×


“Պարահանդես”

“Պարահանդես”

Նախագծի “թագուհին” Էմմա Մանուկյանն է:) Երեք ամիս առաջ մեկնարկած “Պարահանդես”-ի առաջին եթերաշրջանն օրերս ավարտվել է:): Բրիտանական նախագիծն Հայաստանում իրականացնելու թույլտվություն “Շանթ” TV-ն ստացել է BBC հեռուստաընկերությունից: Emma Manukyan “Հայսուպերսթար 4” նախագծից երգչուհի Իվետա Մուկուչյանը, “Հայսուպերսթար 1”-ի հաղթող Սուսաննա Պետրոսյանը, “Ժողովրդական երգիչ 2”-ից Եվա Թաշչյանը, դերասանուհիներ Ալլա Սահակյանը, Էմմա Մանուկյանը , “Հայսուպերսթար 2” նախագծի հաղթող Լուսինե Աղաբեկյանը, դերասաններ Սարգիս Գրիգորյանը, Գեւորգ Չուլյանը, Արտավազդ Հովհաննիսյանը, Կարեն Հովհաննիսյանը, Արթուր Բարսեղյանը եւ “Հայսուպերսթար” նախագծի մասնակից Նարեկ Գեւորգյանն իրենց զույգերի հետ, ովքեր պրոֆեսիոնալ պարողներ են, մրցութային փուլերի ընթացքում հանդես են եկել լատինական, եվրոպական եւ այլ ոճերի պարերով: Ի դեպ, շատերը “Պարահանդեսը” նմանեցնում են “Պարիր, թե կարող ես’’ նախագծի հետ, որի մասին  եւս պատմել ենք: Պատճառը հետեւյալն է` այս նախագծի շրջանակներում ելույթ են ունեցել “Պարիր, թե կարող ես”-ի պրոֆեսիոնալ պարողներից, նրանցից ոմանք նաեւ բեմադրություններ են կատարել:): “Պարահանդես” Նախագծի ժյուրիի անդամներն էին բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, սպորտային պարերի մասնագետ Վարդուհի Ալեքսանյանը, Լեւոն Վերմիշյանը եւ Գագիկ Կարապետյանը: “Պարահանդես”-ի եզրափակչում էին հայտնվել եւ հաղթողի կոչման համար պայքարում էին Սուսաննա Պետրոսյանը, Եվա Թաշչյանը եւ Էմմա Մանուկյանը: Աղջիկների պարային զույգերն էին “Պարիր, թե կարող ես” նախագծի պարողներ Հարութը, Պետրոսը եւ Արմենը: Ժյուրիի գնահատականների եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում էլ որոշվեց հաղորդման հաղթողը: Հաղորդավարներ Գրիշա Աղախանյանն ու Մարինան չձգձգեցին երկար սպասված պահը. հաղթող ճանաչվեց … ;): Iveta Mukuchyan Հաղթող ճանաչվեց էմմա Մանուկյանը: Դերասանուհին, լսելով իր անունը, մի պահ շփոթվեց: Համերգի վերջում Էմման խոստովանեց BRAVO.am-ին, որ լսելով “Է” տառը, կարծել է` հաղթող է ճանաչվել Եվա Թաշչյանը:). “Ես ինձ հաղթող չեմ համարում, որովհետեւ բոլոր մասնակիցներն էլ արժանի էին հաղթանակի: Եզրափակչում հայտնված ընկերներիս նույնպես հաղթող եմ համարում”: “Պարահանդես” նախագիծը հեռարձակվում է աշխարհի 32 երկրում, մրցանակը նույնն է, սակայն յուրաքանչյուր երկրում այն պատրաստվում է յուրովի: Հայաստանյան տարբերակում մրցանակը պատրաստված է թանկարժեք օբսիդիանից եւ սպիտակ ոսկուց, վրան էլ հետեւյալ գրությունն է. “Պարերի թագուհի”: Այս մրցանակին արժանացած “պարերի թագուհի” էմման ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Մասնագիտությամբ դերասանուհի է, այժմ էլ շարունակում է ուսումը նույն բուհի մագիստրատուրայում: Eva Tashchyan “Շատ դժվարությունների միջով եմ անցել, շատ եմ հուզվում, որ հաղթել եմ: Հաղթանակն ինձ համար անձնական բնույթ ունի. որոշակի բարդույթներ հաղթահարեցի: Նախագծի ընթացում եղել են բազմաթիվ անկումներ, արցունքներ, վնասվածքներ, բայց նաեւ շատ լավ պահեր: Շատ լավ ընկերներ ձեռք բերեցի: Շատ-շատ երջանիկ եմ հիմա:)”,- ասաց Էմման: “Կարծում եմ` նախագծի առանձնահատկությունը կայանում է հենց նրանում, որ ոչ պրոֆեսիոնալ պարողները կարողանում էին ամեն շաբաթ հանդես գալ նոր պարով: Իսկ համերգային փուլերի կեսից նրանց արդեն հաջողվում էր հանդես գալ երկու նոր պարերով: Նրանք ապացուցեցին, որ քրտնաջան պարապմունքների շնորհիվ կարելի է հաղթահարել ցանկացած դժվարություն: Այս աշխարհում անհնարին ոչինչ չկա, միայն թե ցանկություն լինի:)’’,- ասաց նախագծի պրոդյուսեր Աննա Դավթյանը: “Պարահանդես”-ի կազմակերպիչները խոստանում են` “Պարահանդես 2”-ը չի ուշանա ;): Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին