×


“7 Հերմես”

“7 Հերմես”

Երգիչներով ու երեխաներով ծննդյան տոն :) Մի խումբ երեխաներ հուլիսի 18-ին մեծ ոգեւորությամբ ու ժպիտներով եկել էին նշելու ծննդյան տոն. առիթը “7 Հերմես” բարեգործական թերթի 1-ամյակն էր: Մարի Իզմիլյանի անվան մանկատան 3-ից 15 տարեկան երեխաները, Նուբարաշենի նախկին հատուկ դպրոցի սաները գիտեն, որ թերթը ոչ մի միջոցառում ու տոն առանց իրենց չի նշում:): “7 Hermes” Բարեգործական թերթի հիմնադիրը 27-ամյա Լիլիթ Համբարձումյանն է, ում գաղափարով էլ փոքրիկները տոնական օրերը նշում են մանկատան պատերից դուրս: “Երեխաներն իմ կյանքում ուղղակի հայտնվեցին, երբ աշխատում էի բժշկական կենտրոնում. փոքրիկներին բերել էին ստուգման: Հենց այդ օրվանից մտածում էի՝ ինչ կարող եմ անել նրանց համար: Հիմնադրելով թերթը՝ գովազդի միջոցով ստացված գումարը կարող էի նրանց տրամադրել, ինչպես եւ անում ենք: Տոնական օրերը նշելիս մտածում ենք նրանց հարմարավետության մասին, նաեւ մի քանի երեխա կարողանում է հաճախել պարի, կարատեի”, - ասաց մասնագիտությամբ դիզայներ Լիլիթը: Lilit Hambardzumyan and Aida Sargsyan Երեխաներին գունեղ տրամադրություն պարգեւեցին “Երազանք” թատերախմբի ծաղրածուներն ու մուլտֆիլմային հերոսները:): Տոնական միջոցառմանը հյուրընկալվեցին ու իրենց երգերը կատարեցին նաեւ Լանա Խաչատրյանը, Աիդա Սարգսյանը, Հռիփսիմե Հակոբյանը եւ Մարտին Մկրտչյանը: Փոքրիկները պարում էին, երգիչների հետ երգում, փուչիկներով խաղում: 11-ամյա Տաթեւիկն ամենաաշխույժներից էր:). պարում, կատակում, նույնիսկ չարաճճիություն էր անում:). “Շատ եմ ուզում պարի գնալ”: “7 Hermes” Տոնական տորթը կտրելուց ու համտեսելուց հետո երեխաները թերթի շապիկն ու մեծ կապույտ փուչիկը բաց թողեցին դեպի երկինք, որ հրեշտակային լուրը տարածեն ու իրենց երազանքներն ի կատար ածվեն:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Միհրան Դեդեյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին