31 Օգոստոս 10
«Traveling without borders»
 
 
0
Ռեգատա, ձիարշավ, ավտոարշավ, բայք եւ ռոք փառատոններ :)

National Geographic Traveler ամսագրի հրատարակիչ TWB ընկերությունը Տաթեւի վանքի ճոպանուղու բացման առթիվ կազմակերպել է 6 փուլից բաղկացած «Traveling without borders»` «Ճանապարհորդություն առանց սահմանների» խորագիրը կրող նախագիծը: Այն իր մեջ ընդգրկում է` միջազգային ավտոարշավ ամենագնացներով`Ռուսաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Թուրքիա-Վրաստան-Հայաստան երթուղով, միջազգային ռեգատա Սեւանա լճի վրա առագաստանավակներով, ձիարշավ Մետաքսի մեծ ճանապարհի հայկական հատվածով: Միջազգային բայք եւ ռոք փառատոններ Հայաստանում` Ջերմուկ քաղաքի օդանավակայանում, լրագրողների միջազգային համաժողով Վաշինգտոնի գլխավոր գրասենյակում National Geographic Traveler ամսագրի բոլոր 14 տարածաշրջանների հրատարակչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Traveling without borders»
Կազմակերպվել է «Ճանապարհորդություն առանց սահմանների» խորագիրը կրող նախագիծը


Այս մասին Bravo.am-ը տեղեկացավ օգոստոսի 30-ին National Geographic Traveler ամսագրի խմբագրությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Լրագրողներին իրենց նախագիծը ներկայացրին ամսագրի հրատարակիչ Տիգրան Մանգասարյանը, գլխավոր խմբագիր Արեգ Նազարյանն ու «Հայկական կիթառ» ամենամյա փառատոնի կազմակերպիչ Լիլի Կարապետյանը:

Ասուլիսի սկզբում Արեգ Նազարյանն իր շնորհակալական խոսքը հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Նամակներ հղեցի Հանրապետության նախագահին ու վարչապետին եւ շատ արագ հանձնարարականների ձեւով պատասխաններ ստացա»:

«Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագիծն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարությունների, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ Հայաստանում մի շարք պետությունների դեսպանությունների աջակցությամբ:
Lili Karapetyan
«Հայկական կիթառ» ամենամյա փառատոնի կազմակերպիչ Լիլի Կարապետյանը


Ռեգատան հաջողությամբ պսակվեց  :)

«Ծովը հին ժամանակներից եղել է ազգերի միջեւ մշակութային եւ առեւտրական հաղորդակցման հիմնական ուղիներից մեկը:Այսօր Հայաստանը չունի ծով, սակայն ունի նավաշինություն եւ նավագնացություն»: Սեւանի շուրջ «ծով»արշավը կազմակերպիչների համոզմամբ պետք է դառնա ազգերի բարեկամության խորհրդանիշ: Այս համոզմամբ էլ «Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագծի կազմակերպիչները սկսեցին ու հաջողությամբ պսակեցին Սեւանա լճի վրայով նավարկությունը:

Հեծանվարշավ, ձիարշավ եւ ավտոարշավ

Ինչպես նշում են նախագծի կազմակերպիչները, հեծանիվն այսօր համարվում է էկոլոգիապես մաքուր տրանսպորտի խորհրդանիշներից մեկը: Հեծանվարշավը կանցկացվի տարածաշրջանի մի քանի երկրներով եւ հասարակության ուշադրությունը կսեւեռի օդի մաքրության, ճանապարհորդների համար սահմանների թափանցիկության խնդիրների վրա:

Հեծանվարշավին մասնակցելու են տարբեր երկրներից հայտնի հեծանվորդներ: Արշավը սկսվելու է Ախթալայից եւ հասնելու Սեւան, որից հետո շարունակվելու է   մինչ Ջերմուկ: Նախագծի մաս է կազմում նաեւ ձիարշավը, որը կլինի Մետաքսի ճանապարհի` ամենահին «առանց սահմանների» ուղիներից մեկի հայկական հատվածով:

«Traveling without borders»
Սեւանի շուրջ «ծով»արշավը կազմակերպիչների համոզմամբ պետք է դառնա ազգերի բարեկամության խորհրդանիշ


Տիգրան Մանգասարյանը, խոսելով ավտոարշավի մասին, խոստովանեց, որ կազմակերպչական առումով այն բավական բարդ է: Ռուսաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Թուրքիա-Վրաստան-Հայաստան երթուղով անցկացվող ավտոարշավի կազմակերպիչները գործ ունեն ոչ միայն 7 երկրների, այլեւ այդ երկրների օրենսդրության հետ. «Բայց պետք է նշեմ, որ բոլոր երկրները մեծ ուրախությամբ ընդունեցին մեր հրավերը. այդ պատճառով էլ ռեալ դարձավ մեր նախաձեռնությունը: Գաղափարը, որ կրում են այդ մեքենաները, շատ մեծ է»: Նշենք, որ ավտոարշավին կմասնակցի 3 մեքենա Ռուսաստանից , 2-ական մեքենաներ Ղազախստանից, Թուրքմենստանից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից եւ բոլոր ցանկացողները Հայաստանից :):

Միջազգային բայք-փառատոնը` Ախթալայում

«Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագծի կազմակերպիչների համար բայքը հոգու ազատության խորհրդանիշ է: «Ով երբեւէ տեսել է մոտոցիկլների «հոծ բազմությունը», երբեք չի մոռանա այդ տեսարանը...»: Դե ինչ, հուսանք , որ փառատոնը եւս անմոռանալի կլինի մասնակիցների ու հանդիսատեսի համար: Այս փառատոնի բացումը եւս կլինի Ախթալայում, որին կմիանա հայերի համար շատ հոգեհարազատ մի կերակրատեսակի` խորովածի փառատոնը: Կլինի նաեւ փոքրիկ ռոք-փառատոն: Բայք-փառանոնին կմիանան նաեւ հեծանվորդներ, որոնք բայքերների հետ կշարունակեն արշավն ու կհասնեն Սեւան, ապա` Ջերմուկ: :)
«Traveling without borders»
«Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագծի կազմակերպիչները սկսեցին ու հաջողությամբ պսակեցին Սեւանա լճի վրայով նավարկությունը


«Music without borders» կամ  ռոք-փառատոն Ջերմուկում  :)

Ահա եւ հասանք երաժշտասերների ամենասիրելի հատվածին` ռոք-փառատոնին: «Ռոքը 60-ական թվականներին դարձավ ազատության խորհրդանիշ: Այն նաեւ սիրո եւ ազգերի բարեկամության խորհրդանիշ է:)»,-ասում են նախագծի հեղինակները:
«Հայկական կիթառ» ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի «Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագծի շրջանակներում, կմիանա ռոք-փառատոնին եւ կկրի «Music without borders» խորագիրը: Փառատոնի տնօրեն Լիլի Կարապետյանը Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ փառատոնի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 18-ին Ջերմուկում. «Փառատոնը կտեւի երեք օր: Ռոք եւ կիթառ ֆեստի մասնակիցներին կմիանան բայքերներն ու հեծանվորդները: Ունենք շատ հյուրեր արտերկրից: Համերգից բացի կլինեն նաեւ հետաքրքիր խաղեր»: Փառատոնը կանցկացվի Ջերմուկի օդանավակայանում. «Վստահ կարող եմ ասել, որ սա Հայաստանի պատմության մեջ առաջին մեծ ռոք-փառատոնն է», -ասում է Լիլին ու հավելում, որ ստանալով ռոք փառատոն կազմակերպելու հրավեր, «Հայկական կիթառ» ամենամյա փառատոնը կցել է ռոքին եւ ստացել մեծ, բայց խոստումնալից ծրագիր:

Մեր զրուցակիցը նշեց, որ միջոցառումը կբացի «Հայկական կիթառ» ամենամյա փառատոնը, որտեղ ելույթ կունենան 16 հայ կիթառահարներ, կլինեն հատուկ հյուրեր. Բրազիլիայից` Դենիել Պիկեն, Անգլիայից` Գաթրի Գովան, Ֆրանսիայից` Քրիստոֆ Գոդեն, Վրաստանից` Թեմուր Կվիտելաշվիլին: Սեպտեմբերի 19-ին կլինի ռոք-փառատոնը: Հայաստանից կմասնակցեն «Դոգման» եւ «Օքսենհեմ»-ը: Հատուկ հյուրերն են «Euro Groove Department»-ը Իտալիայից եւ «Focus»-ը Հոլանդիայից: Փառատոնի վերջին համերգը կլինի սեպտեմբերի 20-ին: Ելույթ կունենան «Ոստան Հայոց» եւ «Բամբիռ» խմբերը: Հատուկ հյուրերն են «Gno»-ն Ֆրանսիայից եւ «Sweet» խումբը ԱՄՆ-ից:

«Traveling without borders»
«Ճանապարհորդություն առանց սահմանների»


Կազմակերպիչը նշեց, որ Ջերմուկի օդանավակայանում, որտեղ անցկացվելու է փառատոնը, կտեղադրվեն վրաններ, ուր հանդիսատեսը կարող է անցկացնել փառատոնի 3 օրերը. «Ամեն ինչ արված է հանդիսատեսի անվտանգության ապահովման ուղղությամբ»: Օդանավակայանի տարածքում կլինեն նաեւ սննդի կետեր: Տոմսն արժե 10 000 դրամ, որն իր մեջ ներառում է տեղ վրանում եւ երկկողմանի ճանապարհածախս:

Նշենք, որ ռոք-փառատոնին կհաջորդի National Geographic Traveler ամսագրի բոլոր 14 տարածաշրջանների հրատարակչությունների ներկայացուցիչների համաժողովը: Նախագծի 6 փուլերը նախատեսված է ավարտել մինչ Տաթեւի վանքի ճոպանուղու բացումը: Նպատակն է ցույց տալ Հայաստանն ու տարածաշրջանի պետությունները որպես տուրիստական գրավչության կենտրոն, ընդլայնել եւ խորացնել մշակութային երկխոսությունը մասնակից երկրների ժողովուրդների միջեւ:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/ եւ National Geographic Traveler ամսագրի արխիվից




 
 
«Ճանապարհորդություն առանց սահմանների»

«Ճանապարհորդություն առանց սահմանների»

Կազմակերպվել է «Ճանապարհորդություն առանց սահմանների» խորագիրը կրող նախագիծը

Կազմակերպվել է «Ճանապարհորդություն առանց սահմանների» խորագիրը կրող նախագիծը

«Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագծի կազմակերպիչները սկսեցին ու հաջողությամբ պսակեցին Սեւանա լճի վրայով նավարկությունը

«Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագծի կազմակերպիչները սկսեցին ու հաջողությամբ պսակեցին Սեւանա լճի վրայով նավարկությունը

«Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագծի կազմակերպիչները սկսեցին ու հաջողությամբ պսակեցին Սեւանա լճի վրայով նավարկությունը

«Ճանապարհորդություն առանց սահմանների» նախագծի կազմակերպիչները սկսեցին ու հաջողությամբ պսակեցին Սեւանա լճի վրայով նավարկությունը

Սեւանի շուրջ «ծով»արշավը կազմակերպիչների համոզմամբ պետք է դառնա ազգերի բարեկամության խորհրդանիշ

Սեւանի շուրջ «ծով»արշավը կազմակերպիչների համոզմամբ պետք է դառնա ազգերի բարեկամության խորհրդանիշ

Սեւանի շուրջ «ծով»արշավը կազմակերպիչների համոզմամբ պետք է դառնա ազգերի բարեկամության խորհրդանիշ

Սեւանի շուրջ «ծով»արշավը կազմակերպիչների համոզմամբ պետք է դառնա ազգերի բարեկամության խորհրդանիշ

«Ճանապարհորդություն առանց սահմանների»

«Ճանապարհորդություն առանց սահմանների»

Կազմակերպվել է «Ճանապարհորդություն առանց սահմանների» խորագիրը կրող նախագիծը

Կազմակերպվել է «Ճանապարհորդություն առանց սահմանների» խորագիրը կրող նախագիծը

«Հայկական կիթառ» ամենամյա փառատոնի կազմակերպիչ Լիլի Կարապետյանը

«Հայկական կիթառ» ամենամյա փառատոնի կազմակերպիչ Լիլի Կարապետյանը

0
960 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: