30 Օգոստոս 10
Ագապի
 
 
0
Առաջին սինգլը` ինչպես Նոյան տապանը:)

Հայկական շոու-բիզնես “ներխուժել” ցանկացող նոր անուն` Ագապի: Տարիքը` 24, անձնագրով` Ագապի Մկրտչյան:), երեւանցի է, սովորում է Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի երրորդ կուրսում: “Երգն իմ մի մասնիկն է: Յուրաքանչյուր արվեստագետ, որ ընտրել է այս ուղին, պետք է մշտապես աշխատի իր զարգացման վրա: Եթե իրեն համարի սարի գագաթում, ոչնչի չի հասնի”,- Bravo.am-ին ասաց Էստրադային ժանրում հանդես եկող երգչուհին. “Փոփի մեջ եմ”:

Agapi
Կայացավ երգչուհու առաջին սինգլի շնորհանդեսը


Ագապին համարձակ աղջիկ է:). “Տիտանիկը կառուցեցին պրոֆեսիոնալները, իսկ Նոյան տապանը` Նոյը: Երբեք չպետք է վախենալ նորություն անել ու դրանով հանդես գալ”: Չվախեցավ ու իր հենց առաջին սինգլի շնորհանդեսը անցկացրեց:): Օգոստոսի 28-ին “Disc Planet” խանութ-սրահում Ագապիին շնորհավորում ու երգչուհու մակագրությամբ “Just for You” երգի ձայնասկավառակն էին նվեր ստանում հյուրերը:

“Միայն քեզ համար” երգում է Ագապին, բայց նաեւ նշում, որ ազատ է. “Երաժշտությունն է իմ հոգում եւ սրտում, իսկ երգը անհատականացված չէ, ուղղված չէ կոնկրետ անձի, այլ նրանց, ովքեր հարազատ կհամարեն իրենց այս պատմությունը, ովքեր սիրում են կյանքն անկախ ամեն ինչից”:

 “Just for You”
Կայացավ Ագապիի “Just for You” երգի ձայնասկավառակի շնորհանդեսը


“Ես էլ միապաղաղ չեմ”

Երգի երաժշտության եւ բառերի հեղինակը հենց երգչուհին է, նշում է` մեջը էմոցիաներ ու հոգի է դրել: “Անգլերեն է, որովհետեւ առաջին հնչյուններից երաժշտականության մեջ եկավ անգլերեն բառերով: Մի տարի առաջ է ծնվել. անձրեւոտ մի օր: “Just for You” երգս իր մեջ ներառում է թեթեւ ռոքային տարրեր: Սկիզբը շատ հանգիստ է, հետո, կյանքի պես, մի պահ բուռն եւ նորից հանգիստ: Ես էլ միապաղաղ չեմ. աշխույժ եմ”,- ասաց Ագապին:

Հարստությունը մի կողմ, աշխատել է պետք


Ո՞վ է նորահայտ երգչուհու հովանավորը:): “Իմ կողքին են ընկերներս, ընտանիքս, քոլեջի դասախոսական անձնակազմը: Ծնողներս միջին կարողության տեր են: Չեմ կարծում` հարստությունը կարեւոր, էական դեր է խաղում շոու-բիզնեսում, եթե կան մարդիկ, որոնց մեջ կա տաղանդ, կոչ եմ անում օգտագործել մաքսիմալ ուժերը, որ հասնեն նպատակին: Անհասանելի եւ չլինող բաներ չկան, ամբողջ հոգով աշխատել է պետք ուղղակի”,- նշեց նա:

Agapi
Երգչուհին մտադիր է մինչեւ տարվա վերջ տեսահոլովակ թողարկել


Ագապին է զբաղվում իր ոճով, դիզայներական կուրսերի է հաճախել ու կարծում է, որ “իր դեպքում ստացվում է”: 6/8-ային հաջող երգերը լսում է. “Գուցե անձամբ չկատարեմ, բայց կան այնպիսի գործեր, որ բավական մոտ են մեր հանդիսատեսի ականջին”: Տանը դաշնամուր ունի, ուզում է նաեւ տիրապետել կիթառին. “Որովհետեւ նրա հնչյունները շատ հոգեհարազատ են ինձ: Յուրաքանչյուր երաժիշտ երգելուց պետք է գործիքային մտածի, որ ավելի իդեալական ստացվի”: Երգչուհին Էլի ստեղծագործություններ է հեղինակել, մտադիր է մինչեւ տարվա վերջ տեսահոլովակ թողարկել, միայն թե մտածում է` “Just for You”-ի, թե հայերեն երգի հիման վրա նկարահանել:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


 
 
Կայացավ Ագապիի “Just for You” երգի ձայնասկավառակի շնորհանդեսը

Կայացավ Ագապիի “Just for You” երգի ձայնասկավառակի շնորհանդեսը

Երգի երաժշտության եւ բառերի հեղինակը հենց երգչուհին է

Երգի երաժշտության եւ բառերի հեղինակը հենց երգչուհին է

“Disc Planet” խանութ-սրահում Ագապիին շնորհավորում ու երգչուհու մակագրությամբ “Just for You” երգի ձայնասկավառակն էին նվեր ստանում հյուրերը

“Disc Planet” խանութ-սրահում Ագապիին շնորհավորում ու երգչուհու մակագրությամբ “Just for You” երգի ձայնասկավառակն էին նվեր ստանում հյուրերը

Հյուրասիրություն երգչուհու առաջին սինգլի շնորհանդեսի ժամանակ

Հյուրասիրություն երգչուհու առաջին սինգլի շնորհանդեսի ժամանակ

Կայացավ երգչուհու առաջին սինգլի շնորհանդեսը

Կայացավ երգչուհու առաջին սինգլի շնորհանդեսը

Երգչուհուն շնորհավորելու էին եկել նրա մտերիմներն ու հարազատները

Երգչուհուն շնորհավորելու էին եկել նրա մտերիմներն ու հարազատները

Ագապին համարձակ աղջիկ է:)

Ագապին համարձակ աղջիկ է:)

Երգչուհին մտադիր է մինչեւ տարվա վերջ տեսահոլովակ թողարկել

Երգչուհին մտադիր է մինչեւ տարվա վերջ տեսահոլովակ թողարկել

Կայացավ երգչուհու առաջին սինգլի շնորհանդեսը

Կայացավ երգչուհու առաջին սինգլի շնորհանդեսը

Նորահայտ երգչուհի Ագապի Մկրտչյանը

Նորահայտ երգչուհի Ագապի Մկրտչյանը

0
4887 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: