23 Jul 2010
Տպել Տպել
 
«NewPeople»

Երաժշտությունը սահմաններ չի ճանաչում

Նախագծի առաջին բացառիկ համերգը

Հիշում եք չէ՞, որ մի քանի օր առաջ Bravo.am-ը պատմել էր ձեզ “NewPeople” նախագծի տղաների` Արտյոմ Մանուկյանի եւ Նարեկ Հովսեփյանի (A Chilla) մասին ու խոստացել, որ կանդրադառնա նրանց առաջին բացառիկ համերգին` http://www.bravo.am/news/newpeople-նախագիծ/: Եկել է պահը կատարելու խոստումը, դե լսեք :)

Արտյոմ Մանուկյան եւ A Chilla

Առաջին անգամ Հայաստանում hip-hop-ը հնչեց նվագախմբի ուղեկցությամբ հուլիսի 22-ին «Ավանգարդ Ֆոլք Ակումբում»: Ինչպես նշեց A Chilla-ն` “համերգը պրեմիերայի պրեմիերան ա”:

“Միշտ ասում են` ռեփը լավ երաժշտություն ա, բայց սեւական ա, կամ բողոք ա: Այս համերգով փորձում ենք ցույց տալ, որ ռեփը կարող է լինել շատ հաճելի եւ ուրախ, առանց որեւէ բողոքի, հայհոյանքի եւ “yo-yo”-ների: “Դա չի hip-hop-ը”,- ասում է Արտյոմ Մանուկյանը:

A Chilla. “Hip-hop-ի մեջ ես միշտ երաժշտական մասն եմ փնտրում, այլ ոչ թե չորությունը”

“Hip-hop-ի մեջ ես միշտ երաժշտական մասն եմ փնտրում, այլ ոչ թե չորությունը, դրա համար ոչ միայն hip-hop սիրողներին, այլեւ ցանկացած երաժշտասերին պիտի որ դուր գա համերգը”,- ասաց A Chilla-ն համերգից առաջ:

Արտյոմ Մանուկյանը հուզում է բոլորին թավջութակով

Ու սկսվեց… Համերգին մասնակցող երաժիշտները ջազային ոլորտից են, ներկայացնում են “Կատուներ”, “Armenian Navy Band”, “Art Voices” խմբերը: Տղաների ընկեր Շահանը` “աննորմալ մի կիթառահար երեւույթ”, Բոստոնից հատուկ էր ժամանել` համերգին մասնակցելու համար: Բոլոր երգերը, որ հնչեցին համերգի ընթացքում, A Chilla-ի նոր ձայնասկավառակից են: Մինչեւ տարեվերջ նա արդեն կսկսի ձայնագրությունները:

Տղաների ընկեր Շահանը` “աննորմալ մի կիթառահար երեւույթ”

Պատկերացրեք` բեմում 8 երաժիշտներ ջազային հնչյուններ են արտաբերում իրենց գործիքներով, Արտյոմ Մանուկյանը հուզում է բոլորին թավջութակով, իսկ այդ ամենի ներքո A Chilla-ն ռեփ է կարդում: Ու ոչ միայնակ: Համերգին մասնակցում էին նաեւ Միշոն, 3.33-ը, Գոռ Սուջյանը, Արամ MP3-ն եւ Jazzel-ը, ովքեր դուետներով հանդես եկան A Chilla-ի հետ: Ի դեպ, բացի ռեփ կարդալուց, A Chilla-ն իրականացնում էր նաեւ հաղորդավարի պարտականությունները: :)

Եվ այսպես, A Chillan բեմ է հրավիրում շատ սիրուն ու տաղանդավոր աղջիկների Jazzel խմբից: Պարզվում է` խմբի գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյանը սկզբում մի փոքր թերահավատորեն է վերաբերվել, երբ Նարեկը առաջարկել է աղջիկներին մասնակցել համերգին: Հետո բոլորը հավաքվել են Նաիրա Լորիկովնայենց տանը եւ ընդհանուր հայտարարի եկել` հասկանալով, որ բավականին գեղեցիկ է ստացվում:

Jazzel-ի ելույթը համերգին

“Երեւի թե արդեն դուրս եմ եկել այն տարիքից, որ ռեփ սիրեմ: Բայց գիտեք, տարիքը կապ չունի, այսօր երիտասարդների նման ուրախացել եմ: Այսօրվա համերգը մեծ տպավորություն թողեց ինձ վրա: Այն, ինչ անում է Նարեկը, շատ հետաքրքիր է, եւ, իհարկե, ինձ շատ հուզեց Արտյոմ Մանուկյանի թավջութակը, ամեն անգամ, երբ նա նվագում է, ինձ վրա մոգական ազդեցություն է ունենում:): Շատ հավանեցի նաեւ Արամ MP3-ի կատարումը: Շնորհավորում եմ տղաներին”,- ավելացրեց Նաիրա Գյուրջինյանը:

A Chilla-ն եւ Aram MP3-ն

Հիմա հերթը A Chilla-ի լավագույն ընկերներից մեկինն է` մի մարդու, ով, A Chilla-ի կարծիքով, պետք է այս քաղաքին: “Դիմավորեք` Արամ MP3”,- ով կատարեց մեկ հեղինակային երգ եւ դուետ A Chilla-ի հետ:

“Ինձ թվում ա` դահլիճի ջերմ ընդունելությունից գուշակեցիք` ինչպիսին ա տրամադրությունը: Իսկ իմ տրամադրությունը ավելի վառ ա: Ինչ-որ չափով մասնակցել եմ այս ամենին, ես էլ էի հուզված: Ամեն ինչ հիանալի անցավ: Սա կենդանի հնչողությամբ ռեփ-երաժշտության սկիզբն է”,- ասաց Արամ MP3-ն համերգից հետո:

Միշոն կատարեց “Կատաֆալկ” երգը

Հնչում է Շոպենի թաղման քայլերգը` իհարկե, կրկին ջազային մեկնաբանությամբ, ու բեմ է դուրս գալիս Միշոն եւ կատարում “Կատաֆալկ” երգը` “Զրո” ալբոմից: Միշոն իր երկրպագուների համար լրիվ նոր վիճակում ներկայացավ` կարդալով ռեփ կենդանի երաժշտության ուղեկցությամբ: Հնչեցին նաեւ դուետներ A Chilla-ի հետ: “NewPeople” նախագիծը աշխատել է Միշոյի հետ նոր` “Զրո” ձայնասկավառակի շրջանակներում: Տղաների խոսքերով, Միշոյի մյուս ստեղծագործությունների համեմատ ձայնասկավառակը շատ երաժշտական է ստացվել, չկա ոչ մի ստանդարտ hip-hop:

“Նրանք մեր քաղաքում ամենատաղանդավոր տղերքից են: Էդ ես եմ ձեզ ասում: Իրանք մեր ապագան են”,- ասաց Միշոն:

Գոռ Սուջյանը նույնպես դուետով հանդես եկավ A Chilla-ի հետ

Իսկ հիմա A Chilla-ն բեմ է հրավիրում աշխարհում իր ամենասիրելի երգիչներից մեկին` “Dorians” խմբի վոկալիստ Գոռ Սուջյանին, ով նախեւառաջ տղաների սիրելի ընկերն է, իսկ Արտյոմ Հակոբյանի հետ “Կուլամ” երգի ընթացքում համագործակցությունից հետո արդեն մոտիկ “ախպերներ” են: A Chilla-ն պատմեց, որ երբ առաջին անգամ լսեց Գոռի ձայնը, մոտեցավ նրան ու հարցրեց. “Hey man, where are you from?”, իսկ Գոռը պատասխանեց. “Բայց ես անգլերեն չեմ խոսում”:): A Chilla-ի ու Գոռի դուետը ջեեեեեեեե~րմ ու բաաաաա~րձր ծափահարությունների արժանացավ :) :

Dorians-ի վոկալիստ Գոռ Սուջյանը

“Ռեփից ես սիրել եմ մենակ 2Pac ու Eminem, ու հիմա ես արդեն էս խումբն եմ սիրում: Ինձ համար էսօրվա համերգը շոկ էր: Չեմ կարա նկարագրեմ` ինչ լավ էր: Ես շատ քիչ եմ լինում հայկական համերգների, “NewPeople”-ի համերգը էդ քչերից մեկն ա: Ես հպարտ եմ, որ Հայաստանում եմ ապրում ու ստեղ էլ ուզում եմ ապրեմ, որովհետեւ տաղանդների հավաքածու ա էս երկիրը”,- անկեղծացավ Գոռը:

Մի պահ բեմում են մնում միայն “NewPeople”-ը` A Chillan ու Արտյոմ Մանուկյանը: Պատկերացնու՞մ եք` ինչ է կատարվում այդ պահին: Ստեղծվում է մի նոր ակուստիկ էֆֆեկտ, երաժշտական կոլորիտ` միայն թավջութակ եւ ռեփ:

Ֆելիքսը բեմ բարձրացավ եւ զարմացրեց բոլորին:)

Դիմավորեք`“իրեք երեսուն իրեք` սիրեք, շատ սիրեք”:): 3.33-ը նոր նախագիծ է, որի մասնակիցներն են նույն ինքը A Chilla-ն եւ հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը: 3.33-ը ներկայացնում է գրագետ ասմունք` ջազային ռիթմերի ներքո: Այս նախագծի շրջանակներում Նարեկը առաջին անգամ փորձել է հայերեն ստեղծագործել: Նախագծի երգացանկի 70%-ը անգլերենով է, բայց A Chilla-ն ներկայացնում է նաեւ հայերենով գրված տեքստեր: “Ֆելոն նայեց ինձ վրա ու կարծես հիպնոզացնելով ասեց`“պիտի հայերեն գրես” :) ”,- ասաց A Chilla-ն:

Բոլոր երգերը, որ հնչեցին համերգի ընթացքում, A Chilla-ի նոր ձայնասկավառակից են

Արտյոմը եւ Ֆելիքսը ծանոթներ էին, բայց Նարեկի շնորհիվ ավելի մտերմացան: Մի քանի ամիս առաջ Արտյոմին կանչեցին ու ցույց տվեցին, “թե ինչեր են արել”: “Երբ եկա ու լսեցի, ասեցի` ի՞նչ: Կարծես նոր Ավետիք Իսահակյան լիներ, մաքուր հայերենով, առանց ժարգոնի, լրիվ նոր ուղղություն հայկական ռեփում”,- հիշեց Արտյոմը:

Ի դեպ, մի քանի օր առաջ, երբ հանդիպեցինք տղաներին փորձերի ընթացքում, նրանք մտավախություն ունեին, որ ինչ-ինչ պատճառներով Ֆելիքսը հավանաբար չի կարդա ռեփի իր մասը: Բայց ի ուրախություն տղաների եւ հանդիսատեսի, Ֆելիքսը բեմ բարձրացավ եւ զարմացրեց բոլորին` ռեփ կարդաց այնպես, կարծես ողջ կյանքում ռեփեր է եղել:

Արտյոմ Մանուկյան. “Ռեփը կարող է լինել շատ հաճելի եւ ուրախ”

Համերգին ներկա էին շատ սիրված ու ճանաչված մարդիկ`“Շարմ” հոլդինգի ղեկավար Ռուբեն Ջաղինյանը, Ռոլանդը “Ռեինկարնացիա”-ից, հաղորդավար ու հումորիստ Հովոն եւ այլոք: Բայց հանկարծ, շատ անսպասելի, հենց բեմի վրա A Chilla-ին այցելեց իր մուսան` նոր երգի տեսքով, ու այնպես փայլատակեց, որ նա ստիպված կուլիսներ հեռացավ` “մտքին եկած նոր երգը գրառելու համար” :)

Ընտրված վայրը` «Ավանգարդ Ֆոլք Ակումբը», տղաների կարծիքով, շատ հարմար էր: “Մեզ համար Ավանգարդ Ֆոլք Ակումբը կարծես “колыбель” լինի: Այստեղ ենք սկսել նվագել Արտո Թունջբոյաջյանի, “Կատուներ”-ի հետ, այստեղ ենք ծանոթացել Նարեկի հետ”,- ասաց Արտյոմը եւ կիսվեց համերգից ստացած տպավորություններով. “Երբեք էսպիսի հաճույք չէի ստացել: Շատ էինք աշխատել, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկերներին` երաժիշտներին. առանց նրանց ոչինչ չէր լինի: 8 հոգի մեկ ամիս շարունակ, ամեն օր կատարում էին շատ ծանր ու դժվար աշխատանք: Ու հենց նրանց շնորհիվ այս համերգը հաջողություն ունեցավ: Մերսի նաեւ նրանց, ովքեր դուետներով հանդես եկան”:

New People-ի համերգին

“Հենց համերգի ավարտից հետո, երբ իջա բեմից, մարդիկ էնպիսի դեմքերով մոտեցան ինձ, որ հասկացա` բոլոր պարտականություններս կատարել եմ: Էս խումբը երբեք չի կորելու` ավելի ու ավելի լավ ա լինելու: Իսկ այս ժանրը այսուհետեւ կկոչվի ալտերնատիվ hip-hop”,- ասաց Նարեկը, կամ A Chilla-ն, կամ պարզապես AC-ը :) :

Bravo.am շնորհավորում է Արտյոմին ու Նարեկին “NewPeople” նախագծից` հավատալով ու ցանկանալով, որ ամեն ինչ “ավելի ու ավելի լավ ա լինելու” :)

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


    կարծիքներ չկան     1,575 Դիտումներ
Հաջորդ
Մարիաննա Հովհաննիսյան

Կարծիքներ չկան

Ցանկանում եք կարծիք թողնել?

Գրանցվեք կամ մտեք (եթե արդեն գրանցված եք)

 
Շաբաթվա Թոփ լուրեր
 
Անի Քրիստի
Բուռն աշխատանք` ամառային հանգստից հետո:)
կարդալ...
Ալինա Բաբայան
Իսպանիայով ու արեւելյան ֆլամենկոյով տարված պարուհին
կարդալ...
Միշա Գալուստյան
Դերասանը դուստր է ունեցել
կարդալ...
Ժերար Դեպարդյե
Ֆրանսիացի անվանի դերասանը Երեւանում է
կարդալ...
Սուրեն Թադեւոսյան
Եվրոպայից Հայաստան` SLK Mersedes կաբրիալետով
կարդալ...
 
More news
 
Անաիսա
“Ինձ ասացի` պետք է իմ հայրենիքում երգեմ”
կարդալ...
Ալլա Գրիգորյան
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է “Միսիս Տիեզերք-2010”-ին
կարդալ...
“Նաիրի”
HSBC-ն ու “Այաս”-ը նշեցին նավակի տարեդարձը
կարդալ...
«Մանկական Եվրատեսիլ 2010»
Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը կհնչի Մինսկում
կարդալ...
“E.C.H.O.E.S.”
Ջազը ազգություն չի ճանաչում
կարդալ...
 
BRAVO!Մարդիկ
 
 
NER
 
Arzo
 
Maritza
 
raf
 
V.Grigoryan
MOST SHARED ON FACEBOOK
Նախագծի մասին
Կոնտակտներ
Գովազդ
ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ
TV, Կինո, Թատրոն
Music
Entertainment
CELEBRITIES
VIDEOS
Hosted by

Գործընկեր
!BRAVO.am All rights reserved. Copyright 2009  |  Project of Mediamax News Agency Designed by