×


“Պարիր, թե կարող ես”

“Պարիր, թե կարող ես”

“Շանթ” TV-ի պարային նոր նախագիծը` շուտով:) 18-ից 30 տարեկան երիտասա՞րդ ես, պարելն էլ` տարերքդ, ուրեմն “Շանթ” հեռուստաընկերության նոր նախագիծը, որ եթերում կհայտնվի սեպտեմբերի վերջին, հենց քեզ համար է:) Աշխարհում մեծ հեղինակություն վայելող “So You Think You Can Dance” հեռուստաշոուն կիրականացվի նաեւ Հայաստանում ու հայկական տարբերակում կկոչվի “Պարիր, թե կարող ես”: “So You Think You Can Dance” Ժանրային սահմանափակումներ չկան, պրոֆեսիոնալներն ու սիրողական պարողներն արդեն իսկ կարող են ներկայացնել իրենց հայտերը Կիեւյան 16 հասցեով: “Շանթ”-ի եթերում “կպարեն, եթե կարող են” ոչ միայն հայաստանցիները, այլեւ աշխարհի բոլոր երկրների հայերը:): “Նախնական լսումները, քասթինգային փուլը կանցկացվի սեպտեմբերի սկզբին: Մարզերից եւ արտասահմանից մասնակցելու ցանկություն ունեցողները հայտերը կարող են լրացնել` այցելելով www.Shanttv.com: Սա այլ մասշտաբների բան է:): Ցանկալի է` հետաքրքրվողները տարբեր պարային ոճերում կարողանան իրենց դրսեւորել ու միայն հայկական պարերով չներկայանան: Արտիստիզմն է շատ գնահատվելու, որովհետեւ մեկը կարող է լավ պարային շարժումներ անել. վեց տարեկանից սովորել է, բայց իր պարը շոուի չկարողանա վերածել: Սա շոու է, ոչ թե պարի քննություն”,- Bravo.am-ին ասաց հաղորդման ադմինիստրատոր Աննա Դավթյանը: “So You Think You Can Dance” “Պարիր, թե կարող ես”-ը “Շանթ” հեռուստաընկերության միջազգային ճանաչում ունեցող արդեն յոթերորդ հեռուստաշոուն է: “Սա եւս անգլիական նախագիծ է, ինչպես մեր “Թաքնված տաղանդը”, “Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատերը”, “Հայսուպերսթարը”: Աշխարհի պարերն են ներկայացվելու. բոլոր ժանրերի պարերը: Կարող ենք “Հայսուպերսթարի” հետ համեմատել. մասնակիցների ձայնային տվյալները կստուգվեն ինչ-որ մի ոճում , այնուհետեւ նրանք համերգներին տարբեր ոճերում հանդես կգան”,- նշեց Աննա Դավթյանը: Նախընտրական փուլը հաղթահարած մասնակիցները հաղորդման շրջանակներում զույգերով են հանդես գալու: Քսան պարող տասը զույգ են կազմելու, ամեն շաբաթ երկու հոգի կլքի նախագիծը: Հաղորդման ադմինիստրատորը տեղեկացրեց. “Ժյուրին քվեարկելու է ոչ թե զույգի, այլ անհատի համար, նա կարող է դուրս գալ, նախագծում մնացած մասնակիցը մեկ ուրիշի հետ զույգ կկազմի: Մենապարեր էլ կլինեն, չորս աղջիկներ բեմ դուրս կգան, միայն տղաներով բեմադրություն կներկայացնեն: Վերջին պահին, նվազագույն միավորներ հավաքածները, եթե կարողանան երեսուն վայրկյանում իրենց լավ դրսեւորել, կմնան նախագծում:)”: “So You Think You Can Dance” Հեռուստաշոուի միակ պայմանը. պարել սիրել, կարողանալ հետաքրքիր կերպով ներկայանալ, գեղեցիկ բեմադրություններ ներկայացնել:): “Կարող է ավելի շատ լատինո ու բալետային պարերի ուղղվածություն ունենա, որովհետեւ բալետը հիմք է պարերի համար: Իմպրովիզներ են լինելու, երաժշտությունն ու պարի ոճը իրարից տարբերվելու են:): Անգամ քասթինգի ժամանակ մասնակիցները հանձնարարություններ են ստանալու հիփ-հոփ, բալետ, թվիստ, շատ այլ պարեր պարել”, - ասաց Աննա Դավթյանն ու հավելեց. “Ուկրաինական տարբերակում ժամանակակից մշակմամբ հայկական ժողովրդական երաժշտություն տակ ուկրաինուհին էստրադային պարի էլեմենտներով հնդկական պար էր պարում:): Մեր գեղարվեստական ղեկավարն էլ բավական հետաքրքրություն կառաջացնի, Ամերիկայում է աշխատել երկար տարիներ, բալետ պարող է, իր պարի դպրոցն ունի”: Եթե կարծում ես` ժամանակակից պարերի ասպարեզում ասելիք ունես, ուրեմն “պարիր, թե կարող ես”:): Կազմակերպիչները խորհուրդ են տալիս. “Ովքեր պարի չեն գնացել, չմտածեն` չեն հաղթահարի մրցույթը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ, օրինակ, փողոցային պարեր պարող, մատուցող մի սեւամորթ, ով տարիներով երազել է պարողի կարիերայի մասին, մասնակցելով նախագծին, հիմա մեծ հաջողություններ է գրանցում”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` “Պարիր, թե կարող ես” նախագծի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին