×


“Hayard”

“Hayard”

Ռոք-խումբը նոր կյանք է ապրում Ռոք, ռոք եւ միայն ռոք: :) Ապրիլի 28-ին “Ուլիխանյան” ակումբում պրոգրեսիվ մետալն էր տիրում: “Hayard” խումբն իր նոր կազմով առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ հանրահայտ «Dream Theater» խմբի ստեղծագործություններով: “Hayard” Նշենք, որ երեկոն բավականին թեժ անցավ, քանի որ, փաստորեն, պրոգրեսիվ մետալ ոճի երկրպագուները շատ էին: Մինչ համերգի սկսելը խոսեցինք «Հայարդ» խմբի բաս-կիթառահարի հետ: “Արդեն երեք տարի է, ինչ խումբը կա, սակայն այդ ընթացքում խմբի կազմը մի քանի անգամ փոփոխվել է: Այսօր մենք ներկայանում ենք բոլորովին նորովի, ուզում ենք Հայաստանում զարգացնել պրոգրեսիվ մետալի ոճը: Այսինքն, «Dream Theater»-ի կատարումներով ցանկանում ենք սկիզբ տալ մեր սեփական երաժշտությանը, որը կլինի այդ ոճի մեջ”,- նշեց Արթուրը: «Հայարդի» նոր կազմը բաղկացած է 5 երաժիշտներից «Հայարդի» նոր կազմը բաղկացած է 5 երաժիշտներից. Սերգեյ` վոկալ, Անդրե` կիթառ, Արմեն` ստեղնաշարային գործիքներ, Արթուր` բաս-կիթառ եւ կրկին Արթուր`հարվածային գործիքներ (ինչպես ռուսական “Ծառայողական սիրավեպ” ֆիլմում ասում էր Անդրեյ Մյագկովի հերոսը` “мальчик и еще мальчик”): :) «Հայարդին» եկել էին ունկնդրելու նաեւ «Մենք» ռոք-խմբի երաժիշտները: Բաս-կիթառահար Րաֆֆի Ղազարյանը բավականին տպավորված էր տղաների ելույթով: “Սիրում եմ այս ոճը, տղաներն էլ լավ են կատարում «Dream Theater»-ի երգերը”, - նշեց Րաֆֆին: Ռոք-խումբը նոր կյանք է ապրում Երեկոյի ընթացքում հնչեցին «Dream Theater»-ի 10-ից ավելի կատարումներ, որոնց թվում էին «The Silent Man», «Wither», «The Best of Times» եւ այլ ոչ պակաս հայտնի երգեր: Ապագայում խումբը պատրաստվում է հանդես գալ համերգներով արդեն իրենց սեփական երգացանկով: Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/ Լուսանկարները`Mana Litta-ի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW