31 Օգոստոս 10
Ալ Պաչինո
 
 
0
«Էմմի» մրցանակ Ջեք Գեւորգյանի դերի համար

Bravo.am-ը արդեն պատմել է ձեզ ռեժիսոր Բարի Լեւինսոնի “Դու չգիտես Ջեքին” մինի-սերիալի մասին, որտեղ աշխարհահռչակ դերասան Ալ Պաչինոն մարմնավորել է Բժիշկ Մահ” մականունը ստացած հայազգի բժիշկ Ջեք Գեւորգյանին:

Al Pachino
Ալ Պաչինոն արժանացել է «Էմմի» մրցանակի Ջեք Գեւորգյանի դերի համար


Օգոստոսի 29-ին Ամերիկյան Հեռուստատեսության Ակադեմիան 62-րդ անգամ անցկացրեց «Էմմի» մրցանակաբաշխությունը: Եվ ահա Ալ Պաչինոն “Մինի-սերիալի լավագույն դերասան” անվանակարգում հաղթող ճանաչվեց “Դու չգիտես Ջեքին” կենսագրական ֆիլմի համար: “Լավագույն Ֆիլմ” անվանակարգում կրկին հաղթեց “Դու չգիտես Ջեքին” ֆիլմը: Ի դեպ, ֆիլմը ներկայացված էր 16 անվանակարգերում:

Մրցանակը ստանալու ընթացքում Ալ Պաչինոն ասել է. “Մեծ հաճույք էր մարմնավորել Ջեք Գեւորգյանի նման փայլուն անձնավորությանը: Ես փորձում էի իր ուղեղի մեջ ներթափանցել: Ամբողջ օրը նրա մասին էինք խոսում, ու ինձ համար մեծ պատիվ է ճանաչել նրան”: Ու հետո բղավել. “Դուք հիասքանչ եք, Ջեք” :):

Al Pachino & Jack Gevorgyan
Ալ Պաչինոն ու Ջեք Գեւորգյանը


“Բժիշկ Մահ” Ջեք Գեւորգյանը հիացած էր Ալ Պաչինոյի դերակատարությամբ. “Պահեր կային, որ հազիվ էի կարողանում արցունքներս զսպել”,- ասել է Ջեքը “New York Daily News”-ի հետ հարցազրույցում:

Ֆիլմը Օսմանյան Թուրքիայից փախած հայ էմիգրանտների ընտանիքի զավակ Ջեք Գեւորգյանի մասին է, ով իր ողջ կյանքի ընթացքում աջակցել է էվթանազիայի օրինականացման գործընթացին եւ օգնել անբուժելի հիվանդ մարդկանց հեռանալ կյանքից: 1989թ. նա “Մերսիթրոն” անվանումով մի դեղամիջոց է ստեղծել, որի օգնությամբ մահացու չափաբաժին էր ներարկում անբուժելի հիվանդներին: Ընդհանուր առմամբ, դեղամիջոցի շնորհիվ կյանքից հեռացել են 130-ից ավել անբուժելի հիվանդներ: 4 անգամ դատարանի առջեւ հայտնվելուց հետո, 1999թ. նրան դատապարտեցին 25 տարվա ազատազրկման: 2007թ. հունիսի 1-ին 79-ամյա “Բժիշկ Մահին” ազատ արձակեցին լավ պահվածքի համար:

Աղբյուրը`www. heymanhustle.craveonline.com
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/


 
 
Ալ Պաչինոն ու Ջեք Գեւորգյանը

Ալ Պաչինոն ու Ջեք Գեւորգյանը

Ալ Պաչինոն արժանացել է «Էմմի» մրցանակի Ջեք Գեւորգյանի դերի համար

Ալ Պաչինոն արժանացել է «Էմմի» մրցանակի Ջեք Գեւորգյանի դերի համար

Դերասան Ալ Պաչինոն մարմնավորել է Բժիշկ Մահ” մականունը ստացած հայազգի բժիշկ Ջեք Գեւորգյանին

Դերասան Ալ Պաչինոն մարմնավորել է Բժիշկ Մահ” մականունը ստացած հայազգի բժիշկ Ջեք Գեւորգյանին

Ալ Պաչինո. “Մեծ հաճույք էր մարմնավորել Ջեք Գեւորգյանի նման փայլուն անձնավորությանը”

Ալ Պաչինո. “Մեծ հաճույք էր մարմնավորել Ջեք Գեւորգյանի նման փայլուն անձնավորությանը”

Ալ Պաչինոն “Մինի-սերիալի լավագույն դերասան” անվանակարգում հաղթող ճանաչվեց “Դու չգիտես Ջեքին” կենսագրական ֆիլմի համար

Ալ Պաչինոն “Մինի-սերիալի լավագույն դերասան” անվանակարգում հաղթող ճանաչվեց “Դու չգիտես Ջեքին” կենսագրական ֆիլմի համար

0
1505 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: