07 Սեպտեմբեր 10
Ալլա Գրիգորյան
 
 
0
Հայաստանն առաջին անգամ մասնակցել է “Միսիս Տիեզերք-2010”-ին :)

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում օգոստոսին կայացել է “Միսիս Տիեզերք-2010” գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը։ Հայաստանն այս տարի առաջին անգամ  է մասնակցել մրցույթին, մեր երկիրը ներկայացրել է 35-ամյա մանեքենուհի Ալլա Գրիգորյանը: 22 մասնակիցներ մեկ շաբաթվա ընթացքում պայքարել են “Միսիս Տիեզերք” տիտղոսին արժանանալու համար: :) Նրանք մասնակցել են ընդունելությունների ու բարեգործական ակցիաների, այցելել են մանկատուն ու սովորել հին պարեր, եւ այդ ամենը՝ ժյուրիի վերահսկողության ներքո։

“Միսիս Տիեզերք-2010”
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում օգոստոսին կայացել է “Միսիս Տիեզերք-2010” գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը


Հայ գեղեցկուհին եզրափակչի օրը` օգոստոսի 21-ին, ոչ միայն ստացել է 4-րդ “Վիցե” տիտղոսը, այլեւ նշել է իր ծննդյան 35-ամյակը:). “Առաջին անգամ էր, որ ծննդյանս օրը հարազատներիս հետ չէի: Ինձ տորթ նվիրեցին, մրցույթի կազմակերպիչները շնորհավորեցին, մրցութային շատ հետաքրքիր մթնոլորտում շնորհավորանքներ ստացա”:

Գեղեցկուհիները ծանոթացել են Լիտվայի մշակույթի նախարարի հետ, շրջել են Լիտվայի քաղաքներով. “Առաջին օրն ինքներս մեզ ներկայացրինք, կոնֆերանսի մասնակցեցինք, որը կանանց թրաֆիքինգի մասին էր: Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ ճառ էր պատրաստել իր երկրի վիճակագրության մասին: Իմ ելույթը կազմելու համար ես ինտերնետից էի օգտվել ու որոշակի տվյալներ հանել”:

Alla Grigoryan
Հայաստանի “Golden model” տիտղոսակիր Ալլա Գրիգորյանը


Ալլան նշում է, որ օրակարգը շատ հագեցած է եղել, ազատ ժամանակ գրեթե չի եղել. “Մանկատան երեխաների հետ հանդիպեցինք, ով ինչ կարող էր` նվեր էր տարել նրանց, երեխաներն էլ մեզ համար երգում էին, հետո ընտրում, թե որ մոդելին են ուզում նկարել: Շատ զգացված էի, երբ փոքրիկ տղան ասաց, որ “Արմենիային” է ուզում նկարել: :) Ժյուրիի համար դա էլ նշանակություն ունի, թե երեխաներն ում են ընտրում”:

Ալլա Գրիգորյանի համար սա առաջին “Միսիս” մրցույթը չէ. :) նախորդ տարվա դեկտեմբերին Կանարյան կղզիներում մասնակցել է “Միսիս Ինֆինիտի” մրցույթին ու ընդգրկվել լավագույն հնգյակում. “Միսս եւ միսիս մրցույթներն իրարից բավականին տարբերվում են: Հաշվի առնելով, որ միսիս տիտղոսակիրն ամուսնացած է, նա պետք է լինի ավելի տարիքով, կայացած, ցանկալի է, որ երեխաներ ունենա, հաշվի են առնում գիտելիքները, մակարդակը, պահելաձեւը, անցած ճանապարհը, մի խոսքով` մասնակիցներն ամեն րոպե ժյուրիի ուշադրության կենտրոնում են”:

Alla Grigoryan
Ալլան Գերմանիայի ներկայացուցչուհու հետ


Նույնիսկ անզգույշ խոսքը կամ կատակը կարող է բացասաբար ազդել մասնակցի վրա. “Մի տհաճ դեպք պատահեց Գերմանիայի աղջկա հետ: Նա առողջական խնդիրների պատճառով երեխա չուներ, դա նրա համար շատ ցավոտ թեմա էր: Երբ նրան հարցրին այդ մասին, նա ուղղակի ասաց, որ չի սիրում երեխաներին ու դեռ  չի ուզում երեխա ունենալ: Այս արտահայտությունից հետո նա արդեն դուրս եկավ ֆավորիտների շարքից. մեկնաբանեցին, որ երեխա չսիրող մարդը չի կարող հաղթել”:

Ալլա Գրիգորյանը պատմում է, որ մեծ տարբերություն կա “Միսս Տիեզերք” եւ “Միսիս Տիեզերք” մրցույթների միջեւ: “Միսս Տիեզերք” մրցույթն անց է կացվում ԱՄՆ-ի կողմից, որին մասնակցում են 100-ից ավելի երկրներ, այնտեղ հաղթողների համար կան գումարային մրցանակներ, մինչդեռ “Միսիս Տիեզերք”-ի մասշտաբներն ավելի փոքր են. “Քանի որ միսիսները համարվում են կայացած, այստեղ սահմանափակվում են տիտղոսներով ու նվերներով, եւ այդքան գումար չեն ծախսում շքեղ շոուների վրա”:

/images/2010/09/Hayastani-Golden-Model-titxosakir-Alla-Grigoryane.jpg
“Վիցե” տիտղոսին արժանացած Ալլա Գրիգորյանը


Մանեքենուհին նշում է, որ յուրաքանչյուր մասնակից գնահատում է իր հնարավորությունները, տեսնում ֆավորիտ գեղեցկուհիներին. “Զգում էի, որ Ֆինլանդիայի աղջիկն է հաղթելու: Եզրափակչից հետո ժյուրիի անդամներից մեկն ասաց, որ, իր կարծիքով, առաջին տեղին արժանի էր Գերմանիան, երկրորդին` Հայաստանը, բայց մրցույթը մնում է մրցույթ, կազմակերպիչներն են որոշում` ում որ տեղը տան, ժյուրիի դերը մեծ չէ: Չնայած մասնակիցների մեջ մրցակցություն չնկատեցի, իրար հետ ջերմ էին եւ ամեն ինչով օգնում էին: Միայն Վենեսուելայի ներկայացուցչի վատ հայացքներն եմ զգացել, երեւի ինձ լուրջ մրցակից էր համարում”: :)

2002 թվին Հայաստանի Golden Model տիտղոսին արժանացած Ալլան հրավեր է ստացել մասնակցելու Կորեայում կայանալիք “Mrs. World-2010”  մրցույթին. “Հոկտեմբերին է լինելու, դեռ հաստատ որոշված չէ` կմեկնեմ, թե ոչ, բայց գիտեմ, որ ծախսերն իրենք են հոգում, մասնակիցների թիվն ավելի շատ է եւ գումարային մրցանակներ կան հաղթողների համար”:

Alla Grigoryan
Մասնակիցներն իրենց ազգային խոհանոցներն են ներկայացնում


Աշխարհում ընդունված է, որ միսս գեղեցկուհիները եւ պոդիումի մանեքենուհիները տարբեր աշխատանք են կատարում: Ինչպես Ալլան է նշում, մեզ մոտ գեղեցկուհիների եւ մոդելների բաժանում չկա: Նրանք մասնակցում են գեղեցկության մրցույթների, հագուստի ցուցադրությունների ու տարբեր նկարահանումների. “Մոդելի դեմքը պարտադիր չէ, որ գեղեցիկ լինի, այն պետք է լինի ունիվերսալ, որ յուրաքանչյուր կնոջ կերպար հնարավոր լինի ստանալ` սպորտային, վամպիր կամ էլեգանտ: Մոդելը պետք է համապատասխանի պարամետրերին` հասակ, չափսեր, քանի որ դիզայներները ստանդարտ չափսերով են կարում հագուստները, մոդելներն էլ պետք է “տեղավորվեն” դրանց մեջ: Իսկ գեղեցկուհին ընդհանուր հասկացողություն է. կարեւոր է կին լինելը, մարդկային որակները, դեմքի գեղեցկությունը եւ այլն”:

Alla Grigoryan
Գեղեցկուհին պատրաստվում է բացել սեփական ատամնաբուժական կլինիկան


Ալլա Գրիգորյանը մոդելային կարիերան սկսել է 20 տարի առաջ Ռուսաստանում, երկար տարիներ ապրել է այնտեղ, ավարտել Կեմերովոյի Մշակույթի ակադեմիան, առաջին մասնագիտությամբ մշակութաբան է, երկրորդ մասնագիտությամբ` ատամնաբույժ: Այժմ իր ընտանիքի հետ ապրում է Երեւանում, ունի 14-ամյա որդի, աշխատում է որպես ատամնաբույժ: Գեղեցկուհին պատրաստվում է բացել սեփական ատամնաբուժական կլինիկան. “Մեր ընտանեկան բիզնեսն է լինելու, չեմ ուզում միայն բիզնեսով զբաղվել, էլի կաշխատեմ որպես ատամնաբույժ, իսկ մոդելային աշխատանքն իմ ամենակարեւոր հոբբին է :)”, - ասաց Ալլա Գրիգորյանը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ալլա Գրիգորյանի անձնական արխիվից


 
 
Ալլա Գրիգորյանի համար սա առաջին “Միսիս” մրցույթը չէ

Ալլա Գրիգորյանի համար սա առաջին “Միսիս” մրցույթը չէ

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում օգոստոսին կայացել է “Միսիս Տիեզերք-2010” գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում օգոստոսին կայացել է “Միսիս Տիեզերք-2010” գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը

Գեղեցկուհիները ծանոթացել են Լիտվայի մշակույթի նախարարի հետ, շրջել Լիտվայի քաղաքներով

Գեղեցկուհիները ծանոթացել են Լիտվայի մշակույթի նախարարի հետ, շրջել Լիտվայի քաղաքներով

Մասնակիցներն իրենց ազգային խոհանոցներն են ներկայացնում

Մասնակիցներն իրենց ազգային խոհանոցներն են ներկայացնում

Գեղեցկուհին հանդիպել է նաեւ մանկատան երեխաների հետ

Գեղեցկուհին հանդիպել է նաեւ մանկատան երեխաների հետ

Ալլա Գրիգորյանը Լիտվայում

Ալլա Գրիգորյանը Լիտվայում

Լավագույն վեցյակը

Լավագույն վեցյակը

Ալլայի խոսքերով մեծ տարբերություն կա “Միսս Տիեզերք” եւ “Միսիս Տիեզերք” մրցույթների միջեւ

Ալլայի խոսքերով մեծ տարբերություն կա “Միսս Տիեզերք” եւ “Միսիս Տիեզերք” մրցույթների միջեւ

2002 թվին Հայաստանի Golden Model տիտղոսին արժանացած Ալլան հրավեր է ստացել մասնակցելու Կորեայում կայանալիք “Mrs. World-2010”  մրցույթին

2002 թվին Հայաստանի Golden Model տիտղոսին արժանացած Ալլան հրավեր է ստացել մասնակցելու Կորեայում կայանալիք “Mrs. World-2010” մրցույթին

Հայաստանի “Golden model” տիտղոսակիր Ալլա Գրիգորյանը

Հայաստանի “Golden model” տիտղոսակիր Ալլա Գրիգորյանը

Ալլա Գրիգորյանը մոդելային կարիերան սկսել է 20 տարի առաջ Ռուսաստանում

Ալլա Գրիգորյանը մոդելային կարիերան սկսել է 20 տարի առաջ Ռուսաստանում

Հայ գեղեցկուհի Ալլա Գրիգորյանը

Հայ գեղեցկուհի Ալլա Գրիգորյանը

Ալլան Գերմանիայի ներկայացուցչուհու հետ

Ալլան Գերմանիայի ներկայացուցչուհու հետ

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է “Միսիս Տիեզերք-2010”-ին :)

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է “Միսիս Տիեզերք-2010”-ին :)

Ալլան հաղթանակից հետո

Ալլան հաղթանակից հետո

“Վիցե” տիտղոսին արժանացած Ալլա Գրիգորյանը

“Վիցե” տիտղոսին արժանացած Ալլա Գրիգորյանը

Գեղեցկուհին պատրաստվում է բացել սեփական ատամնաբուժական կլինիկան

Գեղեցկուհին պատրաստվում է բացել սեփական ատամնաբուժական կլինիկան

Ալլա Գրիգորյանը մասնակցել է “Միսիս Տիեզերք-2010”-ին :)

Ալլա Գրիգորյանը մասնակցել է “Միսիս Տիեզերք-2010”-ին :)

0
2427 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: