×


“X-Factor”

“X-Factor”

Երաժշտական հաղթանակը Վրեժինն է:) Վրե՞ժ, թե՞ Սրբուկ, Գիսանե՞, թե՞ Գարիկ. մայիսի 15-ին “Շանթ”-ի տաղավարում այս կարեւոր հարցադրումն էր կատարում հաղորդավար Արամ MP3-ը:):  “X Factor” երաժշտական նախագծի եզրափակիչ գալա-համերգը կայացել է, հաղթողն էլ արդեն հայտնի է: Vrej Kirakosyan Համերգային տոնական երեկոյի ընթացքում ելույթ ունեցան նախագծի մասնակիցներից Եվա Սուջյանը, Էդվին Սուլթանյանը, Արթուր-Ալեք Քոսբեկյանը, “P.S.”-ի, “Mars On”-ի աղջիկները, Վահե Ալեքսանյանը… Էմոցիոնալ ու ակտիվ էին “GigaBeat”-ի երկրպագուները:): Մրցույթի եզրափակչում հայտնված Վրեժ Կիրակոսյանին եւ Սրբուհի Սարգսյանին համակրողների բղավոցներն ու բուռն ծափողջյուններն էլ անպակաս չէին:): “Հոգնել ենք, բայց համոզված եմ, որ հենց մյուս շաբաթվանից, երբ էլ չենք գա ու չենք աշխատի, շատ կկարոտենք այս ամենը”,- ասաց “X-Factor”-ի ժյուրիի անդամներից` “Jazzel” խմբի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյանը: Gisane Palyan, Garik, Naira Gyurjinyan & Yegor Glumov “Այսօր “X-Factor”-ի ռեժիսոր Աննայի համար է տոն, որովհետեւ ես, վերջապես, հագա իր ուզած շորերը”,- կատակեց ժյուրի անդամ, ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը: Հաղթանակի համար պայքարող Վրեժի եւ Սրբուհու պրոդյուսերները` նախագծի շրջանակներում ժյուրիի անդամներից Գիսանե Պալյանն ու Գարիկն էին, ովքեր միջոցառման սկզբում նշեցին` իրենց հովանավորյալների հաղթանակն են ակնկալում:): “Երկուսս էլ արդեն հաղթողներ ենք, որովհետեւ համահավասար ուժերով գտնվում ենք առաջին հարթակի վրա, իսկ առաջինը լինելը սիմվոլիկ է”,- մինչ վերջնական արդյունքներն իմանալն ասաց Վրեժ Կիրակոսյանը: Սրբուհի Սարգսյանին էլ չէր հաջողվում թաքցնել հուզմունքը. “Այնքան շատ բան եմ զգում: Շատ եմ սպասում` տեսնելու ով է հաղթում: Չեմ տխրի, եթե պարտվեմ. ուրախ կլինեմ Վրեժի համար, որովհետեւ երկուսս էլ շատ-շատ ենք աշխատել ու արժանի ենք հաղթանակի”: “X-Factor” Արամ MP3-ը բավական “տանջեց” Սրբուհուն եւ Վրեժին մինչ հաղթողի անունը հայտարարելը:):  “X-Factor” նախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանի հուզմունքին չափ ու սահման չկար: “Շատ ուրախ եմ Վրեժի համար: Շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այսքան ժամանակ իմ կողքին են եղել, ու ես հասել եմ մինչեւ վերջ”,- շնորհավորեց Վրեժ Կիրակոսյանին Սրբուհին: Գարիկն էլ  շնորհավորեց Գիսանեին եւ Վրեժին. ուրախ է, որ արժանի մրցակից են ունեցել: Գարիկը շարունակելու է համագործակցել Սրբուհի Սարգսյանի հետ. “Տարաձայնություն ունեցանք, բայց դա իրար ճանաչելու համար էր, որովհետեւ մինչ այսօր ում հետ չեմ կռվել, հետո չեմ կարողացել մոտիկություն անել: Հստակ ձեւավորված ճաշակ չունեցող 17 տարեկան աղջկան, երբ  ամեն օր թելադրում են` ինչ անել, մեկ-մեկ եւ թելադրողի, եւ թելադրվողի նյարդերը տեղի են տալիս. իրար չենք հասկանում:): Այդ ամենի դրական արդյունքն է պետք տեսնել.  մինչեւ վերջ հասանք”: Գարիկը գուցե Սրբուհի Սարգսյանի հետ դուետով էլ հանդես գա. “Ուզում եմ Սրբուկն իր սերնդի համար դառնա մարդ, ում հետեւում են: Փոփ-ռոք ոճում է երգում, այդպես էլ կշարունակի”: Gisane Palyan, Vrej Kirakosyan, Srbuhi & Garik Հաղթող մասնակցի հետ աշխատող Գիսանե Պալյանի տպավորություններն էլ ներկայացնենք,  ու հետո իր ուրախությունը Bravo.am-ի հետ կկիսի “X-Factor”-ի հաղթող Վրեժ Կիրակոսյանը:): “Ես դասական երաժիշտ եմ ու դասականի հետ կապված ամեն ինչ ինձ շատ հոգեհարազատ է: Նեո-կլասիկ ոճում` դասականի եւ ժամանակակից երաժշտության համադրման արդյունքում ստեղծված երգեր էինք ներկայացնում: Հաղթանակն էլ  այն մասին է վկայում, որ մենք ունենք այս ոճը սիրող հանդիսատես”,- ասաց Գիսանե Պալյանն ու հավելեց. “Չէի մտածում հաղթելու մասին, չեմ սիրում հաշվարկել: Նախագծի ընթացքում իմ եւ թիմիս առաջ դրված խնդիրը լավ ելույթներ ունենալն էր”: Երգը, որ հնչեցրեց Վրեժ Կիրակոսյանը նախագծի ավարտին ու սեփական հաղթանակի կապակցությամբ, հենց Գիսանե Պալյանն էր հեղինակել: “Շատ արագ սովորեց. համերգի նախորդ գիշերն եմ իրեն տվել տեքստը:  Երգի անունն էլ չեմ որոշել, բայց մարդիկ կան, որ գիտեն արդեն:): Ուզում էի` ուժեղ մարդու երգ լիներ. տղամարդուն սազում է եզրափակչում նման թեմայով երգ կատարել”-ասաց երաժիշտը: Vrej Kirakosyan Վրեժն ասում է` “կյանքում չի մոռանա իր վերջին, հաղթական ելույթը”: “X-Factor”-ի 28-ամյա հաղթողը մասնագիտությամբ իրավաբան է, ծնվել է Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում, ինչ իրեն գիտի, երգում է:):  “Էմի Բի” պրոդյուսերական ընկերության գործադիր տնօրենը նշում է` Նադեժդա Սարգսյանն իր “ամենամեծ ուսուցիչն է”. “Ես էլ իր տեղակալն եմ:)”: Վրեժը հիմնականում դասական ոճում է հանդես գալիս, կարծում է` այդպես էլ կշարունակի: Նախագծի հաղթողի պարգեւն է` մեկ տարվա ընթացքում “Sony Music”-ի կողմից երկու սինգլի ձայնագրում եւ մեկ տեսահոլովակի նկարահանում: “Շանթ” TV-ի եթերում հեռարձակվող “X-Factor” բրիտանական նախագիծը անցկացվում է քսանից ավելի երկրում: “Այս նախագծին մասնակցելու տարիքային ու ոճային սահմանափակում չկա, ժյուրին պրոդյուսերի դերում է, կարող են նաեւ խմբեր մասնակցել”,- ասաց կազմակերպիչներից Ալեքսանդր Մհերյանը: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին