×


“Viza”

“Viza”

“Հայաստանի մեջ էսի դեռ սկիզբն է, դեռ շատ կուգանք համերգներով” Օգոստոսի 12-ին Սերժ Թանգյանի միջոցով ու շնորհիվ հայ ռոքասերների համար Մարզահամերգայինում առաջին անգամ երգեց ԱՄՆ-ից ժամանած հատուկ հյուր “Viza”-ն: Ֆոլկ-ռոք խմբի անդամները խոստովանում են, որ իրենց շատ ջերմ են ընդունել այստեղ. “Փաստորեն, շատ ֆաներ ունեցանք Հայաստանի մեջ, մեզ սիրեցան հոս, լավ ընդունեցան:)”,- ասաց ամերիկաբնակ Շանթ Բիսմեջյանը:  “Viza” Երբ ռոք-երաժիշտներն արդեն ճանապարհել էին Սերժ Թանգյանին, որոշեցին առիթը բաց չթողնել ու հայերի համար ակումբային համերգ ունենալ, ներկայացնել իրենց նոր` “Made In Chernobyl” ալբոմը, ուր ընդգրկված է 11 երգ: “Մեցցո” ակումբում օգոստոսի 15-ին կայացավ “Viza”-ի երեւանյան առաջին ակումբային համերգը: Նրանց ունկնդրելու էին եկել հայ ռոք-երգիչներ ու երաժիշտներ, բազմաթիվ ռոքասերներ, նաեւ Ջիվան Գասպարյանը, ում թոռը` Ջիվան կրտսերը, ինչպես գիտեք, “Viza”-ի անդամներից է: Jivan Gasparyan Ֆոլկ-ռոք խմբի տղաները ապրում ու ստեղծագործում են Միացյալ Նահանգներում, բայց նրանցից ոչ մեկն էլ բնիկ ամերիկացի չէ :). 9 անդամներից վեցը` Շանթը, Ջիվանը, Օրբելը, Ալեքսը, Էնդրյուն, Քրիսը հայ են, վոկալիստ K’noup-ը հույն է,  Suguru-ն` ճապոնացի եւ Hiram-ը` Պուերտո-Ռիկոյից: Խումբը թողարկել է 5 ալբոմ, ի դեպ, վերջին ձայնասկավառակում զետեղվել է Սերժ Թանգյանի հետ զուգերգը` “Viktor”-ը: Viza Ամերիկահայ երաժիշտներին հարցրեցի` հնարավո՞ր է տեղափոխվեն Երեւան, այստեղ բնակվելու ու աշխատելու. “Մեկ օր մը կուգամ, որ հոս ապրիմ”, - պատասխանեց Շանթը, իսկ Օրբելն ավելացրեց. «Իսկապես, շատ կցանկանանք մեկ օր գանք Երեւանի մեջ ապրելու, որովհետեւ մեզ սիրեցին ու ընդունեցին»::) Մինչ վերջերս խմբի անունը “Visa” էր, բայց այժմ վերանվանվել է “Viza”. «Նոր ձեւով ավելի լավ ու ծանր է հնչում, ավելի ռոքային է»,- ասացին նրանք: K’noup Bravo.am-ին պատմեցին, որ “Viza” ռոք խմբի վոկալիստ K’noup-ը դեռ 2000 թվին է իրենց բենդի հիմքը դրել. «Այդ ժամանակ Նյու-Յորքում էի ապրում, երգում էի 2 կիթառահարների հետ: Առաջին ձայնասկավառակը ձայնագրեցինք, որի երաժշտությունը շատ տարբեր էր մեր այժմյան երգացանկից: 2005-ին Նյու-Յորքից տեղափոխվեցի Լոս-Անջելես, ծանոթացա Ջիվանի, Շանթի, հետո մյուս տղաների հետ: Այդպես նոր կազմով ստեղծեցինք “Viza”-ն””,- ասաց կապուտաչյա վոկալիստ K’noup-ը: Ֆոլկ-ռոք խմբի տղաները համերգի սկզբում հնչեցրին իրենց հին երգերը, հետո կատարեցին նոր ալբոմի ստեղծագործությունները`ընդհանուր առմամբ 20 երգ: Հանդիսատեսի բուռն արձագանքի մասին ավելի լավ կվկայեն լուսանկարները: Viza “Սերժը ուզեցավ, որ մենք այս տուրի համերգները բացենք, օգնում է, որ տարբեր երկրներում մարդիկ մեզ ավելի լավ ճանաչեն: Շատ-շատ մեծ պատիվ է մեզ համար, որ Սերժը հրավիրավ նվագենք համերգին, որովհետեւ շատ ենք սիրում իրան, մեր երաժշտության վրա ինքը մեծ ազդեցություն է թողել, երբ առաջարկեց, որ մենք բացենք շոուն, շատ լավ առիթ էր մեր խմբի համար”, - ասաց Օրբել Բաբայանը: “Իրար հետ փորձեր չենք անում, մենք մեր երգերը կգրենք, Սերժը կլսե ու կասե իր կարծիքը, շատ կսիրե մեր երգերը, մեր մենեջերն է, ընկերներ ենք, խստություն չի անե”, - պատմում է Շանթը: “Viza” Ֆոլկ-ռոք խմբի անդամներից “Viza”-ն շարունակում է շրջագայել Սերժ Թանգյանի հետ, օգոստոսի 17-ին համերգ են տալու Հունաստանում, հետո մի քանի օրով նորից կգան Երեւան, բայց առանց Սերժ Թանգյանի. “Հայաստանի մեջ էսի դեռ սկիզբն է, շատ կուգանք համերգներով: Մեզ սիրողների մեծամասնությունը հայերն են, շատ հաճելի է, բայց կուզենք Եվրոպայի տուրից հետո մեզ ուրիշ ազգեր էլ ճանաչեն, հայկական դուդուկը լսեն, մեր խառը ռիթմերով երաժշտությունը սիրեն”: Առաջիկայում ռոքերների “թիրախը” եվրոպացի հանդիսատեսն է: Նրանք կերգեն Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, հետո կվերադառնան Միացյալ Նահանգներ` Լոս-Անջելես, ուր, ինչպես իրենք են ասում, իրենց երգերի ստեղծման հայրենիքն է: :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին