Երկրորդ տուն Իսպանիան, որ կարող է դառնալ առաջինը:)
Ֆոտոմոդել ու հաղորդավարուհի Աննա Բաբայանը հանգստանալու նպատակով հաճախ է ճանապարհորդում, բայց նրա ամենաէքստրեմալ արձակուրդը եղել է Լիբանանում 2006 թվականին: Պատմում է, որ “պատերազմն անցել է իրենց աչքի առաջ”. “Կյանքիս ամենաէքստրեմալ հանգիստն է եղել: Վեց օր էինք այնտեղ, ինչ պատերազմը սկսվեց: Մեր հյուրանոցի կողքին ռումբ էին դրել, հեռուստացույցով ասացին, որ եթե ուզում ենք ողջ մնալ, հեռանանք. ռմբակոծելու էին այդ տարածքը: Մենք մի կերպ ենք հասցրել փախչել ուրիշ հյուրանոց, որտեղից գնացինք Սիրիա, հետո եկանք Հայաստան: Նույնիսկ էստեղ մի քանի ամիս ազդված էի մարդկանց խուճապից, կրակոցներից ու ձայներից”:
Այդ հանգստից հետո ֆոտոմոդելն այլ երկրներ է մեկնել` Իսպանիա, Հունաստան, Չեխիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իտալիա եւ այլուր: Այս տարի հանգստացել է Իսպանիայում, Սամարայում, օգոստոսի սկզբին էլ` 14 օրով Դիլիջանում. «Դիլիջանն այնքան մերն է, որ չեմ առանձնացնում, Սեւանն ու Ծաղկաձորն եմ շատ սիրում, որտեղ հանգստի պայմանները լավ են, բայց գներով հասնում են եվրոպական երկրներին”:
Ամենամատչելի ուղեւորությունը :)
Իրանում Աննան հանգստացել է 2009-ին, շրջել է գլխաշորով, մազերն ուղղելու համար նկատողություն է ստացել, բայց չի տուգանվել. “Իրանում սնունդն ու հյուրանոցում մնալը բավականին մատչելի է: Զարմացել էի, որ ճանապարհորդությունը կարող է լինել այդքան էժան ու առատ` շատ համով ուտելիքներով: Բայց մուսուլմանական կրոնին չես կարող չենթարկվել: Անկախ քո կրոնական պատկանելությունից, քաղաքում պարտադիր պետք է շրջես փակ հագուստով ու գլխաշորով: Նույնիսկ ինքնաթիռի մեջ, երբ իրենց օդային տարածք ես մտնում, պարտավոր ես ապրել իրենց «սուրբ հողի» կանոններով` գլուխը ծածկել, երկար հագուստներ կրել, որ մարմինդ չերեւա”:
“Լիբանանցիները հայերին շատ լավ են վերաբերում”
Նրա կարծիքով, Լիբանանն արաբական երկրներից ամենաազատն է. “Մտածելակերպով ու ապրելակերպով Լիբանանը շատ ազատ երկիր է, նույնիսկ որոշ հարցերում հայերից ավելի թեթեւ ու ազատ են ապրում: Բայց իրենց մոտ կրոնական շատ տարբեր ուղղություններ կան, ամենաառաջին բախումը քրիստոնյա արաբների ու մուսուլման արաբների միջեւ է: Ինչքան որ ես նկատեցի, Լիբանանի հայերը շատ հավատացյալ են. մեր անունը բարձր են պահում: Իրենց երգիչների, մոդելների մեջ, նաեւ արվեստի տարբեր ճյուղերում կան շատ հայեր: Ունեմ լիբանանցի ընկերներ, որ հայերին շատ լավ են վերաբերում, մի խոսքով, լավ կարծիք ունեն մեր մասին”::)
Դուբայում “ծովի մեջ” էինք ապրում:)
Արաբական Միացյալ էմիրություններում Աննան եղել է 2006 ու 2009 թթ. եւ 3 տարվա ընդմիջումից հետո բազմաթիվ փոփոխությունների ականատեսն է եղել. “Դուբայն այնքան փոքր է, որ ամեն քայլափոխի ծանոթ հայերի էի տեսնում, ոնց որ Սեւանում կամ Ծաղկաձորում: :) 2006-ին գնացինք նաեւ հարեւան էմիրություն` Շարժա. անապատի միջով էինք անցնում, ես էլ նկարում էի անապատը, երբ երկրորդ անգամ գնացինք նույն տեղը, ինձ թվաց, թե ուրիշ ճանապարհով ենք գնում: Չէի հավատում, որ 3 տարվա մեջ անապատում հնարավոր է մի քանի բնակելի թաղամաս կառուցել, վերգետնյա մետրո սարքել, որը ոչ միայն Դուբայ է հասնում, այլեւ մյուս Էմիրություններ”:
Աննան ասում է, որ Դուբայ գնում են երկու նպատակով` առեւտրի ու հանգստի. :) “Երկու տարբեր թաղամասեր` «Դուբայներ» են դրանք: Ծովափնյա հանգիստը համատեղում ես շոփինգի հետ, որը շատ հաճելի է: Առաջին անգամ, երբ Դուբայում գնացի շոփինգի, այդ սրահն ամենամեծ վայրն էր, 2009-ին դրանից շատ ավելի մեծ երեք նոր կենտրոն էին կառուցել”: :)
“Հետաքրքիր կղզու վրա էինք ապրում, որն ամբողջությամբ ջրի վրա էր կառուցված: Ծովի մեջ այնքան լիցք են արել, որ մի ամբողջ կղզի է ստացվել: Երբ հյուրանոցի սրահով քայլում ես, պարզվում է` ծովի մեջ ես, մի քանի մետր խորության վրա տեսնում ես ջրային կենդանիների ու ձկների: Շինություն տեսնելիս, ինչքան էլ որ շքեղ լինի, չես զարմանում, բայց ջրի մեջ ցամաք սարքելու գաղափարն իրոք հետաքրքիր է”::)
Շոփինգի ու նորաձեւության կենտրոն Միլանը
Իտալիա հաղորդավարուհին այցելել է 2008-ի ամռանը, եղել է Միլանում ու Վենետիկում. “Այս երկու քաղաքները շատ տարբեր են իրարից, նման են միայն նրանով, որ իտալական քաղաքներ են: Տուրիստները հիմնականում գնում են Հռոմ, Ֆլորենցիա, Պիզա, բայց ես չեղա այդ քաղաքներում: Միլանը իսկական շոփինգի ու նորաձեւության կենտրոն է: Բոլոր հանրահայտ բրենդների խանութներն ու հավաքածուները կան, ուրիշ երկրներից հատուկ գալիս են ընտրելու իրենց երկրի բնակչությանը համապատասխան հավաքածուն, քանի որ ամեն ֆիրմա տասնյակ հավաքածուներ է թողարկում: Ցավոք, իմ գնալու ժամանակ նորաձեւության շաբաթը վերջացել էր, Fashion show-ների ներկա չեմ եղել”:
Վենետիկով Աննան տպավորված չէ. նշեց, որ մեկ գիշերվա մեջ շրջել է քաղաքով ու Իտալիայից մեկնել Հունաստան.:) “Երեւի միակ քաղաքն է, որ երկար չեմ կարող մնալ, սիրուն տեսարժան վայրերը տեսնելուց հետո ձանձրանում ես. քայլելու հնարավորություն չունես, պետք է նավակ նստես ու ջրի վրայով զբոսնես, նույնիսկ ոստիկանները նավերով են շրջում: Շատ եմ ուզում նորից գնալ Իտալիա` Հռոմն ու Ֆլորենցիան տեսնելու”:
“Հունաստանում մեկ շաբաթով եմ եղել ու անչափ շատ եմ հավանել հույներին, նրանց սովորույթներն ու սնունդը: Իմ գնացած ժամանակ բոլոր կարեւոր շինությունները փակ էին, ռեստավրացիայի էին ենթարկում, միայն Ակրոպոլիսը տեսա, որի հնությամբ ու շքեղությամբ շատ տպավորված էի: Հունաստանի հյուրերին առաջինը խորհուրդ են տալիս կղզիներով շրջել ու Աթենքով չսահմանափակվել, բայց կղզիներում ես չհասցրի լինել: Աթենքի կենտրոնում կղզիներից նկարներ տեսա ու ափսոսացի, որ ժամանակս քիչ էր, չէի կարող գնալ”:
“Չեխիայում գարեջրից չհրաժարվեք” :)
“Չեխիայից տպավորվել են Պրահայի հին ու նոր քաղաքները: Մարդիկ ձգտում են, որ տուրիստները նոր քաղաքը տեսնեն, բայց ես ցանկացած երկրի ավելի հին մշակույթն ու ճարտարապետությունն եմ սիրում տեսնել: Պրահայի “հին քաղաքը” իրոք շատ սիրուն էր, այնտեղի տաճարում եղա, որն ավելի գոթական ոճի մեջ էր, բոլոր հին շենքերն էլ յուրահատուկ տեսք ունեին: Ի տարբերություն հին քաղաքի, նոր քաղաքն ինձ ոչնչով չզարմացրեց, քանի որ Դուբայից ավելի մոդեռն քաղաք դեռ չեմ տեսել”:
Աննա ասում է, որ եթե Չեխիայում ձեզ գարեջուր հյուրասիրեն, չհրաժարվեք. “Մի անգամ սրճարանում գարեջուր հյուրասիրեցին, չէի ուզում խմել ու հրաժարվեցի, սկսեցին տարօրինակ հայացքով ինձ նայել: Պարզվեց` այնտեղ չի կարելի մերժել ու չխմել: Չափից շատ են խմում, հենց չեխական գարեջուրն իրենց ամենասիրելին է”:
Երկրորդ տուն Իսպանիան, որ կարող է դառնալ առաջինը:)
Եվրոպական առաջին քաղաքը, որ մոդելը ոտք է դրել, եղել է Բարսելոնան. :) “2006 թվին առաջին անգամ ոտք դրեցի Եվրոպա` Իսպանիա, որը սկզբում շատ տարօրինակ ու խորթ էր: Հաջորդ անգամները գնալուց հետո ծանոթացա քաղաքին, մարդկանց, նույնիսկ ժամանակի ընթացքում հասկացա, որ իսպանացիներն ավելի ինքնուրույն ու թեթեւ են ապրում, քան մենք”:
Հաղորդավարուհու խոսքերով, Իսպանիա գնում է ոչ թե որպես տուրիստ, այլ` երկրորդ հարազատ տուն. “Իսպանիայում ինձ համար ամեն ինչը հարազատ է, լավ եմ ինձ զգում այնտեղ: Հիմա իսպաներեն եմ սովորում, վարժ չեմ խոսում, բայց հասկանում եմ, թարգմանելու կարիք չեմ զգում”: :)
“Հայաստանում կարծում են, որ եվրոպացիները սառն են, բայց մենք ջերմությունը խառնում ենք ուրիշի կյանք մտնելու, նրա կյանքով հետաքրքրվելու հետ: Անպայման չէ, որ քո կյանքի մեջ մտնեն, որ քեզ սիրեն կամ լավ վերբերեն: :) Օրինակ, Իսպանիայում շատ եմ փողոցում մարդկանց ճանապարհը հարցրել, ոչ միայն ցույց են տվել, այլեւ հետս եկել են իմ հարցրած ճանապարհով: Ցույց չեն տալիս, որ օտար կամ էմիգրանտ ես”:
“Մի քանի տարի հետո, միգուցե, տեղափոխվեմ Իսպանիա մշտական բնակության: Դեռ չեմ համարձակվում վերջնական գնալ, քանի որ ծնողներս այստեղ են, չգիտեմ` առանց նրանց կգնամ, թե՞ ոչ”:
Աննան նշեց, որ Իսպանիայում մոդելային գործունեության փոխարեն կզբաղվի դիմահարդարմամբ. նա արաբական ոճի դիմահարդար է, վերապատրաստվել է Լիբանանում եւ Դուբայում. “Երեւանում սովորել եմ, հետո ճամփորդությունների ժամանակ դասընթացների եմ գնացել: Արեւելյան դիմահարդարումը շատ է տարբերվում եվրոպականից, ավելի շատ աշխատանք է արվում, եւ նորություն է իրենց համար: Դիմահարդարել եմ իսպանուհիների, գիտեմ, որ շուտ են գոհանում, հետաքրքիր է իրենց համար նոր ձեւով դիմահարդարվելը”:
Հաղորդավարուհին հետագայում էլ ճանապարհորդելու նպատակներ ունի: Ուզում է տեսնել Ֆրանսիան, Չինաստանն ու Եգիպտոսը. «Հանգստանալու մեկնում եմ ընտանիքիս, ընկերոջս կամ քրոջս հետ: Նոր տարին միշտ Հայաստանում եմ դիմավորել, շատ եմ ուզում ձմռանը որեւէ տաք երկիր մեկնել…”: :)
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աննա Բաբայանի անձնական արխիվից


×
15,397






