ պարզ կդառնա “Պարահանդես”-ի հաղթող զույգի անունը: Ի դեպ, հաղթողը որոշվելու է ժյուրիի անդամների`Վարդուհու, Հրաչի, Գագիկի, Գեւորգ Մարկոսյանի, որը հաղորդման գեղարվեստական ղեկավարն է, ինչպես նաեւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Տեքստը`  Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին