Պարուհիներին էրոտիկայի համար չդատեցին:)
Դատական ու բանկային ոլորտների աշխատակիցներն իրենց հանգստյան երեկոն անց են կացրել “Femida party”-ի ընթացքում պարելով ու լիցքաթափվելով:
Միջոցառման անվանումը պայմանավորված էր հին հունական առասպելաբանության մեջ արդարադատության աստվածուհու անունով: Ֆեմիդան, իր ձեռքում պահելով արդարադատության կշեռքը, որոշել է մարդկանց ճակատագրերը՝ կախված կյանքի ընթացքում նրանց կատարած մահացու մեղքերի քանակից: Փարթիին կշեռքներ չկային, մարդկանց մեղքերն էլ չէին կշռվում ու չափվում, ներկաներն էլ իրենց սրտի ուզածի չափ ազատ էին զգում:):
“Femida” փարթիի առաջին մասում երգեցին սկսնակ կատարողներ Chach-ը, Կամչատկայից ժամանած ռեփեր Moshaylife-ը, Ջեմման, ռեփեր Նարեկը, 15-ամյա Լիլիթն էլ պարեց հիփ-հոփ: Նա, ի դեպ, “Դիսկո պարողը” մրցույթում արժանացել է առաջին մրցանակի՝ առանց ընդմիջման պարելով 46 ժամ:):
Դիջեյական վահանակի մոտ էին դիջեյներ Viro-ն, Drive-ը, GooFF-ը եւ 4Beat-ը, ովքեր հնչեցրին լատինո, հաուս, հիփ-հոփ, ինչպես նաեւ արեւելյան երաժշտություն, որի ներքո պորտապար պարեց հատուկ հրավիրված պարուհին: Ի դեպ, երեկոյի ընթացքում Հրայր Կարապետյանի ջութակի նվագակցությամբ պարեցին նաեւ “go-go” պարուհիները:
“Գիզա”-ում կայացած փարթիի կազմակերպիչները “ARTandSHOW” ընկերությունն ու “Դատական ծառայողների միություն” կազմակերպությունն էին: Երեկոյի ընթացքում Սաշա Գրիգորյանը անց էր կացնում պարային խաղեր ու մրցույթներ, ակումբասերները, կարծես, իրենց լավ էին զգում, պարահարթակը էլ լի էր պարողներով:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/


×
7,930





